Միքայել Գրիգորյան (բեմադրիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 2, 1940(1940-10-02) (83 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունդրամատուրգ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ (1965)

Միքայել Կարապետի Գրիգորյան (հոկտեմբերի 2, 1940(1940-10-02), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրիչ, դերասան, ռեժիսոր։ Վրաստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Գրիգորյանը ծնվել է 1940 թվականին, Թբիլիսիում՝ Խարփուխ թաղամասում։ 1957 թվականին եղել է Ստեփան Շահումյանի անունը կրող Թբիլիսիի պետական հայդրամայի թատրոնի օժանդակ դերասան։ Ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, սակայն երրորդ կուրսից տեղափոխվել և 1965 թվականին ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան գեղարվեստա-թատերական պետական ինստիտուտի՝ Դոդո Ալեքսիձեի դասարանը։ 1965 թվականից եղել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասան և ռեժիսոր, 1970-1974 թվականներին և 1980-1994 թվականներին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսորը, ապա նաև՝ գեղարվեստական ղեկավարը։ 1994 թվականին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շուրջ տասը տարի աշխատել է որպես հեռուստախմբագիր, ապա՝ Ռուսաստանի OPT և PTP ալիքների ռադիոխմբագիր[1][2]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծառերը կանգնած են մահանում»
  • «Արշակ Երկրորդ»
  • «Խաթաբալա»
  • «Չար ոգի»
  • «Սողոմոն Թեհլերյան»
  • «Չարլեի մորաքույրը»
  • «Կուկարաչա»
  • «Հավերժության օրենքը»
  • «Պատուհանից այն կողմ գարուն է»

1988 թվականին Սպիտակի երկրաշարժին նվիրված բեմադրել է «Եռաձայն պատարագ» պիեսը, որը բեմադրվել է նաև Հայաստանում և Լիտվայում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի արվեստի վաստակավոր գործիչ
  • «Պատվո շքանշանի» ասպետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Միքայել Գրիգորյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  2. Նշեցին Միքայել Գրիգորյանի 72-ամյակը