Մի անգամ Հոլիվուդում (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի անգամ Հոլիվուդում
անգլ.՝ Once Upon a Time in Hollywood
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրnovelization? և Hollywood novel?
Ձևվեպ
ՀեղինակՔվենտին Տարանտինո
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունHarperCollins
Հրատարակվել էհունիսի 29, 2021

«Մի անգամ Հոլիվուդում» (անգլ.՝ Once Upon a Time in Hollywood), Քվենտին Տարանտինոյի վեպը, որը հրապարակվել է 2021 թվականին։ 2019 թվականի համանուն ֆիլմի ընդլայնված գրական տարբերակն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում Հոլիվուդում 1960-ականներին։ Գլխավոր հերոսներն են դերասան Ռիք Դալտոնը, որը ինքն է որոշում, թե ինչ պետք է անի իր կինոկարիերայի հետ, և նրա ընկերը՝ կասկադյոր Քլիֆ Բութը, որը մի քանի անգամ բախվում է Չարլզ Մենսոնի հետևորդների հետ։ Գիրքը զգալիորեն տարբերվում է ֆիլմից իր բովանդակությամբ։ Ֆիլմի հանգուցային պահը՝ Ռիքի բախումը խմբավորման անդամների հետ, որոնք եկել են սպանելու Շերոն Թեյթին 1969 թվականի օգոստոսի 9-ին, վեպում միայն հիշատակվում է. ընթերցողը ավելի շատ իմանում է գլխավոր հերոսների անցյալի մասին, պատումում ավելի շատ տեղ են զբաղեցնում Չարլզ Մենսոնը և Ռոման Պոլանսկին[1]։

Հրապարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը լույս է տեսել 2021 թվականի հունիսի 29-ին և ստացել քննադատների հակասական գնահատականները։ The New York Times-ից Դուայթ Գարները նշել է, որ Տարանտինոն «չի ձգտում մեզ վրա տպավորություն թողնել իր նախադասությունների բարդությամբ... Նա այստեղ է, որ պատմի Էլմոր Լեոնարդի ոճով պատմություն»[2]։ The Guardian-ից Պիտեր Բրեդշոուն գիրքը անվանել է «միանգամայն վրդովեցուցիչ եւ հետաքրքրաշարժ»։ Washington Post-ից Չարլզ Էրոուսմիտը գովաբանել է վեպի մթնոլորտը և «պայթուցիկ երկխոսությունները», որոնք, նրա խոսքով, կարդացալիս նույնքան տպավորիչ են, որքան լսածներն են[3]։ Ռուս կինոքննադատ Անտոն Դոլինը «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն անվանել է «էլեգիականորեն տխուր, չշտապող, պրուստովյան վեպ ժամանակի ոգու մասին»[1]։

Evening Standard-ից Քեթի Ռոսեյնսկին գրել է. «Դժվար է հրաժարվել այն զգացողությունից, որ Տարանտինոն գրում է իր սեփական ֆանֆիկը, թեև անվիճելի տաղանդով»[4]։ Pajibi-ից Kaylee Donaldson-ը վստահ է, որ Տարանտինոյի տաղանդները չեն համապատասխանում գրականության համար․ «Զարմանալի է, թե [վեպը] ինչպես է ֆիլմը դարձնում պակաս հետաքրքիր»[5]։

Հրապարակումից անմիջապես հետո վեպը դարձել է Amazon-ի ամենավաճառվող գիրքը[6]։ Վաճառքների առաջին շաբաթվա արդյունքներով այն առաջին տեղն Է զբաղեցրել The New York Times-ի գեղարվեստական գրականության բեսթսելերների ցուցակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ««Однажды в Голливуде» Квентина Тарантино: теперь не фильм, а роман! Литературный дебют режиссера оказался богаче и подробнее кино — мы узнаем много нового о героях Брэда Питта и Леонардо ди Каприо». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  2. Garner, Dwight (2021 թ․ հունիսի 28). «Quentin Tarantino Turns His Most Recent Movie Into a Pulpy Page-Turner». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  3. Arrowsmith, Charles (2021 թ․ հունիսի 29). «Quentin Tarantino turned his last movie into a novel, but don't think you know the ending». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. Rosseinsky, Katie (2021 թ․ հունիսի 28). «Once Upon A Time In Hollywood by Quentin Tarantino review: Pulp fan fiction with the usual flair and flaws». Evening Standard. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  5. Donaldson, Kayleigh (2021 թ․ հուլիսի 2). «Review: Once Upon a Time in Hollywood the Book Somehow Makes the Film Way Less Interesting». Pajibi. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  6. D'Alessandro, Anthony; Patten, Dominic (2021 թ․ հունիսի 29). «Quentin Tarantino Now Bestselling Author Too With 'Once Upon A Time In Hollywood: A Novel'». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Combined Print & E-Book Fiction - Best Sellers - Books». The New York Times. 2021 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 8-ին.