Միքելե Անջոլիլո
| Միքելե Անջոլիլո | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 5, 1871[1] |
| Ծննդավայր | Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[1] |
| Մահացել է | օգոստոսի 19, 1897[1] (26 տարեկան) |
| Մահվան վայր | Բերգարա, Debagoiena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | լրագրող և տպագրիչ |
Միքելե Անջոլիլո Լոմբարդին (իտալ.՝ Michele Angiolillo Lombardi, հունիսի 5, 1871[1], Ֆոջա, Ապուլիա, Իտալիա[1] - օգոստոսի 19, 1897[1], Բերգարա, Debagoiena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա[1]) իտալացի անարխիստ։ 1897 թվականի օգոստոսի 8-ին սպանել է Իսպանիայի վարչապետ Անտոնիո Կանովաս դել Կաստիլյոյին, իսկ նույն ամսվա ընթացքում ձերբակալվել և մահապատժի է ենթարկվել Իսպանիայի իշխանությունների կողմից։
Շարժառիթ և Մոնժուիկի դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականի հունիսի 7-ին Բարսելոնայում անցկացվող Քրիստոսի մարմնի տոնի երթի ուղղությամբ ռումբ է նետվել։ Առնվազն տասներկու մարդ զոհվել է, իսկ 45-ը՝ ծանր վիրավորվել[2][3]։ Հանցագործությունը, որը ոստիկանությունը վերագրել է անհայտ անարխիստի, հանգեցրել է իսպանացի անարխիստների, կոմունիստների, սոցիալիստների և հանրապետականների դեմ լայնածավալ ճնշումների։ Դրանք հայտնի են դարձել որպես Մոնժուիկի դատավարություն։ Շուրջ 300 ենթադրյալ հեղափոխականներ բանտարկվել են Մոնժուիկի ամրոցում, իսկ նրանցից խոստովանություններ են կորզվել խոշտանգումների միջոցով[3]։ Մոնժուիկում դատի տրված 87 բանտարկյալներից ութը դատապարտվել են մահապատժի, որոնցից հինգի նկատմամբ պատիժն իրականացվել է[4]։
Այդ ժամանակ Անջոլիլոն աշխատել է որպես տպագրիչ քիչ հայտնի Typographia կազմակերպությունում, որը բրիտանացի տպագրիչների արհմիության՝ օտարերկրացիների համար նախատեսված բաժինն էր։ 1897 թվականի մայիսի 30-ին Անջոլիլոն առնվազն տասը հազար այլ մարդկանց հետ մասնակցել է Թրաֆալգարի հրապարակում անցկացվող ցույցին՝ ընդդեմ Իսպանիայում, հատկապես Կանովասի իշխանության օրոք, աշխատավորների իրավունքների համար պայքարող շարժումների դաժան ճնշումների։ Իսպանական վայրագությունների դեմ կոմիտեի կազմակերպած ցույցը ղեկավարել է անարխիստ Ջոզեֆ Փերին։ Հավաքվածների առջև ելույթ են ունեցել տարբեր ակտիվիստներ, այդ թվում՝ Ֆեռնանդո Տառիդա դել Մարմոլը և Շառլ Մալատոն։ Իր ելույթում Մալատոն հարցրել է, թե ով է վրեժ լուծելու Կանովասի վարչակարգի օրոք զոհված մարդկանց համար[5]։
Բողոքի ցույցից հետո Անջոլիլոն անձամբ հանդիպել է Ֆրանցիսկո Գանայի հետ, որը խոշտանգումների էր ենթարկվել Մոնժուիկում։ Հանդիպմանը ներկա գերմանացի անարխիստ Ռուդոլֆ Ռոքերը հետագայում գրել է․
Այդ գիշեր, երբ Գանան մեզ ցույց տվեց խոշտանգումների հետևանքով վնասված իր վերջույթներն ու ամբողջ մարմնի սպիները, մենք հասկացանք, որ մի բան է նման դեպքերի մասին կարդալը, և բոլորովին այլ բան՝ դրանց մասին հենց զոհերի շուրթերից լսելը։ Մենք բոլորս նստած էինք՝ կարծես քարացած, և մի քանի րոպե պահանջվեց, մինչև կարողացանք արտահայտել մեր վրդովմունքը։ Միայն Անջոլիլոն ոչինչ չասաց։ Քիչ անց նա հանկարծ վեր կացավ, կարճ հրաժեշտ տվեց և հեռացավ տնից։ Դա վերջին անգամն էր, երբ ես տեսա նրան[5]։
Կանովաս դել Կաստիլյոյի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]


Միքելե Անջոլիլոն, ներկայանալով որպես Il Popolo թերթի Էմիլիո Ռինալդինի անունով լրագրող, Լոնդոնից ուղևորվել է Իսպանիա՝ անցնելով Փարիզով և Բորդոյով[6]։ Մադրիդ հասնելուց հետո տեղեկացել է, որ Կանովասը մեկնել է Սանտա Ագեդա ջերմային առողջարան, որն այժմ հոգեբուժական հիվանդանոց է և գտնվում է Մոնդրագոնում՝ Գիպուսկոայում։ Անջոլիլոն որոշել է գնալ նրա հետևից[5]։
1897 թվականի օգոստոսի 8-ին Անջոլիլոն Կանովասին գտել է միայնակ և կրակելով սպանել նրան։ Վարչապետի կինը շտապել է դեպքի վայր՝ բացականչելով․ «Մարդասպա՛ն, մարդասպա՛ն»։ Անջոլիլոն խոնարհվել է և պատասխանել․ «Ներեցե՛ք, տիկին։ Ես հարգում եմ Ձեզ որպես կնոջ, սակայն ցավում եմ, որ Դուք այդ մարդու կինն էիք»։
Մոնժուիկում իրականացված ճնշումներն ու զանգվածային խոշտանգումները անմիջականորեն ազդել են Կանովասին սպանելու Անջոլիլոյի որոշման վրա։ Իր պաշտպանական ճառում նա պնդել է, որ «մարդասպան չէ, այլ՝ պատիժ իրականացնող»։ Նա Կանովասին, ի թիվս այլ բնորոշումների, անվանել է բուրժուազիայի ագահության և իշխանության բռնապետության մարմնավորում[7]։
Անջոլիլոյի մասին Նյու Յորք Թայմսը գրել է․
Անջոլիլոն թույլ տվեց իշխանություններին ձերբակալել իրեն և վճռականորեն հերքեց սպանությանը այլ անձանց մասնակցությունը։ Նա գարոտով մահապատժի ենթարկվեց մոտակա Վերգարա քաղաքում[8]։
Որոշ տվյալների համաձայն՝ սկզբնապես ծրագրել է սպանել Իսպանիայի թագավորական ընտանիքի մեկ կամ երկու երիտասարդ անդամի, սակայն պուերտոռիկացի ազգայնականների առաջնորդ Ռամոն Էմետերիո Բետանսեսը համոզել է նրան հրաժարվել այդ մտքից և որպես թիրախ ընտրել Կանովաս դել Կաստիլյոյին։ Բետանսեսն Անջոլիլոյին տրամադրել է նյութական և կազմակերպչական աջակցություն՝ անվտանգ Իսպանիա հասնելու համար[9]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Masini P. C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — Roma: Istituto dell'Enciclopedia Italiana, 1961. — Vol. 3.
- ↑ Maura 1968
- 1 2 Shubert & Esenwein 1989, էջեր. 191–202
- ↑ Headsman (2012-05-04). «1897: Five Barcelona anarchists». Executedtoday.com. Վերցված է 2013-04-17-ին.
- 1 2 3 Anderson 2007, էջեր. 191
- ↑ «Angiolillo's Vengeance». www.katesharpleylibrary.net. Վերցված է 2019-11-04-ին.
- ↑ Anderson 2007, էջեր. 193
- ↑ «Angiolillo Died Bravely». The New York Times. August 22, 1897. Վերցված է 2007-09-25-ին.
- ↑ Ojeda Reyes 2001, էջեր. 356–359
- ↑ «Via Michele Angiolillo · 71100 Foggia, Province of Foggia, Italy». Via Michele Angiolillo · 71100 Foggia, Province of Foggia, Italy (անգլերեն). Վերցված է 2024-07-31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anderson, Benedict Richard O'Gorman (2007). Under Three Flags: Anarchism and the Anti-Colonial Imagination. Verso. ISBN 9781844670901. OCLC 886542241.
- Tamburini, F. (1996). «Michele Angiolillo e l'assassinio di Cánovas del Castillo». Spagna Contemporanea. 9.
- Tamburini, F. (1997). «Michele Angiolillo el anarquista que asesinó a Cánovas del Castillo». Historia 16.
- Tamburini, F. (2000). «Betances, los mambises italianos y Michele Angiolillo, in Pasión por la libertad, Actas del coloquio internacional». El Independentismo Puertorriqueño de Betances a Nuestros Días.
- «Michele Angiolillo Anarchico di Michele Gualano». Edizioni Il Castello. 2004.
- Gualano, M. (2013). Questionario per il destino - Storia di un anarchico giustiziere (romanzo). Edizioni Il Castello. ISBN 978-88-6572-100-1.
- Ojeda Reyes, Félix (2001). El Desterrado de París: Biografía del Dr. Ramón Emeterio Betances (1827–1898). Puerto Rico: Ediciones Puerto.
- Shubert, Adrian; Esenwein, George Richard (1989). Anarchist ideology and the working-class movement in Spain, 1868–1898. Berkeley: University of California Press. ISBN 0520063988. OCLC 19554399.
- Maura, J. Romero (1968). «Terrorism in Barcelona and Its Impact on Spanish Politics 1904-1909». Past and Present (41): 130–183. doi:10.1093/past/41.1.130. ISSN 0031-2746.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքելե Անջոլիլո» հոդվածին։ |
| ||||||||||||||||