Միքայել Տեր-Հարությունյանց
| Միքայել Տեր-Հարությունյանց | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 3, 1884 |
| Ծննդավայր | Գանձակ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 8, 1961 (77 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Միքայել Կարապետի Տեր-Հարությունյանց (հունվարի 3, 1884, Գանձակ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8, 1961, Մոսկվա, ԽՍՀՄ), Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջման և քաղաքացիական պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ (1917)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Պետրոգրադի զինվորական ուսումնարանը (1917)։ Հեղափոխական աշխատանք է տարել բանակում։ 1917 թվականին ընտրվել է ՌԱԴԲ(բ) կ Պետրոգրադի կոմիտեին առընթեր զինվորական կազմակերպության կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան զինված հեղաշրջման օրերին Տեր-Հարությունյանցը եղել է Պետրոգրադի ՌՀԿ-ի կոմիսարը Պետրոպավլովյան ամրոցի Կրոնվերյան զինանոցում, այնուհետև Կերենսկի-Կրասնովի խռովության ճնշման ժամանակ Պուլկովյան ջոկատում։ Եղել է Հեղկոմի ռազմակայանի անդամ և գլխավոր հրամանատար, Ն․ Վ․ Կռիլենկոյի ռազմակայանին առընթեր հեղափոխական դաշտային շտաբի պետ։ 1918 թվականից հրամանատարական պաշտոններ է վարել կարմիր բանակում։ 1922 թվականին ավարտել է Կարմիր բանակի գլխավոր շտաբի ակադեմիան։ 1924 թվականին աշխատանքի է անցել ԽՍՀՄ բանգյուղտեսչության ժողկոմատի ապարատում։ Ավարտելով Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը՝ 1934 թվականին անցել է դասախոսական աշխատանքի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 672)։ |