Միրյամ Վայքսելբրաուն
| Միրյամ Վայքսելբրաուն գերմ.՝ Mirjam Weichselbraun | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 27, 1981[1][2] (44 տարեկան) |
| Ծննդավայր | Ինսբրուք, Ավստրիա[3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ձայնային դերասանուհի, լրագրող և հաղորդավար |
| Աշխատատու | ORF |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Միրյամ Վայքսելբրաուն (գերմ.՝ Mirjam Weichselbraun, սեպտեմբերի 27, 1981[1][2], Ինսբրուք, Ավստրիա[3]), ավստրիացի հաղորդավարուհի և դերասանուհի։
Առավել հայտնի է դարձել 2015 թվականին Ավստրիայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղորդավարը լինելով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 27-ին, Ինսբրուքում։
Մեդիաարդյունաբերությունում սկսել է աշխատել 1998 թվականին Antenne Tirol ռադիոկայանի ավստրիական տարածաշրջանային խմբագրությունում։ Առաջին ճանաչմանն արժանացել է BRAVO հանդեսի «Girl 2000» ընտրության ժամանակ։ Հետագայում Tirol TV տարածաշրջանային ռադիոընկերությունում և Das Magazin մշակութային ծրագրի կարճաժամկետ աշխատանքներից հետո նա 2001 թվականին տեղափոխվել է նոր հիմնված VIVA Plus հեռուստակայան, որտեղ ութ ամիս մասնակցել է «Cologne Day» ծրագրին։ Դրանից հետո Միրյամը տեղափոխվել է Մյունխենի MTV Germany, ապա Բեռլին, որտեղ եղել է Select MTV (մինչև 2005 թվականի հունվար) և TRL (մինչև 2007 թվականի ապրիլ) ծրագրերի դեմքը։
Այդ շրջանում միաժամանակ աշխատել է նաև ZDF-ի «Wetten, dass..?» հեռուստաշոուում (2003 թվականից) և ORF-ի «Expedition Österreich» և «Dancing Stars» շոուներում (2004 թվականից)։ Վերջինիս մասնակցելու համար արժանացել է «Romy» մրցանակին։
2006 թվականին Միրյամ Վայկսելբրաունը Գերմանիայում եղել է RTL Television-ի «Dancing on Ice» շոուի հաղորդավարը, ինչպես նաև աշխատել է «Life Ball» (2007), «Kiddy Contest» (2007 և 2008) ծրագրերում։ 2010 թվականին մասնակցել է Sat.1-ի «Die Hit-Giganten» շարքի երեք ծրագրերի։
Հաղորդավարի իր աշխատանքին ի հավելում՝ Միրյամ Վայկսելբրաունը դեր է հնչյունավորել Յան Դրիեսի «Letzte Tage, jetzt» աուդիո դրամայում։ 2007 թվականից սկսել է նկարահանվել գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ինչպես նաև մասնակցել է մյուզիքլների։ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մարտը Sky Deutschland-ում նա եղել է Հարալդ Շմիդտի շոուի օգնականը։ Հետագայում շարունակել է աշխատել որպես հաղորդավարուհի և նկարահանվել է ֆիլմերում։
2015 թվականին նա եղել է VOX հեռուստաալիքի «Grill den Henssler» խոհարարական շոուի մասնակից (հյուր)։
Միրյամ Վայկսելբրաունը արժանացել է մի շարք մրցանակների, ներառյալ 2015 թվականի «Տարվա տիրոլուհի» կոչումը[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրյամն ունի երկվորյակ քույր՝ Մելանին, նրանք վերցրել են տարբեր ազգանուններ, Միրյամը՝ մոր Վայկսելբրաուն ազգանունը, Մելանին՝ հոր Բինդեր ազգանունը։
Երկու տարի տևած հարաբերություններից հետո Միրյամը բաժանվել է երաժիշտ Մարկեից (Marcus Nigsch)։ Նա նաև հանդիպել է Sat.1-Frühstücksfernsehen-ի հեռուսահաղորդավար Յան Հանի հետ, սակայն չորս տարի անց զույգը բաժանվել է։
2013 թվականից Միրյամ Վայկսելբրաունը հարաբերությունների մեջ է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի մենեջեր Բեն Մոուսոնի (Ben Mawson) հետ, որից 2013 թվականի սեպտեմբերի 28-ին ունեցել է դուստր։ Նրանք ապրում են Ինսլիգթոնում, Լոնդոն։ Ներկայումս զույգն սպասում է երկրորդ երեխային[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #129060011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.tirol.gv.at/presse/meldungen/meldung/lh-mattle-verlieh-ehrenzeichen-des-landes-tirol/
- ↑ https://kurier.at/stars/austropromis/mirjam-weichselbraun-ab-sofort-tiroler-ehrenzeichen-traegerin/403133375
- ↑ ESC-Moderatoren Tiroler des Jahres
- ↑ Sie erwartet ihr zweites Kind
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրյամ Վայքսելբրաուն» հոդվածին։ |
| ||||||||||||||