Միքսեդեմատոզ կոմա
| Միքսեդեմատոզ կոմա | |
|---|---|
| Բժշկական մասնագիտություն | ներզատաբանություն |
| ՀՄԴ-10 | E03.5 |
Միքսեդեմատոզ կոմա, ծանր աստիճանի կամ դեկոմպենսացված հիպոթիրեոզ, որը մահացու է[1][2][3]։ Լաբորատոր հետազոտության տվյալները կարող են լինել նույնական «նորմալ» հիպոթիրեոզի տվյալների հետ, բայց սթրեսային վիճակների ժամանակ (օրինակ՝ ինֆեկցիա, սրտամկանի ինֆարկտ, կաթված) սովորաբար տարեցների մետ կարող է զարգանալ միքսեդեմատոզ կոմա։ Միքսեդեմատոզ կոմայի հիմնական ախտանիշներն են՝ հոգեկան վիճակի փոփոխում և մարմնի ցածր ջերմաստիճան։ Կարող է նաև նկատվել արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակ, ցածր զարկերակային ճնշում, հիպոնատրեմիա, հիպերկապնիա, հիպօքսիա, սրտի կծկումների դանդաղում և հիպովենտիլյացիա[4]։ Չնայած կոչվում է միքսեդոմատոզ կոմա, միքսեդեման միշտ չէ առկա։ Կոման նույնպես միշտ չէ հանդիպում[5]։ Հիվանդները կարող են լինել արգելակված, բայց ոչ կոմայի մեջ[2]։ Համաձայն նոր տեսությունների՝ միքսեդեմատոզ կոման առաջանում է ալոստատիկ գերբեռնման հետևանքով այնպիսի վիճակներում, երբ հիպոթիրեոզի ազդեցությունը ուժգնանում է ոչ թիրեոիդային համախտանիշների ազդեցությամբ[6]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքսեդեմատոզ կոմայի կլինիկական դրսևորումներ[1][2][3]՝
- Սիրտանոթային
- Դանդաղասրտություն
- Հիսի խրձի ոտիկների պաշարում
- Նախասիրտ-փորոքային հանգույցի լրիվ պաշարում և առիթմիա
- Կարդիոմեգալիա
- Բարձր դիաստոլիկ ճնշում՝ վաղ փուլում
- Հիպոտոնիա՝ ուշ փուլում
- Սրտի արտամղման ծավալի նվազում
- Ոչ սպեցիֆիկ ԷՍԳ տվյալներ
- Հեղուկ պերիկարդի խոռոչում
- Փորոքային պոլիմորֆ տախիկարդիա (torsades de pointes)
- QT միջակայքի երկարում
- Շնչառական
- Հիպօքսիա
- Հիպերկապնիա
- Գերօդափոխում
- Կոկորդի միքսեդեմա
- Թոքամզային արտաքիրտ
- Աղեստամոքսային
- Որովայնի փքվածություն
- Որովայնի ցավ
- Անասարկա
- Անորեքսիա և սրտխառնոց
- Շարժունակության նվազում
- Կղանքի կուտակում և փորկապություն
- Աղեստամոքսային ատոնիա կամ աղիքային անանցանելիություն
- Միքսեդեմա կամ տոքսիկ մեգակոլոն՝ ուշ փուլում
- Նեյրոգեն բերանըմպանային դիսֆագիա
- Աղիքային անանցանելիություն
- Նյարդային
- Հոգեկան վիճակի փոփոխում
- Կոմա
- Շփոթվածություն կամ արգելակվածություն
- Հետաձգված ջլային ռեֆլեքսներ
- Դեպրեսիա
- Կոգնիտիվ (զգայական) ֆունկցիայի վատացում
- Փսիխոզ
- Ցնցումներ
- Արտազատական
- Արտաքին տեսք և մաշկային դրսևորումներ
- Մազաթափություն
- Կոպիտ մազեր
- Չոր, սառը, խմորանման մաշկ
- Միքսեդեմատոզ դեմք
- Տարածուն այտուց
- Խպիպ
- Մակրոգլոսիա
- Պինդ այտուց
- Պտոզ
- Հարակնակապճային այտուց
- Նախկինում կատարված թիրեոիդէկտոմիայից մնացած սպի
- Հիպոթերմիա
Լաբորատոր ցուցանիշները միքսեդեմատոզ կոմայի ժամանակ[1][2][3]՝
- Սակավարյունություն
- Կրեատին կինազի մակարդակի բարձրացում (CPK)
- Կրեատինինի մակարդակի բարձրացում
- Տրանսամինազաների մակարդակի բարձրացում
- Հիպերկապնիա
- Հիպերխոլեստերոլեմիա (ՑԽԼ-ի մակարդակի բարձրացում)
- Հիպերլիպիդեմիա
- Հիպոգլիկեմիա
- Հիպոնատրեմիա
- Հիպօքսիա
- Լեյկոպենիա
- Շնչառական ացիդոզ
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքսեդեմատոզ կոման ծանր աստիճանի կամ դեկոմպենսացված հիպոթիրեոզ է։ Դեպքերի մեծ մասում հայտնաբերվում է այն անձանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են հիպոթիրեոզ, սակայն կան դեպքեր, երբ հիպոթիրեոզը բացակայում է[1][2][3]։
Միքսեդեմատոզ կոմա հրահրող գործոններ են՝
- Հիպոթերմիա՝ հատկապես ձմեռային ամիսներին
- Նյութափոխանակային խանգարում՝ հիպոգլիկեմիա, հիպոնատրեմիա, ազիդոզ կամ հիպերկալցեմիա
- Շնչառության խանգարում՝ հիպօքսիա, հիպերկապնիա
- Ինֆեկցիա՝ թոքաբորբ, ցելյուլիտ, միզուղիների տարածուն վարակ
- Կանգային սրտային անբավարարություն
- Ցերեբրովասկուլյար խանգարում
- Ստամոքսաղիքային արյունահոսություն
- Վնասվածք, ճանապարհատրանսպորտային պատահար և կոտրվածք
- Դեղորայք՝ անէսթետիկներ, սեդատիվ դեղամիջոցներ, տրանկվիլիզատորներ, թմրամիջոց, ամիոդարոն, լիթիում
- Վահանագեղձի բուժման համար կիրառվող դեղորայքի օգտագործման դադարեցում, հատկապես հոսպիտալացման ժամանակ
Այլ հրահրող գործոններ՝
- Այլ դեղորայքներ՝ բետա-պաշարիչներ, միզամուղներ, ֆենոթիազին, ֆենիտոին, ռիֆամպին, հակա-TNF թերապիա
- Այրվածք
- Գրիպ
- Վիրահատություն
- Հում բոկ-չոյ բույսի կիրառում
- Տոտալ թիրեոիդէկտոմիայից հետո դիաբետիկ կետոացիդոզ
Ախտաֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանագեղձը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը երկու հիմնական հորմոնների միջոցով՝ թիրօքսին (T4) և տրիյոդթիրոնին (T3)։ Վահանագեղձի նյութափոխանակային ակտիվ հորմոնների 93% T4 է, իսկ 7%՝ T3։ T3-ը չորս անգամ ավելի ակտիվ է, քան T4-ը և այն հյուսվածքներում փոխարինվում է T3-ով։ Հորմոնների սինթեզի համար անհրաժեշտ է յոդ։ Թիրեոտրոպ հորմոնը արյան մեջ շրջանառող հորմոն է, որն արտադրվում է հիպոֆիզի կողմից և խթանում է T3 և T4 հորմոնների սինթեզը։ Երբ վահանագեղձը չի արտադրում բավարար քանակի T3 և T4, զարգանում է հիպոթիրեոզ[3]։
Հիպոթիրեոզի ամենատարածված պատճառն աշխարհում սննդում յոդի անբավարար պարունակությունն է։ Այն երկրներում, որտեղ սննդում յոդի պարունակությունը բավարար է, հիպոթիրեոզի ամենատարածված պատճառը Հաշիմոտոյի թիրեոիդիտն է։ Թիրոիդ հորմոնների սինթեզի դադարեցումից հետո, վահանագեղձում առկա T3 և T4 հորմոնների պաշարները բավարարում են 2-3 ամիս[3]։
Թիրոիդ հորմոնները՝ T3 և T4 ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր բջիջների կողմից մոտ 100 նոր ներբջջային սպիտակուցների և ֆերմենտների սինթեզի վրա։ Այդ ազդեցությունը ներառում է՝ կալցիումական ԱԵՖ-ազայի էքսպրեսիա, իոնային անցուղիների կարգավորում, օքսիդատիվ ֆոսֆորիլացում, Na-K-ԱԵՖ-ազայի ակտիվության ուժգնացում, ածխաջրային նյութափոխանակության ուժգնացում, ազատ ճարպաթթուների քանակի ավելացում, վիտամինների պահանջարկի ավելացում և ընդհանուր նյութափոխանակության ակտիվացում։ Թիրոիդ հորմոնների՝ T3 և T4-ի բացակայությունը պատասխանատու է օրգանիզմի բազմաթիվ գործառույթների համար՝ գենետիկական և բջջային մակարդակներում, և այս հորմոնների բացակայությունը, որը նկատվում է միքսեդեմատոզ կոմայի դեպքում, ունի շատ լուրջ հետևանքներ՝ ախտանիշների լայն սպեկտր և մահացության բարձր մակարդակ[3]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց մոտ հիպոթիրեոզ հանդիպում է 4 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Միքսեդեմատոզ կոմայի հանդիպման հաճախականությունը տարեկան կազմում է 0․22՝ 1․000․000 բնակչի հաշվով, սակայն տվյալները սահմանափակ են, առավելապես բացակայում են տվյալները հասարակածային երկրների վերաբերյալ։ Միքսեդեմատոզ կոման առավել բնորոշ է 60 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, հատկապես ձմեռային ամիսներին, երբ հիպոթերմիան տարածված է[1][2][3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wall, Cristen Rhodes (2000-12-01). «Myxedema Coma: Diagnosis and Treatment». American Family Physician. 62 (11): 2485–2490. ISSN 0002-838X. PMID 11130234.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Mathew, Vivek; Misgar, Raiz Ahmad; Ghosh, Sujoy; Mukhopadhyay, Pradip; Roychowdhury, Pradip; Pandit, Kaushik; Mukhopadhyay, Satinath; Chowdhury, Subhankar (2011-09-15). «Myxedema Coma: A New Look into an Old Crisis». Journal of Thyroid Research (անգլերեն). 2011 493462. doi:10.4061/2011/493462. PMC 3175396. PMID 21941682.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Elshimy, Ghada; Correa, Ricardo (2022). «Myxedema». StatPearls. StatPearls Publishing. PMID 31424777.
- ↑ Van den Berghe, Greet, ed. (2008). Acute endocrinology: From Cause to Consequence (1 ed.). New York: Humana Press. էջեր 29–44. ISBN 978-1-60327-176-9.
- ↑ Gardner, David G., Shoback, Dolores M., Greenspan, Francis S. (2017). Greenspan's basic & clinical endocrinology (10th ed.). McGraw-Hill Education. էջ 783. ISBN 978-1-259-58929-4. OCLC 1075522289.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Chatzitomaris, Apostolos; Hoermann, Rudolf; Midgley, John E.; Hering, Steffen; Urban, Aline; Dietrich, Barbara; Abood, Assjana; Klein, Harald H.; Dietrich, Johannes W. (2017 թ․ հուլիսի 20). «Thyroid Allostasis–Adaptive Responses of Thyrotropic Feedback Control to Conditions of Strain, Stress, and Developmental Programming». Frontiers in Endocrinology. 8: 163. doi:10.3389/fendo.2017.00163. PMC 5517413. PMID 28775711.
|