Միքայել Գյուրջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Գյուրջյան
Ծնվել է փետրվարի 13, 1928(1928-02-13)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 15, 2000(2000-02-15) (72 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Հայր Գաբրիել Գյուրջյան

Միքայել Գաբրիելի Գյուրջյան (1928, փետրվարի 13, Երևան - 2000, փետրվարի 15, Երևան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1986

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գաբրիել Գյուրջյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1956 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ստեղծագործել է հիմնականում բնանկարչության բնագավառում։ Հայրենի բնությունը պատկերել է ազգային իրապաշտպանական արվեստի ավանդույթներով, միաժամանակ ջերմությամբ և քնարականությամբ զուգորդված իր կտավներին հաղորդել իմպրեսիոնիստական լիցք[1]։

Գործերից պահվում են ՀՀ թանգարաններում[2], Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վաղ գարուն», 1953 թ.
  • «Սևանն առավոտյան», 1960 թ.
  • «Գետափ գյուղը», 1970 թ.
  • «Արևոտ օր», 1976 թ.
  • «Ածնանային մոտիվ», 1979 թ.
  • «Ուշ աշուն», 1983 թ.
  • «Ամպամած օր Եղեգնաձորում», 1985 թ.
  • «Ձմեռ», 1972 թ., 1999 թ.
  • «Սևանը ձմռանը», 2000 թ.
  • «Գարուն»
  • «Գետափի գյուղը»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միքայել Գյուրջյան (կատալոգ), Ե., 2004:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Միքայել Գյուրջյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-07-23 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2017-07-11