Միրուշա (այգի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Միրուշա
Unseen Mirusha.jpg
Տեսակregional park?
ԵրկիրFlag of Kosovo.svg Կոսովո
ՎարչատարածքԿոսովո
Հիմնվել է1982
Մակերես55 580,7 հեկտար
Միրուշա (այգի)ը գտնվում է Կոսովոում
Միրուշա (այգի)
Միրուշա (այգի)ը գտնվում է Կոսովոում
Միրուշա (այգի)

Միրուշա (ալբ․՝ Mirusha/Mirushë, սերբ.՝ Мируша/Miruša), մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության կենտրոնական մասում գտնվող Մետոհիա հարթավայրի արևելյան հատվածում գտնվող տեղական այգի:

Օրահովաց և Կլինա ինքնավար մունիցիպալիտետների որոշմամբ 19 021,55 հա տարածքը որպես արգելանոց 1975 թվականից հսկողության տակ է վերցվել:

Բնական հուշարձանների, յուրահատուկ լանդշաֆտների, ինչպես նաև բազմազան բույսերի շնորհիվ 1982 թվականին 55 580,70 հա տարածք Բնության պահպանության միջազգային միությունը հայտարարել է հինգերորդ կարգի տեղական այգի (բնության հատուկ պահպանվող տարածքներ): Այն գտնվում է երեք մունիցիպալիտետների՝ Կլինայի, Մալիշևոյի և Օրահովացի տարածքում[1]: Մեկ տարի անց՝ 1983 թվականին, ջրաբանական, գեոմորֆոլոգիական և լանդշաֆտային արժեքների հետ կապված՝ Միրուշա գետի ողողադաշտը ևս պաշտպանության տակ է վերցվել որպես Բնության պահպանության միջազգային միության երրորդ կարգի տարածք (բնության հուշարձան): Նրա մակերեսը կազմում է 1197,29 հա, և այն պատկանում է Օրահովաց և Կլինա մունիցիպալիտետներին[2]:

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրուշա այգին ամենից շատ հայտնի է իր կիրճով, որտեղ հոսում է համանուն գետը։ Այն ձևավորվել է կարստային լճից և ջրվեժից, որոնք զետեղված են մեկը մյուսի կասկադում: Իր աշխարհագրական կառուցվածքի պատճառով, որը բաղկացած է ուլտրաբազային տեսակից, յուրայի շրջանի հրաբխային նստվածքից, ներքին և վերին կավճի կարբոնատներից, Միրուշա գետը 200 մ խորությամբ կիրճ է առաջացրել[3]: Կիրճի երկայնքով գտնվում են փոքր լճեր, որոնք միմյանց հետ կապվում են մինչև 21 մետր ջրվեժներով։ Այդտեղ են գտնվում ընդհանուր առմամբ 12 ջրվեժ և 16 լիճ, որոնք տարբերվում են ձևով և չափերով, ինչպես նաև կառուցվածքով և կրաքարային մեծաղյուսների լիթոլոգիական կազմով։ Կիրճը համեմատաբար լայն է վերջին լճի մոտ, իսկ ամենանեղ մասը գտնվում է չորրորդ լճի շրջանում, որտեղ ժայռերի միջև խորությունը հասնում է առավելագույնը 200 մետրի[4][5]

Միրուշայի ջրվեժներ

Բնության հազվագյուտ երկրաբանական և աշխարհագրական առանձնահատկությունները ստեղծում են այգու հետաքրքիր բնապատկերը։ Այդ առանձնահատկություններն են՝ երկրաբանական ռելիեֆի ձևերը, քարայրները, ճեղքվածքները և այլ ժայռային կազմությունները, որոնք գոյացել են երկրաբանական գործընթացների, էրոզիաների, ջրի և այլ գործոնների հետևանքով։ Այգին Միջերկրական ծովի ազդեցության հետևանքով ունի մեղմ մայրցամաքային կլիմա, շատ հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Այգում կան բազմաթիվ էնդեմիկ և ստենոէնդեմիկ տեսակներ[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրուշան համարվում է Կոսովոյի ամենագեղեցիկ և ամենահետաքրքիր բնական օբյեկտներից մեկը, այն գտնվում է այդ տարածաշրջանի կենտրոնական մասում, Կլինա, Մալիշևո, Օրահովաց քաղաքային մունիցիպալիտետների տարածքում։ Բնական պուրակը գտնվում է Գրեմնիկ լեռան հարավում՝ Միրուշա գետի երկու կողմերում՝ կիրճի սկզբից մինչև նրա Սպիտակ Դրին թափվելը[5]: Պուրակի արևմտյան մասում է գտնվում Կլինա—Ջակովիցա ավտոճանապարհը (М9.1): Այս ճանապարհին զուգահեռ գտվնում է Պեչ-Պրիզրեն երկաթագիծը: Հյուսիսային մասում մոտ 8 կմ հեռավորության վրա է գտնվում Պրիշտինա-Պեչ երկաթագիծը: Հեռավորությունը Պրիշտինայից 65 կմ է[1][6]:

Մոտակա օդանավակայանը Պրիշտինայի միջազգային օդանավակայանն է (PRN):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-10-ին։ Վերցված է 2015-01-10 
  2. http://www.ammk-rks.net/repository/docs/1StateofNature.pdf
  3. http://www.progeo.se/news/2011/pgn111.pdf
  4. http://www.ammk-rks.net/repository/docs/AH_-_Malisheve.pdf
  5. 5,0 5,1 «アーカイブされたコピー»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-10-ին։ Վերցված է 2015-01-10 
  6. http://www.virtualtourist.com/travel/Europe/Republic_of_Serbia/Pristina-720377/Things_To_Do-Pristina-MISC-BR-1.html#tip=1878391