Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման
| Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման | |
|---|---|
| Ի ծնե անուն | անգլ.՝ Mikhail Saulovich Elman |
| Ծնվել է | հունվարի 20, 1891[1][2][3][…] Տալնոե, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
| Երկիր | |
| Մահացել է | ապրիլի 5, 1967[1][2][4] (76 տարեկան) կամ ապրիլի 20, 1967[5] (76 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
| Գերեզման | Westchester Hills Cemetery |
| Մասնագիտություն | երաժիշտ և ջութակահար |
| Գործիքներ | ջութակ |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման (հունվարի 20, 1891[1][2][3][…], Տալնոե, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 5, 1967[1][2][4] կամ ապրիլի 20, 1967[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ռուս և ամերիկացի ջութակահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հրեա երաժիշտների ընտանիքում։ Նրա պապը՝ Յոսելե Էլմանը, եղել է հայտնի կլեզմեր ջութակահար, որն էլ իր չորսամյա թոռանն է նվիրել առաջին ջութակը։ Հայրը՝ Սաուլ Իոսիֆովի Էլմանը, եղել է խեդերի ուսուցիչ և սիրողական ջութակահար[6]։ Էլմանը չորս տարեկանից սովորել է նվագել ջութակ, սկզբում՝ հոր ղեկեվարությամբ, իսկ հետո՝ Օդեսայում՝ Ալեքսանդր (Ռուվիմա) Ֆիդելմանի մոտ, որը Ադոլֆ Բրոդսկու աշակերտն է եղել։ 1901 թվականին Լեոպոլդ Աուերը, երբ լսել է երիտասարդ Էլմանի կատարումը, նրան հրավիրել է սովորելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[7]։ Երեք տարի անց՝ Բեռլինում կայացած համերգից հետո, Էլմանի անունը ձեռք է բերել համաշխարհային ճամաչում, իսկ շուտով Լոնդոնում և Նյու Յորքում (1908 թվական) նրա փայլուն ելույթից հետո քննադատները սկսել են խոսել նրա մասին որպես ժամանակակից տաղանդավոր երաժիշտներից մեկի։ 1911 թվականին ջութակահարը հաստատվել է ԱՄՆ-ում, իսկ քաղաքացիություն ստացել է 1923 թվականին[7]։ Մի քանի տարվա համերգներից և շրջագայություններից հետո Էլմանը լրջորեն հետաքրքրվել է կամերային երաժշտությամբ և հիմնել է Էլմանի լարային քառյակը, որը շուտով մեծ համբավ է ձեռք բերել։ 1936 թվականին կրկին անցնելով համերգային գործունեությանը՝ երաժիշտը Քարնեգի հոլում հինգ համերգ է տվել «Ջութակի գրականության զարգացումը» շարքից։ Էլմանը մեծ թվով ձայնագրություններ է արել, որոնք մեծ հաջողություն են ունեցել։
1958 թվականին Սոլ Յուռոկը, որը նրա իմպրեսարիոն էր, ԽՍՀՄ մշակույթի նախարարին առաջարկել է կաղմակերպել Էլմանի համերգները Սովետական Միությունում, սակայն իշխանությունը «էմիգրանտի» հրավերը համարել է քաղաքականապես աննպատակահարմար[7]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլմանի կատարողական արվեստի հիմնական գծերը շատ հարուստ էին, արտահայտիչ հնչեղությամբ, պայծառ և աշխույժ մեկնաբանությամբ։ Նրա տեխնիկան որոշ չափով տարբերվել է այդ ժամանակ ընդունված չափանիշներից։ Նա հաճախ է վերցրել դանդաղ տեմպ, քան պահանջվում էր, լայնորեն օգտագործել է ռուբատո (տեմպի փոփոխում), որը բացասաբար չի ազդել նրա համբավի վրա։ Էլմանը մի քանի փոքր պիեսաների և ջութակի համար փոխադրումների հեղինակ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Encyclopædia Universalis — Encyclopædia Britannica Inc., 1968.
- 1 2 3 4 5 6 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Find A Grave — 1996.
- ↑ Saul Elman. Memoirs of Mischa Elman’s father. Нью-Йорк, 1933.
- 1 2 3 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Миша Эльман(անգլ.) Allmusic կայքում
- Миша Эльман՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- Грамзаписи еврейских мелодий в исполнении Миши Эльмана в фонографическом архиве Фридмана
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունվարի 20 ծնունդներ
- 1891 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 5 մահեր
- 1967 մահեր
- Ապրիլի 20 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկացի դասական երաժիշտներ
- Ամերիկացի ջութակահարներ
- Ռուս ջութակահարներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ուկրաինայի հրեաներ