Միքայել Մելքոնյան
Միքայել Մելքոնյան | |
|---|---|
| Ծնվել է | 1948[1] Համբուրգ, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին |
| Բնակության վայր(եր) | Գերմանիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | բուսաբան, հոգեբան և կենսաբան |
| Հաստատություն(ներ) | Մյունստերի համալսարան և Կյոլնի համալսարան[2] |
| Գործունեության ոլորտ | microphyte? |
| Ալմա մատեր | Համբուրգի համալսարան (1978) |
| Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
| Պարգևներ | |
| Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Melkonian |
Միքայել Մելքոնյան (գերմաներեն՝ Michael Melkonian. 1948[1], Համբուրգ, Բիզոնիա, Գերմանիան 1945-1949 թվականներին), հայկական ծագումով գերմանացի բուսաբան և ջրիմուռագետ։ 1988-ից 2017 թվականներին եղել է Քյոլնի համալսարանի բուսաբանության պրոֆեսոր։ Ներկայումս Դույսբուրգ-Էսսենի համալսարանում ջրիմուռագիտության ավագ պրոֆեսոր է։
Կյանքի վաղ շրջան և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միքայել Մելքոնյանը ծնվել է 1948 թվականին Համբուրգում։ 1974 թվականին Համբուրգի համալսարանում ստացել է բուսաբանության բակալավրի, 1978 թվականին՝ բուսաբանության դոկտորի աստիճան՝ բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտացմամբ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1978-1988 թվականներին Մելքոնյանը եղել է Մյունստերի համալսարանի բուսաբանության ամբիոնի դոցենտ։ 1982 թվականին աշխատանքի է անցել Եշիվա համալսարանի Ալբերտ Այնշտայնի անվան բժշկական քոլեջում՝ որպես հրավիրված դոցենտ։ 1986-1988 թվականներին եղել է Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) հայզենբերգյան կրթաթոշակառու։
1988 թվականին տեղափոխվել է Քյոլնի համալսարան, աշխատանքի անցել որպես լիիրավ պրոֆեսոր և բուսաբանության ամբիոնի վարիչ։ 2001 թվականին դարձել է ջրիմուռային բուսամշակույթների կենտրոնական հավաքածուի (CCAC) տնօրեն[4]։ 2017 թվականին ստացել է պատվավոր պրոֆեսորի (Professor Emeritus) կոչում։ 2019 թվականին դարձել է ֆիկոլոգիայի ավագ պրոֆեսոր Դույսբուրգ-Էսսենի համալսարանում։
Մելքոնյանը մեծ դեր է խաղացել Եվրոպայում բազմաթիվ ֆիկոլոգիական (ջրիմուռագիտական) ընկերությունների ստեղծման, այդ թվում՝ հունական ֆիկոլոգիական ընկերության հիմնադրման[5], ինչպես նաև եվրոպական ֆիկոլոգիական առաջին կոնգրեսի կազմակերպման գործում[6]:
Կատարած գյուտերի համար նրան շնորհվել է 16 արտոնագիր[7]: Նա Algenion GmbH & Co. KG-ի համահիմնադիրն է, որը ջրիմուռների կենսատեխնոլոգիան ուսումնասիրող ընկերություն է[8]։
Ուսումնասիրությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելքոնյանի հետազոտությունների հիմնական առարկան միկրոջրիմուռներն են: Ընդ որում՝ ուսումնասիրել է դրանց առնչվող որոշակի ոլորտներ, ինչպիսիք են բջջային կենսաբանությունը, համակարգվածությունը և էվոլյուցիան, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների զարգացումը[9]: Նա հրատարակել է ավելի քան 240 գրախոսված հետազոտական հոդված և մի շարք գրքեր, խմբագրել է մի քանի գիրք, այդ թվում՝ «Protoctista Handbook»-ը (1990): Հեղինակել է նաև գերմաներեն դասագրքեր, դրանց թվում՝ «Ընդհանուր բուսաբանություն»-ը (1974, 1984) և «Քաղցրահամ ջրիմուռների պատկերազարդ ուղեցույց»-ը (2004, 2012):
Մելքոնյանը ուսումնասիրել է ջրիմուռների մտրակավոր ապարատի կառուցվածքը, գործառույթը և զարգացումը[10] և հայտնաբերել է մի քանի կենտրոնոսոմային սպիտակուցներ, որոնք նորարարական են էուկարիոտների համար (օրինակ՝ ցենտրին[11], SF-ասեմբլին): Ապացույցներ է ներկայացրել, որ միաբջջային էուկարիոտների մտրակավոր ապարատի զարգացումը տևում է մեկից ավելի բջջային ցիկլ՝ նույն բջջում առաջացնելով տարբեր գործառույթներ ունեցող մտրակներ[12]: Կանաչ ջրիմուռների արտաբջջային թեփուկների կենսագենեզի ուսումնասիրության միջոցով հանգել է Գոլջիի ապարատի ներցիստեռնալ հասունացման մոդելի վերածնմանը[13]:
Մելքոնյանը ուսումնասիրել է նաև ջրիմուռների համակարգվածությունը, բազմազանությունը և էվոլյուցիան՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կանաչ ջրիմուռներին[14], կրիպտոֆիտներին և էվգլենոֆիտներին[15], ինչպես նաև հետերոտրոֆ պրոտիստներին[16], ինչպիսին է պիկոզոան[17]:
Բացի այդ, նրա խումբը մշակել է նորարարական տեխնիկա՝ զույգ շերտերի վրա անշարժացված միկրոջրիմուռներ տեխնիկական մասշտաբով աճեցնելու համար[18]։
Բուսաբանական անվանումը մեջբերելիս այս գիտնականին որպես հեղինակ նշելու համար օգտագործվում է «Melkonian» ստանդարտ հեղինակային հապավումը[19]։
Գործունեություն միջազգային կազմակերպություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992–1994 - Էվոլյուցիոն պրոտիստոլոգիայի միջազգային ընկերության նախագահ
- 1993–1994 - Բրիտանական ֆիկոլոգիական ընկերության փոխնախագահ
- 1996 - եվրոպական ֆիկոլոգիական առաջին կոնգրեսի կազմակերպիչ[5]
- 2002–2004 - Միջազգային ֆիկոլոգիական ընկերության նախագահ
- 2011–2012 - Պրոտիստոլոգների միջազգային ընկերության փոխնախագահ
- 1998–present - Protist ամսագրի գլխավոր և պատվավոր խմբագիր[20]
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 - Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի մրցանակ բուսաբանության բնագավառում[23]
- 2004 - Ֆրից Շաուդինի անվան մրցանակ՝ 2002 և 2003 թթ. Protist ամսագրում հրատարակած լավագույն հոդվածի համար[24]
- 2014 - Հանս-Ադոլֆ ֆոն Շտոշի մեդալ (Գերմանական բուսաբանական ընկերության կողմից)՝ Գերմանիայում ֆիկոլոգիայի զարգացման գործում ներդրած ակնառու ավանդի համար[25]
Մ. Մելքոնյանի հեղինակած գրքերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Algal Cell Motility[26]
- Allgemeine Botanik. Nach einer Vorlesung von H. Drawert
- Handbook of Protoctista: The Structure, Cultivation, Habitats and Life Histories of the Eukaryotic, Microorganisms and Their Descendants Exclusive O (The Jones and Bartlett series in life sciences)
- Der Kosmos-Algenführer
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 NUKAT — 2002.
- ↑ https://professorenkatalog.uni-koeln.de/person/show/2808
- ↑ https://web.archive.org/web/20141107002826/http://adw-goe.de/en/awards/categories/preise-fuer-biologie-fuer-chemie-und-fuer-physik/preistraeger-biologie/
- ↑ «Staff - Central Collection of Algal Cultures (CCAC)». www.uni-due.de. Վերցված է 2024-10-06-ին.
- 1 2 History of the European Phycological Congresses and the Foundation of FEPS. (PDF), Federation of European Phycological Societies, 2022
- ↑ «Home». Hellenic Phycological Society (HEL.P.S.). Վերցված է 2024-10-06-ին.
- ↑ «www.melkonian.uni-koeln.de». www.melkonian.uni-koeln.de. Վերցված է 2024-10-06-ին.
- ↑ «Algenion-biotec.de». Արխիվացված է օրիգինալից 2014-03-02-ին. Վերցված է 2014-03-31-ին.
- ↑ «www.melkonian.uni-koeln.de». www.melkonian.uni-koeln.de. Վերցված է 2024-10-06-ին.
- ↑ Geimer, S., Melkonian, M. (2004): The ultrastructure of the Chlamydomonas reinhardtii basal apparatus: identification of an early marker of radial asymmetry inherent to the basal body. J. Cell Sci. 117, 2663-2674
- ↑ Salisbury, J.L., Baron, A., Surek, B., Melkonian, M. (1984): Striated flagellar roots: isolation and partial characterization of a calcium-modulated contractile organelle. J. Cell Biol. 99, 962-970
- ↑ Melkonian, M., Reize, I.B., Preisig, H.R. (1987): Maturation of a flagellum/basal body requires more than one cell cycle in algal flagellates: Studies on Nephroselmis olivacea (Prasinophyceae). In: Algal Development. Molecular and Cellular Aspects (Wiessner, W., Robinson, D.G., Starr, R.C., eds.), pp. 102-113. Berlin-Heidelberg: Springer-Verlag
- ↑ Becker, B., Bölinger, B., Melkonian, M. (1995): Anterograde transport of algal scales through the Golgi complex is not mediated by vesicles. Trends in Cell Biology 5, 305-306
- ↑ Melkonian, M. (1982a): Structural and evolutionary aspects of the flagellar apparatus in green algae and land plants. Taxon 31, 255-265
- ↑ Marin, B., Palm, A., Klingberg, M., Melkonian, M. (2003): Phylogeny and taxonomic revision of plastid-containing Euglenophytes based on SSU rDNA sequence comparisons and synapomorphic signatures in the SSU rRNA secondary structure. Protist 154, 99-145
- ↑ Hess, S., Melkonian, M. (2013) The Mystery of Clade X: Orciraptor and Viridiraptor genera nova are highly specialised, algivorous amoeboflagellates (Glissomonadida, Cercozoa). Protist 164: 706-741
- ↑ Seenivasan, R., Sausen, N., Medlin, L.K., Melkonian, M. (2013) Picomonas judraskeda gen. et sp. nov.: The first identified member of the Picozoa phylum nov., a widespread group of picoeukaryotes, formerly known as ‘picobiliphytes.’ PLoS ONE 8(3): e59565
- ↑ Naumann, T., Çebi, Z., Podola, B., Melkonian, M. (2013) Growing microalgae as aquaculture feeds on Twin-Layers, a novel solid state photobioreactor. J. Appl. Phycol. 25: 1413-1420
- ↑ International Plant Names Index. Melkonian
- ↑ «Editorial board - Protist | ScienceDirect.com by Elsevier». www.sciencedirect.com. Վերցված է 2024-10-06-ին.
- ↑ «Botanical Society of America». Արխիվացված է օրիգինալից 2018-08-11-ին. Վերցված է 2014-04-14-ին.
- ↑ Hellenic Phycological Society (HEL.P.S.)
- ↑ Biology Prize Արխիվացված 2014-11-07 Wayback Machine, Göttingen Academy of Sciences
- ↑ Fritz Schaudinn Award
- ↑ «Hans-Adolf von Stosch Medal». Արխիվացված է օրիգինալից 2014-11-06-ին. Վերցված է 2014-04-22-ին.
- ↑ Melkonian, Michael, ed. (1991). Algal Cell Motility (անգլերեն). doi:10.1007/978-1-4615-9683-7. ISBN 978-1-4615-9685-1.