Միքայել Գիգու (ֆր.՝ Michaël Guigou, հունվարի 28, 1982(1982-01-28), Ապտ), ֆրանսիացի հանդբոլիստ, ֆրանսիական «Նիմ» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի ձախ եզրային[3][4][5]։ Ամենաշատ պարգևների արժանացած հանդբոլիստներից մեկն է պատմության մեջ։
Միքայել Գիգուն «Ավինյոն» ակումբի սան է։ 1999 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել «Մոնպելիե» ակումբի հետ։ Գիգուն «Մոնպելիեում» անցկացրած 20 մրցաշրջանների ընթացքում օգնել է ակումբին 11 անգամ հաղթել Ֆրանսիայի չեմպիոնը, ինչպես նաև օգնել է հաղթել ԵՀՖ Չեմպիոնների լիգայում 2003 և 2018 թվականներին։ Նա 11 անգամ ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության լավագույն ձախ եզրային։ 2019 թվականին նա տեղափոխվել է «Նիմ»։
Միքայել Գիգուն 2002 թվականից հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 283 հանդիպում և դարձել 970 գոլի հեղինակ։ Ազգային հավաքականի պատմության ամենաարդյունավետ հինգ խաղացողներից մեկը։