Միրնի (ռազմական առագաստանավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԽՍՀՄ-1965-Stamp-0.10. Դրոշմանիշ ի պատիվ Առաջին ռուսական անտարկտիկական շուրջերկրյա արշավախմբի 145 ամյակի
Ծովակալ Մ. Լազարև

Ռազմական առագաստանավ «Միրնի», մարտական ռազմանավ, որը մասնակցել է Առաջին ռուսական անտարկտիկական շուրջերկրյա արշավախմբին՝ 1819-1821 թվականներին Մ. Պ. Լազարևի[1] հրամանատարությամբ։ Արշավախումբը հայտնաբերել է Անտարկտիդա մայրցամաքը, որին մասնակցել է նաև «Վոստոկ» առագաստանավը՝ Ֆ. Ֆ. Բելլինսհաուզենի հրամանատարությամբ[2]

Նավի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1818 թվականին Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Լոդեյնոյե Պոլեում գտնվող Օլոնեց նավաշինարանում, ըստ նավաշինարար Ի. Կուրեպանովի նախագծի, նավատորմի համար կառուցվում էր «Լադոգա» սառցահատը (շինարարը՝ նավաշինարար վարպետ Յա. Կոլոդկին)։

Փորձելով արագացնել մեծամասշտաբ արշավախմբի մեկնումը դեպի Անտարկտիկա, որոշվեց ոչ թե նոր նավ կառուցել, այլ օգտագործել «Լադոգան»։ Երբ նավը ընդգրկվեց զինված ռազմածովային նավատորմիղի մեջ, նրան տրվեց նոր անվանում «Միրնի» և անմիջապես սկսեցին վերակառուցել նրան։ Աշխատանքը ղեկավարում էր «Միրնի» նավի հրամանատար Մ. Լազարևը[3]։

Նավի կմախքը խնամքով փորել են, իսկ ստորջրյա մասը ծածկել են պղնձե թիթեղներով, որպեսզի չմամռակալի։ Նավի մարմնի կորպուսի ներսում տեղադրվել են լրացուցիչ ամրացումներ՝ սառույցին հարվածելու դեպքերի համար, իսկ սոճուց պատրաստված ղեկն էլ փոխարինվել է կաղնու փայտով։ Նախկինում մատակարարված ցածրորակ նավասարքերն ու նավահանդերձանքները, ծածկոցները, նստարանները փոխարինվել են ավելի դիմացկուններով, որոնք օգտագործվել են ռազմածովային նավերում[4]։

Ռազմական առագաստանավ Միրնին եղել է երկու տախտակամածով եռակայմ նավ[5]

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

RR5415-0009R Ռուսաստանի բանկի մետաղադրամ, 1994 թ

Ի պատիվ առագատանավի անվանել են

1994 թ.-ին Ռուսաստանի բանկը, «Առաջին ռուսական անտարկտիկական արշավախումբը» շարքում, թողարկեց «Միրնի» առագաստանավ հուշադրամ[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Узел Кавказский։ «Лазарев Михаил Петрович»։ Кавказский Узел։ Վերցված է 2021-02-12 
  2. «Русской экспедицией открыта Антарктида»։ Президентская библиотека имени Б.Н. Ельцина (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-12 
  3. «Первая русская антарктическая экспедиция»։ diletant.media (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-12 
  4. Fleet Battle and Blockade: French Revolutionary Wars 1793−1796. Robert Gardiner, ed. Chatham Publishing, 1997, pp. 113—115.
  5. «Мирный, шлюп. Шлюп Мирный - парусный военный шлюп, корабль 1-й русской антарктической кругосветной экспедиции 1819 - 1821 годов, открывшей Антарктиду.»։ ru.autograndad.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-12 (չաշխատող հղում)
  6. «Последний из открытых континентов. Монеты в честь открытия Антарктиды»։ www.monetnik.ru։ Վերցված է 2021-02-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Морской Энциклопедический Словарь, Л-д, «Судостроение», 1991, ISBN 5-7355-0280-8.