Jump to content

Միքայել Թումանյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Թումանյանց
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1818 թվական[1][2]
ԾննդավայրԽելթուբան գյուղ, Գորիի շրջան[1]
Մահացել է1875 թվական[1]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, հրապարակախոս և թարգմանիչ
ԳործունեությունՊետական գործիչ[1],
Բանաստեղծ[1]
Թարգմանիչ[1],
Հրապարակախոս[2]
ԱմուսինԻշխանուհի Ելիզավետա Էնիկոլոպյանց[1]
ԾնողներԲիրթվել Թումանյանց (հայր)[1]
ԵրեխաներԳևորգ (որդի)[2],
Վասիլի (որդի)[2],
Կոստանտին (որդի)[2],
Անաստասիա (դուստր)[2]

Միքայել Թումանյանց (հայտնի է նաև Միքայել Թումանով անունով, հունիսի 1, 1818 թ․, Խելթուբան, Գորիի շրջան - 1875 թ․), հայազգի պետական, հասարակական գործիչ, բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ, թատերագետ[1][2][3][4][5]։

Կենսագրական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թումանյանցը ծնվել է Գորիի շրջանի Խելթուբան գյուղում։ Հայրը՝ Բիրթվել Թումանյանցը, Քարթլի-Կախեթի թագավորությունում եղել է պետական գործիչ, Հերակլ 2-րդի, ապա նրա որդու՝ Գեորգի 12-րդի պալատական քարտուղարն ու խորհրդականը[1]։ Ուսումը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Այնուհետև անցել է պետական ծառայության[1][2]։

Աշխատել է ռուսական և վրացական պարբերականներում որպես հրապարակախոս, գրաքննադատ[2]։ Ակտիվորեն աջակցել է վրաց թատրոնի հիմնադրմանը[2]։

Միքայել Թումանյանը եղել է բանաստեղծ։ Առաջինն է Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները վրացերեն թարգմանել[1]։

Ամուսնացած էր իշխանուհի Ելիզավետա Էնիկոլոպյանցի հետ[1][4]։ Ուներ դուստր՝ Անաստասիան, ով ամուսնացել էր վրացի հրապարակախոց Գ․Ծերեթելու որդու հետ և հիմնադրել Ջէջէլի ամսագիրն ու Կվալի շաբաթաթերթը[2]։ Միքայել Թումանյանցի որդիները՝ Գևորգը, Վասիլին և Կոստանտինը նույնպես զբաղվել են հրապարակախոսական գործունեությամբ, վրացական ու ռուսական մամուլում հանդես եկել հրապարակումներով[2][4]։ Իշխան Գևորգ Թումանյանցի շնորհիվ Կովկասում ներդրվում է Զեմստվո (տեղական ինքնակառավարման մարմինների ձև Ռուսական կայսրությունում)։ Նրա աշխատանքի արդյունքում Թիֆլիսում հիմնադրվում է միջնակարգ մասնագիտական կրթություն տվող հաստատություն[2][4]։

Մահ և հիշատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Թումանյանցը մահացել է 1875 թվականին։ Թաղվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։ Այնտեղ է թաղվել նաև նրա կինը՝ Ելիզավետա Էնիկոլոպյանցը[1][4]։

1937-1938 թվականներին Խոջիվանքի գերեզմանատան ոչնչացմամբ ավերվել է նաև Միքայել Թումանյանցի ու նրա կնոջ գերեզմանները, տապանաքարերն ու աճյուններն անհետ կորել են[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Խոջիվանք, Սամվել Կարապետյան, ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ, Գիրք ԺԹ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան 2024 թվական, ISBN 978-9939-843-66-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 «Տարազ», 1918 թվական, № 3-6, էջ 23։
  3. Խաչատրյան Հ․, Խոջիվանք, «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1988 թվական, № 1, էջ 62։
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Туманова И. Это похоже на переделку истории. // Голос Армении № 87, 9 августа 1997 т., с. 4:(ռուս.)
  5. Заря востока. № 20. 18-24 мая 2002 г.(ռուս.)