Միրյամ Վայկսելբրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրյամ Վայկսելբրաուն
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1981(1981-09-27)[1][2] (39 տարեկան)
ԾննդավայրԻնսբրուք, Ավստրիա[3]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, ձայնային դերասանուհի և լրագրող
ԱշխատավայրORF
Պարգևներ և
մրցանակներ
Romy և Tyrolean of the Year?
Կայքmirjamweichselbraun.com
Mirjam Weichselbraun Վիքիպահեստում

Միրյամ Վայկսելբրաուն (գերմ.՝ Mirjam Weichselbraun, սեպտեմբերի 27, 1981(1981-09-27)[1][2], Ինսբրուք, Ավստրիա[3]), ավստրիացի հաղորդավարուհի և դերասանուհի։

Առավել հայտնի է դարձել 2015 թվականին Ավստրիայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղորդավարը լինելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 27-ին, Ինսբրուքում։

Մեդիաարդյունաբերությունում սկսել է աշխատել 1998 թվականին Antenne Tirol ռադիոկայանի ավստրիական տարածաշրջանային խմբագրությունում։ Առաջին ճանաչմանն արժանացել է BRAVO հանդեսի «Girl 2000» ընտրության ժամանակ։ Հետագայում Tirol TV տարածաշրջանային ռադիոընկերությունում և Das Magazin մշակութային ծրագրի կարճաժամկետ աշխատանքներից հետո նա 2001 թվականին տեղափոխվել է նոր հիմնված VIVA Plus հեռուստակայան, որտեղ ութ ամիս մասնակցել է «Cologne Day» ծրագրին։ Դրանից հետո Միրյամը տեղափոխվել է Մյունխենի MTV Germany, ապա Բեռլին, որտեղ եղել է Select MTV (մինչև 2005 թվականի հունվար) և TRL (մինչև 2007 թվականի ապրիլ) ծրագրերի դեմքը։

Այդ շրջանում միաժամանակ աշխատել է նաև ZDF-ի «Wetten, dass..?» հեռուստաշոուում (2003 թվականից) և ORF-ի «Expedition Österreich» և «Dancing Stars» շոուներում (2004 թվականից)։ Վերջինիս մասնակցելու համար արժանացել է «Romy» մրցանակին։

2006 թվականին Միրյամ Վայկսելբրաունը Գերմանիայում եղել է RTL Television-ի «Dancing on Ice» շոուի հաղորդավարը, ինչպես նաև աշխատել է «Life Ball» (2007), «Kiddy Contest» (2007 և 2008) ծրագրերում։ 2010 թվականին մասնակցել է Sat.1-ի «Die Hit-Giganten» շարքի երեք ծրագրերի։

Հաղորդավարի իր աշխատանքին ի հավելում՝ Միրյամ Վայկսելբրաունը դեր է հնչյունավորել Յան Դրիեսի «Letzte Tage, jetzt» աուդիո դրամայում։ 2007 թվականից սկսել է նկարահանվել գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, ինչպես նաև մասնակցել է մյուզիքլների։ 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի մարտը Sky Deutschland-ում նա եղել է Հարալդ Շմիդտի շոուի օգնականը։ Հետագայում շարունակել է աշխատել որպես հաղորդավարուհի և նկարահանվել է ֆիլմերում։

2015 թվականին նա եղել է VOX հեռուստաալիքի «Grill den Henssler» խոհարարական շոուի մասնակից (հյուր)։

Միրյամ Վայկսելբրաունը արժանացել է մի շարք մրցանակների, ներառյալ 2015 թվականի «Տարվա տիրոլուհի» կոչումը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելանի Բինդերը և Միրյամ Վայկսելբրաունը ROMY 2009-ի ժամանակ

Միրյամն ունի երկվորյակ քույր՝ Մելանին, նրանք վերցրել են տարբեր ազգանուններ, Միրյամը՝ մոր Վայկսելբրաուն ազգանունը, Մելանին՝ հոր Բինդեր ազգանունը։

Երկու տարի տևած հարաբերություններից հետո Միրյամը բաժանվել է երաժիշտ Մարկեից (Marcus Nigsch)։ Նա նաև հանդիպել է Sat.1-Frühstücksfernsehen-ի հեռուսահաղորդավար Յան Հանի հետ, սակայն չորս տարի անց զույգը բաժանվել է։

2013 թվականից Միրյամ Վայկսելբրաունը հարաբերությունների մեջ է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի մենեջեր Բեն Մոուսոնի (Ben Mawson) հետ, որից 2013 թվականի սեպտեմբերի 28-ին ունեցել է դուստր։ Նրանք ապրում են Ինսլիգթոնում, Լոնդոն։ Ներկայումս զույգն սպասում է երկրորդ երեխային[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]