Միքայել Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Հակոբյան
Ծնվել էմարտի 10, 1925(1925-03-10)
ԾննդավայրԱրծվանիկ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1983(1983-12-25) (58 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, թարգմանիչ, լրագրող և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԿարմիր Աստղի շքանշան
Միքայել Հակոբյան Վիքիդարանում

Միքայել Նավասարդի Հակոբյան (մարտի 10, 1925(1925-03-10), Արծվանիկ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - դեկտեմբերի 25, 1983(1983-12-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, պատմական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1969 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Ղափանի շրջանի Արծվանիկ գյուղում։ 1943-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո եղել է «Ավանգարդ» թերթի սեփական թղթակիցը Զանգեզուրում։ 1947-1949 թվականներին գրական աշխատող, ապա պատասխանատու քարուղար էր Ղափանի «Պղնձի համար» թերթում։ 1954 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1952-1954 թվականներին ուսանելու տարիներին, եղել է «Սովետական ուսանողություն» թերթի խմբագիրը։ 1955-1957 թվականներին աշխատել է «Ավանգարդի» խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ։ 1957-1959 թվականներին «Առողջապահություն» ամսագրի պատասխանատու քարտուղարն էր։ 1959-1961 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագիր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը, 1965-1966 թվականներին՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի պատասխանատու քարտուղարը, 1966-1969 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի պատասխանատու քարտուղարը, ապա ավագ գիտխմբագիր, 1969-1973 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» ամսագրի պատասխանատու քարտուղարը։ 1973-1983 թվականներին ավագ գիտաշխատող է եղել ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1974 թվականին «Գրիգոր Մսերյանը և նրա Մետերոա հանդեսը հայ լուսավորական-դեմոկրատական շարժման մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան[1]։

Ռուսերեն լույս է տեսել նրա «Օր առանց մայրամուտի» գիրքը (Երևան, 1974

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով (1945)։ Մահացել է Երևանում[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհետ կորած մարդիկ, վավերագրական երկ, 1964:
  • Որդու վերադարձը, վավերագրական երկ, 1968:
  • Օր առանց մայրամուտի, Երևան, 1974:
  • Բաբախող սրտեր, վավերագրական երկ, 1981:
  • Կոմիսարը, վավերագրական երկ, 1982:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՀԱԿՈԲՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ (ՄԻՇԱ) ՆԱՎԱՍԱՐԴԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=-։ 2010-05-03։ Վերցված է 2017-03-10 
  2. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 272-273