Միրոսլավ Սլաբոշպիցկի
Միրոսլավ Սլաբոշպիցկի ուկրաիներեն՝ Мирослав Михайлович Слабошпицький | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | ռեժիսոր, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր և դերասան |
Պարգևներ | |
IMDb | ID ID 2990632 |
Միրոսլավ Միխայլովիչ Սլաբոշպիցկի (ուկրաիներեն՝ Миросла́в Миха́йлович Слабошпи́цький, հոկտեմբերի 17, 1974[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր և սցենարիստ, Ալեքսանդր Դովժենկոյի անվան Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրոսլավ Սլաբոշպիցկին ծնվել է ուկրաինացի գրող և գրականագետ Միխայիլ Սլաբոշպիցկու ընտանիքում։ Մինչև 1982 թվականն ապրել է Լվովում։ Ավարտել է Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը՝ կինոյի և հեռուստատեսության ռեժիսորի մասնագիտությամբ։ Աշխատել է որպես քրեական խրոնիկայի թղթակից, սցենարներ է գրել կինոյի և հեռուստատեսության համար։ Նրա սցենարներից մեկը՝ «Չեռնոբիլի Ռոբինսոնը», 2000 թվականին դարձել է «Խոսքի թագադրում» սցենարների առաջին համաուկրաինական մրցույթի դիպլոմակիր։ 1990-ականների սկզբին աշխատել է Ա. Դովժենկոյի անվան կինստուդիայում։ 2000 թվականից Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ է։ Եղել է Ուկրաինայի երիտասարդ կինեմատոգրաֆիստների ասոցիացիայի փոխնախագահ։
2002 թվականին Կինեմատոգրաֆիայի պետական ծառայության նախագահ Աննա Չմիլի հետ կոնֆլիկտի պատճառով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մի շարք նախագծերում աշխատել է որպես սցենարիստ և երկրորդ ռեժիսոր։ Նրա «Միջադեպ» դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է 17 երկրների 27 փառատոների մրցութային ծրագրերին (Բելգիա, Իսպանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Պարագվայ, Հունաստան, Չեխիա, Հունգարիա, Ռումինիա, Սերբիա, Ռուսաստան և այլն) և մրցանակ ստացել Ալգարվիի կինոփառատոնում (Պորտուգալիա)։ 2009 թվականի փետրվարին Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ախտորոշում» երկրորդ կարճամետրաժ ֆիլմը մտել է Բեռլինի կինոփառատոնի մրցույթ (7 տարվա ընթացքում առաջին ուկրաինական ֆիլմը Բեռլինալեում)։
2010 թվականի փետրվարին հեղինակի մեկ այլ կարճամետրաժ ֆիլմ («Խուլություն») ընդգրկվել է Բեռլինալեի մրցութային ծրագրում։ 2012 թվականի օգոստոսին Միրոսլավ Սլաբոշպիցկու «Միջուկային թափոններ» 23 րոպեանոց ֆիլմը, որը նկարահանվել է «Ուկրաինա, goodbye» նախագծի շրջանակներում, ստացել է «Արծաթե հովազ» Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Ապագայի հովազ» ծրագրում[4]։
2014 թվականի մայիսի 21-ին Կաննի կինոփառատոնի շրջանակներում կայացել է Միրոսլավ Սլաբոշպիցկու առաջին լիամետրաժ խուլ և համր դեռահասների մասին «Ցեղը» ֆիլմի պրեմիերան, որտեղ ֆիլմը ստացել է երեք մրցանակ՝ Գան հիմնադրամի մրցանակ, «Բացահայտում» մրցանակ և Գրան Պրի մրցանակ[5]։
2014 թվականի հունիսի 15-ին «Ցեղը» ֆիլմը ստացել է Իվանովոյում անցկացված Անդրեյ Տարկովսկու անվան VIII «Զերկալո» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը, ստացել է նաև Սերգեյ Դոբրոտվորսկու անվան «Սեանս» ամսագրի հատուկ մրցանակը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես ռեժիսորի ասիստենտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 — «Ոճիր և պատիժ» (մինի-սերիալ հեռուստատեսության համար)
Դերասանական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Սոկիրրա»
- 1999 - «Բանաստեղծը և իշխանուհին» - դրվագ
- 2016 - «Իմ տատիկը՝ Ֆանի Կապլանը»
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1995 - «Պահակը» (կարճամետրաժ)
- 2005 - «Միջադեպ »(կարճամետրաժ)
- 2009 - «Ախտորոշում» (կարճամետրաժ)
- 2009 – «Արուներ։ Արաբեսկներ» («Խուլություն» կարճամետրաժ ֆիլմ)
- 2012 - «Միջուկային թափոններ» (կարճամետրաժ)
- 2014 – «Ցեղ»
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 - «Խուլություն» (կարճամետրաժ)
- 2012 - «Միջուկային թափոններ» (կարճամետրաժ)
- 2014 - «Ցեղ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://celebrity-birthdays.com/people/myroslav-slaboshpytskyi
- ↑ https://web.archive.org/web/20191209170916/https://www.europeanfilmacademy.org/2014.504.0.html
- ↑ Указ Президента Украины № 539/2015 «О присуждении Государственной премии Украины имени Александра Довженко 2015»(ուկր.)
- ↑ Слабошпицький привіз в Україну «Срібного леопарда» | Львівська газета
- ↑ Украинский фильм получил три награды на Каннском фестивале
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Интервью forbes.ua Արխիվացված 2015-03-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրոսլավ Սլաբոշպիցկի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ուկրաինացի կինոռեժիսորներ
- Կաննի կինոփառատոնի դափնեկիրներ
- Ուկրաինացի սցենարիստներ
- Ուկրաինացի դերասաններ
- Ուկրաինացի ռեժիսորներ
- Կինոպրոդյուսերներ
- Ուկրաինացի արվեստագետներ