Միցկոյի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միցկոյի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն550 մետր
Փոստային ինդեքս298609

Միցկոյի փողոց (ռուս.՝ Улица Мицко), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի 10-րդ միկրոշրջանում։ Անվանվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Յալթայի օկուպացիայի տարիների ընդհատակյա գործիչ Անտոն Ստեպանովիչ Միցկոյի պատվին[2]։ Սկիզբ է առնում Տիմիրյազևի փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 550 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթա քաղաքի Միցկոյի փողոցը գտնվում է 10-րդ միկրոշրջանում։ Այն սկսվում է Տիմիրյազևի փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 13 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 7 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ 6։ Երկարությունը 550 մետր է։

Միցկոյի փողոցի փոստային դասիչն է՝ 298609։

Փողոցն անվանվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Յալթայի օկուպացիայի տարիների ընդհատակյա գործիչ Անտոն Ստեպանովիչ Միցկոյի պատվին։ Պատերազմի տարիներին Յալթայի էլեկտրակայանում գործում էր 15-հոգանոց ընդհատակյա հայրենասիրական խումբ, որը կոչվում էր «Էլեկտրակայան»։ Խումբը կազմակերպել և ղեկավարում էր կոմունիստ, փականագործ Անտոն Միցկոն։ Նրանք շարքից հանում էին թշնամու սարքավորումները, ռադիոյով ստանում էին խորհրդային տեղեկատվական բյուրոյի հաղորդագրութունները, բազմացնում ու տարածում թռուցիկներ, կապ պահում պարտիզանների հետ։ 1943 թվականին ֆաշիստները ձերբակալել են Ա. Ս. Միցկոյին և խմբի անդամներ Ս. Յ. Դոնեցին ու Մ. Ն. Կլիմենկոյին։ Դաժան խոշտանգումներից հետո նրանց գնդակահարել են[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «ул. Мицко (Ялта)».
  3. «Памятный знак в честь борцов с фашизмом».
  4. «Ялта, которую мы должны помнить».

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]