Միքայել Պապաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Պապաջանյան
Դիմանկար
Ծնվել է1868
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1929
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրոնՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԿրթությունՆովոռոսիյսկի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և հասարակական գործիչ
Գործունեությունհասարակական-քաղաքական գործիչ, 4-րդ Պետական դումայի, հայ ազգային պատվիրակության անդամ, եղել է ՀՕԿ-ի Փարիզի մասնաճյուղի նախագահ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ
ԿուսակցությունԿադետներ
ԱնդամությունՀայոց ազգային խորհուրդ և Fourth State Duma of the Russian Empire?

Միքայել Հովհաննեսի Պապաջանյան (սեպտեմբերի 7, 1868(1868-09-07), Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1929, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հասարակական-քաղաքական գործիչ, Ռուսաստանի 4-րդ Պետական դումայի (1912-1917), հայ ազգային պատվիրակության անդամ, եղել է ՀՕԿ-ի Փարիզի մասնաճյուղի նախագահ, Անդրկովկասյան հատուկ կոմիտեի (1917) և Հայոց Ազգային պատվիրակության (1919-1922) անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Նովոռոսիյսկի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Եղել է Պետական դումայի անդամ[2], Ալեքսանդրապոլի քաղաքային խորհրդի անդամ, Բաքվի բարիստերների կոմիտեի անդամ մինչև դրա լուծարումը։ Նախագահել է Հայ օգնության կոմիտեն։

1918 հունիսին Ավետիս Ահարոնյանի և Ալեքսանդր Խատիսյանի հետ համատեղ եղել է Պոլիս համաժողովի Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում, որտեղ պետք է որոշում կայացվեր Բաթումի պայմանագրի վերաբերյալ։ Հունիսի 4-ին Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրել են ՀՅԴ-ականներ Հովհաննես Քաջազնունին ու Ալեքսանդր Խատիսյանը և Միքայել Պապաջանյանը[3], որպես խաղաղարար պատվիրակության անդամ[4][5]։

Որպես պատվիրակության անդամ Ավետիս Ահարոնյանի և Համո Օհանջանի հետ մեկտեղ Միքայել Պապաջանյանը մասնակցել է Փարիզի խաղաղության կոնֆերանսին[6][7]

Aquote1.png Մենք ընդունում ենք, որ գոյություն ունի անկախ Ադրբեջան ու անկախ Վրաստան։ Դուք էլ ընդունեք, որ կա Միացյալ Հայաստան։ Մեզ համար և մեր թուրքահայ եղբայրների համար բարոյական առումով դա կարևոր է։ Եթե այդ հարցերի շուրջ չպայմանավորվենք, ապա մենք ոչ միայն չենք կարող ձեզ հետ ստորագրել Կոնֆերանսին ուղղված դիմումը․․․
- Միքայել Պապաջանյան[8]
Aquote2.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Republic of Armenia։ The first year, 1918-1919 By Richard G. Hovannisian; ISBN 0520018052

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էջմիածին, ԿԶ տարի, Ամենայն Հայոց կաթողիկոսության Մայր աթոռ Էջմիածնի պաշտոնական ամսագիր
  2. Վահե Աթանեսյան, Դաշնակցության գործը(չաշխատող հղում)
  3. Լեո, Անցյալից, գլուխ VI, Հեղափոխություն
  4. «Հայ-թուրքական (օսմանյան) առաջին փաստաթուղթը՝ Հաշտության և բարեկամության պայմանագիր»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 19 
  5. Թաթուլ Հակոբյան, Պետականություն և պատասխանատվություն
  6. Բաբալյան Ա., Էջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից, Գահիրե, 1959, էջ 35
  7. Յու․ Ղուլյան, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությունը Փարիզի խաղաղության կոնֆերանսին (1919-1920 թթ.)
  8. Раевский А. Мусаватское правительство на Версальской конференции, Берлин, 1930, էջ 63-64 (ռուս.)