Միրիանա Կոնտե
| Միրիանա Կոնտե | |
|---|---|
| Բնօրինակ անուն | մալթ.՝ Miriana Conte |
| Ծնվել է | դեկտեմբերի 17, 2000[1] (24 տարեկան) Օրմի, Մալթա |
| Երկիր | |
| Ժանրեր | փոփ |
| Մասնագիտություն | երգչուհի |
| Գործունեություն | 2017-Ներկա օրերս |
Միրիանա Կոնտե (անգլ.՝ Miriana Conte, դեկտեմբերի 17, 2000[1], Օրմի, Մալթա), մալթացի երգչուհի։ Ներկայացրել է Մալթան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում «Serving» երգով։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 21-ին Կոնտեն հայտարարվել է որպես տասնվեց թեկնածուներից մեկը, որոնք ընտրվել են Մալթան Եվրատեսիլ 2017 երգի մրցույթում ներկայացնելու համար՝ «Don't Look Down» երգով։ 2017 թվականի փետրվարի 18-ին 156 միավորով զբաղեցրել է 16-րդ և վերջին հորիզոնականը[2][3]։ Կոնտեն հայտարարվել է որպես տասնվեց թեկնածուներից մեկը, որն ընտրվել է 2017 թվականի հոկտեմբերի 11-ին կայանալիք Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու համար[4]։ Նա 14 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[5]։ 2018 թվականին Կոնտեն մասնակցել է X Factor Malta տաղանդների շոուի մալթական տարբերակի առաջին թողարկմանը, որում նա եղել է 4th Line խմբի անդամ և դուրս եկել եզրափակիչ փուլ։ 2019 թվականին լքել է խումբը[6]։ 2019 թվականին որպես մենակատար մասնակցել է նաև X Factor Malta-ի երկրորդ թողարկմանը, սակայն չի անցել եզրափակիչ փուլ։ Մալթացի արտիստների խմբի հետ մասնակցել է Roll the Dice վերնագրով երգի ձայնագրմանը, որը 2019 թվականին Մալթայի հպարտության շաբաթվա հիմնն է եղել[7]։
Կոնտեն մասնակցել է Մալթայի «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին «Look What You’ve Done Now» երգով և եզրափակչում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[8]։ 2023 թվականի հոկտեմբերի 18-ին հայտավորվել է Մալթայի Եվրատեսիլ 2024 երգի մրցույթի մասնակիցների թվում «Venom» երգով, որից հետո մասնակցել է նոյեմբերի 17-ին կայանալիք կիսաեզրափակիչ փուլի չորրորդ և վերջին շոուում[9]։ Նոյեմբերի վերջին հայտարարվել է, որ նա 2024 թվականի փետրվարի 3-ին կայանալիք եզրափակիչի որակավորման մասնակիցների թվում է[10]։ Մրցույթում 25 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[11]։
2024 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարվել է, որ կիսաեզրափակչի 24 մասնակիցներից է, որոնք ընտրվել են Մալթան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում ներկայացնելու համար[12]։ Երկրորդ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելով՝ հաղթել է եզրափակչում հեռուստաքվեարկությունում և 182 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը, ինչից հետո պարզ է դարձել, որ հենց նա է ներկայացնելու Մալթան Եվրատեսիլ 2025 երգի մրցույթում՝ իր «Kant» երգով[13][14]։ Բողոքից հետո ԵՀՄ֊ն պահանջեց, որ երգից և վերնագրից հեռացվի «Kant» բառը։ Սա արձագանք ունեցավ Մալթայում, ներառյալ՝ Մալթայի մշակույթի նախարարից և հանրային հեռարձակող PBS-ից։ Որոշ մարդիկ այս քայլն անվանեցին մալթերենի դեմ «խտրականություն»։[15][16][17]։ Մարտի 13-ին PBS-ն ու Կոնտեն հայտարարեցին, որ երգը վերանվանվել է «Serving»[18]։ Նա կատարեց Եվրատեսիլ 2025-ի երկրորդ կիսաեզրափակչում և անցավ եզրափակիչ, որտեղ գրավեց 17-րդ տեղը՝ 91 միավորով։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոնտեն կիսով չափ իտալացի է։ Հայրը Նեապոլից է[19][20]։ 2023 թվականին նրա մոտ ախտորոշվել է ուշադրության պակասի և հիպերակտիվության խանգարում[19]։ Կոնտեն քվիր է և, մարտի 2025-ի դրությամբ, սիրահարված է կնոջ[21]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Անվանում | Տարի | Հիթ-շքերթի ամենաբարձր հորիզոնական | Ալբոմ |
|---|---|---|---|
| MLT
Air.[22] | |||
| Don't Look Down | 2017 | — | Ոչ ալբոմային սինգլ |
| Rocket | 2018 | — | |
| Look What You've Done Now | 2022 | — | |
| Venom | 2024 | — | |
| Serving | 2025 | 1 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.m3p.com.mt/wiki/Miriana_Conte
- ↑ Gallagher, Robyn (2016 թ․ դեկտեմբերի 21). «MALTA: PBS REVEALS 16 FINALISTS FOR MALTA EUROVISION SONG CONTEST 2017». wiwibloggs.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Malta: MESC 2017». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Who will represent Malta in 2018? 16 finalists revealed!». eurovision.tv (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «Malta: MESC 2018». Eurovisionworld (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «X Factor Malta Singer Miriana Conte Is Back In The Spotlight After Leaving Girl Group 4th Line». Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Claudia Faniello leads Malta Pride 2019 anthem "Roll the Dice"». Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Record TV audience – over half a million viewers watch Eurovision Song Contest». TVMNews+ (բրիտանական անգլերեն). PBS. 2022 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Conte, Davide (2023 թ․ նոյեմբերի 16). «Malta: Malta Eurovision Song Contest 2024 Show Four Running Order Announced». Eurovoix. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Cano Alcalá, Beatriz (2023 թ․ նոյեմբերի 24). «MESC 2024: Conoce los 12 finalistas que aspiran a representar a Malta en Eurovisión 2024» [MESC 2024: Get to know the 12 finalists wishing to represent Malta in Eurovision 2024]. ESCplus España (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Magri, Giulia (2024 թ․ փետրվարի 4). «Sarah Bonnici to represent Malta at the Eurovision Song Contest». Times of Malta (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Granger, Anthony (2024 թ․ դեկտեմբերի 11). «🇲🇹 Malta: Malta Eurovision Song Contest 2025 Participants Reveal Show Announced». Eurovoix (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Miriana Conte will represent Malta at the Eurovision Song Contest 2025». eurovision.tv (անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Miriana wins the Malta Eurovision Song Contest, will represent Malta in Basel». Times of Malta (բրիտանական անգլերեն). 2025 թ․ փետրվարի 9. Վերցված է 2025 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Ellul, Daniel (2025 թ․ մարտի 5). «'Whatever they throw at us, let's serve some Kant': culture minister on EBU ban». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Galea, Owen (2025 թ․ մարտի 6). «PBS to appeal EBU decision – discrimination against the Maltese and their language». TVMnews.mt (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Malta, Times of (2025 թ․ մարտի 7). «PBS exploring legal action in response to 'kant' ban». Times of Malta (բրիտանական անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Newsroom, minn TVM (2025 թ․ մարտի 13). «Eurovision: SERVING – il-kanzunetta ta' Malta ġiet approvata mill-EBU». TVMnews.mt (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունիսի 19-ին.
- ↑ 19,0 19,1 ESC Covers (2025 թ․ փետրվարի 6). Miriana Conte (2025 Malta Eurovision selection) speaks to ESC COVERS (Video). Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին – via YouTube.
- ↑ Miriana, Conte (2024 թ․ փետրվարի 10). «Miriana Conte (@mirianaconte) – TikTok». TikTok (Available in the biography on the profile homepage.) (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Billson, Chantelle (2025 թ․ մարտի 24). «Malta's iconic 2025 Eurovision entrant reveals she's queer and has a girlfriend». PinkNews | Latest lesbian, gay, bi and trans news | LGBTQ+ news (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 14-ին.
- ↑ Peak chart positions for singles in Malta:
- "Kant": «BMAT PRS Malta Top 10 – 14th February 2025». BMAT PRS. 2025 թ․ փետրվարի 14. Վերցված է 2025 թ․ փետրվարի 17-ին – via Facebook.