Մի երիտասարդ կյանքի չորս էջերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի երիտասարդ կյանքի չորս էջերը
ռուս.՝ Четыре страницы одной молодой жизни
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌեզո Էսաձե
Սցենարի հեղինակՎերա Պանովա
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն85 րոպե

«Մի երիտասարդ կյանքի չորս էջերը» (ռուս.՝ «Четыре страницы одной молодой жизни»), 1967 թվականի խորհրդային ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ռեզո Էսաձեն Վերա Պանովայի «Սաշա» պատմվածքի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներակայացնում է անկախ կյանք սկսած Սաշա Ագաֆոնովի պատմությունը։ Երիտասարդ տղան գյուղից մեկնում է քաղաք՝ աշխատելու շինհրապարակում։ Այստեղ ստանում է վարորդի աշխատանք, սենյակ։ Հանդիպելով մի աղջկա՝ Լիզային, Սաշան որոշում է օգնել նրան քաղաքում գրանցվելու հարցում և կեղծ ամուսնություն է գրանցում նրա հետ։ Լիզան շուտով որոշում է ամուսնանալ ուրիշի հետ, իսկ Սաշան մնում է առանց բնակարանի։ Նա մեկնում է աշխատանքի Միջին Ասիա, որտեղ նր ահեռավոր ուղևորությունների ուղեկիցը և ընկերն է դառնում Վիկտորը, բայց նա շուտով զոհվում է։ Սաշան որոշում է գնալ Հյուսիս․ Մուրմանսկի գնացքում նա հանդիպում է Պոլինային՝ հեռավոր նավարկությունների նավապետի կնոջը։ Պոլինան բաժանվում է ամուսնուց, որոշ ժամանակ ապրում է Սաշայի հետ, բայց շուտով անհարմար կյանքը հանգեցնում է հարաբերությունների խզմանը։ Բայց այս բոլոր անձնական ողբերգությունները չեն կոտրում Սաշային, կյանքի իմաստուն փորձով հարստանալով՝ նա հաստատ գիտի, որ իր երջանկությունն իր ձեռքերում է

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերում

  • Բորիս Ռուդնև – Սաշա Ագաֆոնով
  • Ալեքսանդրա Զավյալովա – Պոլինա
  • Նատալյա Վելիչկո – Լիզա
  • Բորիս Սիվիցկի – Վիկտոր, վարորդ

Այլ դերերում

  • Պյոտր Գորին – Պյոտր Պետրովիչ Գուսարով, Պոլինայի ամուսինը, նավաստի
  • Լյուբով Սոկոլովա – Սաշա Ագաֆոնովի մայրը
  • Ստեպան Կռիլով – Սաշա Ագաֆոնովի հարևանն ու գործընկերը
  • Բորիս ԱռաքելովԼիտվինով, Սաշա Ագաֆոնովի ընկերն ու գործընկերը
  • Վսեվոլոդ Կուզնեցով – Մուրմանսկի ավտոբազայի պետ
  • Սերգեյ Դրեյդեն – ճանապարհորդ Մուրմանսկի ավտոկայանում
  • Լյուդմիլա Արինինա – Տանյա, անձնագրագետ
  • Յուրի Դուբրովին – Անտոն, կոլտնտեսական
  • Վլադիմիր Լիպարտ – կոլտնտեսական
  • Բրունո Ֆրեյնդլիխ – գիտնական
  • Իվան Սելյանին – շինհրապարակի բրիգադիր
  • Օլեգ Խրոմենկով – շինհրապարակում կոստյումով մարդ
  • Վալերի Բիչենկով – հարսանիքի հյուր
  • Իգոր Եֆիմով – հարսանիքի հյուր
  • Անատոլի Ստոլբով – հարսանիքի հյուր
  • Ստանիսլավ Սոկոլով – Սլավա, հարսանիքի հյուր
  • Պանտելեյմոն Կրիմով – էպիզոդ
  • Զինաիդա Կվյատկովսկայա – էպիզոդ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ռեզո Էսաձե
  • Սցենարի հեղինակ՝ Վերա Պանովա
  • Օպերատոր՝ Էռնստ Յակովլև
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց
  • Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով[1]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, որն իրականում բաղկացած է մի քանի առանձին սյուժեներից, քննադատները համարել են մասամբ հաջողված, նշվել է «ամբողջության զգացողության բացակայությունը, «ռեժիսորական ռազմավարության» աղքատությունը»։

Բայց Ռ. Էսաձեի երկրորդ ֆիլմը՝ Վ. Պանովայի սցենարիով նկարահանված «Մի երիտասարդ կյանքի չորս էջերը», ցավոք, մեծ քայլ չէր «Ֆրո»-ի համեմատ։ Ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Ռեժիսուրան, ի վերջո, մասնավորը ընդհանուրին, մանրամասները ամբողջին ստորադասելու ունակությունն է։ Քաջություն գտնել հրաժարվելու մասնավորից՝ հանուն ընդհանուր շահի, կարողանալ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր փոխաբերական բառ, յուրաքանչյուր ինտոնացիա ստորադասել ընդհանուր գաղափարին։ Այս ընդհանուր նպատակի հստակ ընկալման դեպքում մարտավարական պատկերը սկսում է բաժանվել մի շարք քիչ թե շատ նշանակալի «մարտավարական հաջողությունների»։ Այս թերությունն իր ազդեցությունն ունեցավ նաև «Մի երիտասարդ կյանքի չորս էջերում»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богомолов Ю. — Что первично? (О худож. фильме «Четыре страницы одной молодой жизни») // Искусство кино, № 8, 1967. — стр. 67—70
  • Четыре страницы одной молодой жизни // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 279