Միքայել Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Բաղդասարյան | |
---|---|
Դիմանկար | |
Ծնվել է | մարտի 9, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | ԼՂՀ, Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | ԼՂՀ |
Կրթություն | Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | ուսուցիչ և մարզիչ |
Միքայել Վաչագանի Բաղդասարյան (ծնվել է 1935 թվականի մարտի 9-ին ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ) քաղաք Ստեփանակերտ) ԼՂՀ և ՀՀ սպորտի և ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական կրթությունն ստացել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում, որն ավարտել է 1953 թվականին։ Մեկ տարի Ղարմետաքսկոմբինատում աշխատելուց հետո 1954 թվականին ընդունվում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ՝ մասնագիտությամբ «Ֆիզիկական կուլտուրա»
1958 թվականին ավարտում է ուսումը։
ԼՂԻՄ կառավարության առընթեր սպորտի պետական կոմիտեի հրավերով վերադառնում է հայրենիք և աշխատանքի անցնում Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ, միևնույն ժամանակ նաև ՄՊՄ դպրոցում, որպես թեթև ատլետիկայի ուսուցիչ։
1967-1971 թվականներին աշխատել է մարզային ժողկրթության բաժնում՝ դպրոցական տեսչի պաշտոնում։
1972 թվականին մինչև 1996 թվականն աշխատել է թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ավագ ուսուցիչ։
1996-2001 թվականներին աշխատել է սպորտի վարչությունում՝ որպես կազմակերպչական աշխատանքի և մարզական միջոցառումների բաժնի վարիչ։
2001-2007 թվականներին աշխատել է ԱրՊՀ ՆԶ և ՖՊ ամբիոնի վարիչի պաշտոնում։
2007 թվականից՝ դասախոս (դոցենտ)[2]։
Տարբեր թերթերում և ամսագրերում հանդես է եկել Արցախում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զանգվածայնացման ու զարգացման հարցերի շուրջ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արժանացել է ուսուցիչ- մեթոդիստի, տարվա լավագույն ուսուցչի, տարվա լավագույն մարզչի, 20-րդ դարի լավագույն մանկավարժի[3], հանրապետական կարգի մրցավարի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի, ԼՂՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչումներին[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էջեր Արցախում սպորտի զարգացման պատմությունից /». http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-main.pl.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ». http://www.asu.am/index.php?option=com_content&view=article&id=218&lang=am#.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=
- ↑ «Михаил Багдасарян празднует сегодня свой 80-летний юбилей». http://www.artsakh.tv/ru. 2015-03-09 20:03:00. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «80th ANNIVERSARY OF MICHAEL BAGHDASARYAN». http://sport.nkr.am/index.php/en/.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=