Միքքի Էքքո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքքի Էքքո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Mikky Ekko
Ի ծնե անունՋոն Սթիվեն Սադաթ (անգլ.՝ John Stephen Sudduth)
Ծնվել էդեկտեմբերի 17, 1984 (39 տարեկան)
Լուիզիանա, ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
Գործիքներվոկալ
Գործունեություն2008–այժմ
ԼեյբլRCA, Interscope
ԿրթությունTupelo High School?
Կապված
Կայքmikkyekko.com

Ջոն Սթիվեն Սադաթ (անգլ.՝ John Stephen Sudduth, դեկտեմբերի 17, 1984(1984-12-17)[1], Շրիվպորտ), հայտնի է Միքքի Էքքո (անգլ.՝ Mikky Ekko) բեմական կեղծանվան տակ, ամերիկացի երաժիշտ և ձայնային պրոդյուսեր Նեշվիլից, որը ստորագրված է Interscope Records լեյբլին[2]։ Նա առավել հայտնի է իր մասնակցությամբ Ռիհաննայի 2013 թվականի «Stay» սինգլին՝ որպես հեղինակ և հրավիրված երգիչ։ Այս երգն ընդգկրվել է բազմաթիվ երկրների չարթերում, դառնալով Էքքոյի առաջին նյութը, որը կարողացել է նման արդյունքի հասնել։ 2015 թվականի հունվարին Միքքին թողարկել է իր դեբյուտային՝ «Time» ստուդիական ալբոմը RCA Records-ի միջոցով։ Իր երկրորդ՝ «Fame» ալբոմը նա թողարկել է 2018 թվականի նոյեմբերին Interscope Records-ի միջոցով[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Սթիվեն Սադաթը ծնվել է Լուիզիանայում։ Նա անհանգիստ մանկություն է ունեցել, լինելով քարոզչի որդի և ճանապարհորդելով Ամերիկայի հարավով։ Հաստատվելով Միսսիսիպի նահանգի Թյուփելո քաղաքում և որքան հնարավոր է գոսպել երաժշտություն ուսումնասիրելով, նա տեղափոխվել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաք և սկսել է հանդես գալ տարբեր երաժշտական խմբերում[4]։ Էքքոն սկսել է այլ արտիստների համար երգեր գրել, սակայն ավելի ուշ հասկացել է, որ ինքն էլ ցանկանում է երգիչ դառնալ։ 2009 թվականի փետրվարի 15-ին նա թողարկել է իր առաջին՝ «Strange Fruit» մինի ալբոմը, որը կազմված է եղել իր կողմից գրված հինգ երգերից, որոնցից շատերն ա կապելլա էին։ Հետագայում Էքքոն Նեշվիլի մասին ասել է[5][6]․ որ իրեն «բախտ է վիճակվել լինել նման սիրող և հյուրընկալ քաղաքում»։ 2009 թվականի սեպտեմբերից նա շրջագայում է Նեշվիլում գործունեությունը ծավալող Ten Out of Tenn երաժշտական խմբի հետ[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ալբոմի մանրամասնություններ
Time
Fame
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 2, 2018[9]
  • Լեյբլ՝ Interscope
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասնություններ
Strange Fruit
  • Թողարկվել է՝ Փետրվարի 15, 2009[10]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ Catapult
Reds
  • Թողարկվել է՝ Հունիսի 29, 2010[11]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ Colour and Sound Collective
Blues
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 14, 2010[12]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ Colour and Sound Collective
Tracks
  • Թողարկվել է՝ Փետրվարի 8, 2013[13]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ RCA
iTunes Festival: London 2013
  • Թողարկվել է՝ Հոկտեմբերի 29, 2013[14]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ RCA
Advance Copy
  • Թողարկվել է՝ Մարտի 3, 2018[15]
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ Interscope

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հիմնական արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Ալբոմ
2012 «We Must Be Killers»[16] Ոչ ալբոմային սինգլ
«Feels Like the End»[17] tracks
«Pull Me Down»[18] Time
2013 «Kids» Ոչ ալբոմային սինգլ
2014 «Smile» Time
2015 «Watch Me Rise»
2017 «Blood on the Surface» Fame
«Light the Way»
2018 «Not the One»
«Moment»

Որպես մասնակցող արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլների ցանկ՝ որոշ մանրամասնություններով
Տարեթիվ Անվանում Բարձրագույն դիրքեր չարթերում Հավաստագրումներ Ալբոմ
US
AUS
[19]
CAN
[20]
DEN
[21]
FRA
[22]
GER
[23]
IRE
[24]
NZ
[25]
SWI
[26]
UK
[27]
2012 «Paint It Red»[28]
(Two Inch Punch՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ)
Ոչ ալբոմային սինգլ
2013 «Stay»
(Ռիհաննա՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ)
3 4 1 1 2 2 2 4 2 4 Unapologetic
2014 «Stranger»
(Քրիս Մալինչակ՝ ՝ Միքքի Էքքոյի մասնակցությամբ)
45 Ոչ ալբոմային սինգլ
«—» նշանակում է, որ սինգլը չի թողարկվել տվյալ տարածաշրջանում կամ չարթում

Որպես հրավիրված արտիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ սինգլ երգերի ցանկ՝ որոշ մանրամասնություններով
Տարեթիվ Անվանում Այլ արտիստ(ներ) Ալբոմ
2015 «Don't Let Go» Ջորջիո Մորոդեր Déjà Vu
2016 «Into the Fire» Clams Casino 32 Levels
2018 «Break Me Down» Սթիվ Անջելո Human

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. Desk, BWW News. «Mikky Ekko Returns with 'Blood On The Surface'» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Mikky Ekko on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «New music: Mikky Ekko – Pull Me Down». The Guardian. London. 2012 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «Mikky Ekko / Biography». Jango. 2012 թ․ դեկտեմբերի 16.
  6. «IN DEMAND: MIKKY EKKO». Gigwise. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Ten Out of Tenn Return With New Lineup». American Songwriter. 2009 թ․ հուլիսի 20.
  8. «Time». iTunes.
  9. «FAME by Mikky Ekko on Apple Music». iTunes. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. «Strange Fruit». Amazon. 2009 թ․ փետրվարի 15.
  11. «Reds by Mikky Ekko». iTunes, Apple Music. 2010 թ․ հունիսի 29.
  12. «Blues - EP by Mikky Ekko». iTunes, Apple Music. 2010 թ․ դեկտեմբերի 14.
  13. «tracks - EP by Mikky Ekko». iTunes, Apple Music. 2013 թ․ փետրվարի 8.
  14. «iTunes Festival: London 2013 - EP by Mikky Ekko». iTunes, Apple Music. 2013 թ․ հոկտեմբերի 29.
  15. «Advance Copy - EP by Mikky Ekko». iTunes. 2018 թ․ մարտի 2.
  16. «We Must Be Killers - Single». iTunes. 2012 թ․ օգոստոսի 6.
  17. «Feels Like the End - Single». iTunes. 2012 թ․ սեպտեմբերի 25.
  18. «Pull Me Down - Single». iTunes. 2012 թ․ հոկտեմբերի 30.
  19. «Discography Mikky Ekko». Hung Medien. australian-charts.com/.
  20. «Canadian Hot 100 - Week of December 8, 2012». Billboard. Prometheus Global Media. 2012 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «MIKKY EKKO FEAT. RIHANNA - STAY (SONG)». danishcharts.dk.
  22. «Discographie Mikky Ekko». Hung Medien. lescharts.com/.
  23. «Discographie Mikky Ekko». Hung Medien. charts.de.
  24. «Discography Mikky Ekko». Hung Medien. irish-charts.com/.
  25. «Discography Mikky Ekko». Hung Medien. charts.nz/.
  26. «Discographie Mikky Ekko». Hung Medien. hitparade.ch/.
  27. Peak positions for the featured singles in the UK:
  28. «Paint It Red (feat. Mikky Ekko) - Single». iTunes. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  29. «ARIA Singles Chart, 25/03/2013». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  30. «Gold & Platinum & 2x Platinum: Searchable Database». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  31. «NZ Top 40 Singles Chart – 28 January 2013». Recording Industry Association of New Zealand. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]