Միքայել Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքայել Անդրեասյան
Ծնվել էփետրվար 3, 1952
ԾննդավայրԿիսլովոդսկ, Ռուսաստան
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար
Պարգևներ և
մրցանակներ

Միքայել Նիկոլայի Անդրեասյան [ծ. 3.2. 1952, ք. Կիսլովոդսկ (Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան)], օդաչու-հրամանատար։ Ինքնաթիռային սպորտի վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն։ Ավարտել է Վոլչանսկի (Ուկրաինա) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1974)։ 1974–77-ին աշխատել է Երևանի ավիաակումբում, 1977–2001-ին՝ «Էրեբունի» և «Զվարթնոց» օդանավակայաններում՝ ՅԱԿ-40 ինքնաթիռի հրամանատար։ 1988–92-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 60-ից ավելի թռիչք։ 1992-ի մարտի 27-ին և մայիսի 10-ին գնդակոծված և խափանված շարժիչներով բարեհաջող վայրէջք է կատարել համապատասխանաբար «Էրեբունի» և Սիսիանի օդանավակայաններում՝ փրկելով անձնակազմի, վիրավոր ազատամարտիկների և 40-ից ավելի երեխաների կյանքը։ Վերջին վայրէջքի ժամանակ ստացել է ողնաշարի վնասվածք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 280 ժամ։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։