Միքաել Ուսեյնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքաել Ուսեյնով
ադրբ.՝ Mikayıl Ələsgər oğlu Useynov
Stamps of Azerbaijan, 2016-1256.jpg
Ծնվել էապրիլի 6 (19), 1905
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 7, 1992(1992-10-07) (87 տարեկանում)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա
Գիտական աստիճանճարտարապետության դոկտոր
Մասնագիտությունճարտարապետ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Q55699763?
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ և ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
Mikayil Huseynov Վիքիպահեստում

Միքաել Էլեսգեր օղլի Ուսեյնով (ադրբ.՝ Mikayıl Ələsgər oğlu Useynov, ապրիլի 6 (19), 1905, Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1992(1992-10-07), Բաքու, Ադրբեջան) ադրբեջանցի խորհրդային ճարտարապետ և ճարտարապետության պատմաբան, պրոֆեսոր; ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ; Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945), ԽՍՀՄ Ժողովրդական ճարտարապետ (1970), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985), Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1941), Ադրբեջանական ԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր (1967), ճարտարապետության դոկտոր (1950), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Թագավորության Ասիայի Ասոցիացիայի պատվավոր անդամ (1985), ԽՍՀՄ 4-րդ և 5-րդ գումարման (1954-1962) Գերագույն խորհրդի պատգամավոր, Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1951-1954-1963-1990)[2];

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքաել Ուսեյնովը ծնվել է 1905 թվականի ապրիլի 19-ին Բաքվում: 1922-1929 թվականներին սովորել է Մ. Ազիզբեկովի անվան Ադրբեջանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1930-1959 թվականներին աշխատել է «Ազպետականճարտարապետանախագծում» որպես ճարտարապետ: 1947-1992 թվականներին եղել է Ադրբեջանի ճարտարապետների միության նախագահ: 1945 թվականին դարձել է Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս: Նա Գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի և նավթի բաժնի լիիրավ անդամ էր: 1948-1988 թվականներին աշխատել է Ադրբեջանական ԽՍՀ Գիտությունների ակադեմիաի ճարտարապետության և արվեստի ինստիտուտի տնօրեն: 1982 թվականին նա դարձավ Բաքվի պատվավոր քաղաքացի: Ստեղծագործել է Սադիխ Դադաշևի հետ [3]։ Ճարտարական աշխատանքներից են՝ «Նիզամի» կինոթատրոնը (1934), կոնսերվատորիան (1937-1939),Բաքվի գիտնականների տունը (1946), Ադրբեջանի կոմկուսի ԿԿ-ի (1938-1941) շենքերը, Նիզամու անվ․ թանգարանը (1930-1940 ական թվականները, բոլորն էլ՝ Բաքվում), Լենինի հրապարակը Բաքվում[4] [5]։

1992 թվականին նա ընտրվել է Ճարտարապետության միջազգային ակադեմիայի (Մոսկվայի դեպարտամենտ) պատվավոր անդամ: 1992 թվականին Միքաել Ուսեյնովի նախաձեռնությամբ ստեղծվեց Արևելյան երկրների Ճարտարապետության միջազգային ակադեմիա: Նրա առաջին նախագահն էր Միքաել Ուսեյնովը:

Նա մահացել է 1992 թվականի հոկտեմբերի 7-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Усейнов Микаэль Алескерович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Усейнов Микаэль Алескерович // [[|Большая советская энциклопедия]]: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Дадашев, Садых Алекпер-оглы // Большая советская энциклопедия. — 1952. — Т. XIII. — С. 297.
  4. Постановление Центрального Комитета КПСС и Совета Министров СССР Об устранении излишеств в проектировании и строительстве // Правда : газета. — 1955. — 10 ноября (№ 314).
  5. Эфендизаде Р. Архитектор Шафига Зейналова // Архитектура СССР. — 1979. — № 3. — С. 4.