Միրիամ Սթոքլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրիամ Սթոքլի
Ծնվել էապրիլի 15, 1962(1962-04-15) (62 տարեկան)
Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերՆյու էյջ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքmiriamstockley.com
 Miriam Stockley Վիքիպահեստում

Միրիամ Արլին Սթոքլի (անգլ.՝ Miriam Arlene Stockley, ապրիլի 15, 1962(1962-04-15), Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկյան ծագումով բրիտանացի երգչուհի և կոմպոզիտոր։ Նրա աշխատանքների վրա մեծ ազդեցություն է ունեցել աֆրիկյան երաժշտությունը։ Սթոքլիին առանձնացնում է ձայնավարժության յուրահատուկ ոճը, որը հատկապես նկատելի է բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր Կառլ Ջենկինսի Adiemus նախագծում, որի առաջին չորս ալբոմների համար Սթոքլին կատարում է առաջատար վոկալի դերերգը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնմեկ տարեկան հասակում Սթոքլին իր ավագ քրոջ Էրվիլի[1] հետ կազմակերպում է Stockley Sisters դուետը և 1976 թվականին թողարկում Venus խմբի Shocking Blue երգի քավեր տարբերակը (Bananarama-ից 10 տարի առաջ)՝ գրավելով հարավաֆրիկյան հիթ-շքերթի հինգերորդ տեղը[2]։ 18 տարեկան հասակում Սթոքլին տեղափոխվում է Լոնդոն երաժշտական կարիերան շարունակելու նպատակով[3]։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների վերջերին 1990-ականների սկզբներին Սթոքլինը տարբեր երաժիշտների հետ աշխատել է սեսիսն վոկալիստ։ Մասնավորապես համագործակցել է Stock, Aitken & Waterman կոմպոզիտորների տրիոյի և պրոդյուսերների հետ, մասնակցելով Քայլի Մինոուգի, Ջեյսոն Դոնովանի և Սոնյայի ձայնագրություններին։

«Եվրատեսիլ» երգի մրցույթի բրիտանացի մասնակիցների համար Սթոքլին մի քանի անգամ կատարել է բեկ-վոկալ։ Հատկապես դիտարժան են եղել նրա ելույթները Էմմայի (1990 թվականին)[4] և Katrina and the Waves խմբի հետ (1997 թվականին, հաղթել է մրցույթում)։

1991 թվականին Սթոքլին միացավ նոր կազմավորված Praise խմբին, որի «Only You» երգը գրավեց չորրորդ տեղը բրիտանական հիթ-շքերթում[5]։ Մեկ տարի անց խումբը թողարկեց երկրորդ՝ «Dream On» երգը, որը հաջողություն չունեցավ և խումբը դադարեցրեց գործունեությունը։

1995 թվականին Սթոքլին սկսեց աշխատել բրիտանացի կոմպոզիտոր և դիրիժոր Կառլ Ջենկինսոնի հետ, նրա Adiemus նախագծում որպես վոկալիստ։ Սթոքլին մասնակցեց Adiemus-ի առաջին չորս ալբոմների ձայնագրություններին։

Սթոքլին մասնակցել է մի քանի սաունդթրեկների ձայնագրությունների, մասնավորապես «Մատանիների տիրակալը»։ «Մատանիների եղբայրությունը», «Տեսակցություն մեկ գիշերվա համար», «Տասներորդ թագավորություն»[6]։ Վերջինում նա կատարեց Wishing on a Star երգը։ Բրիտանացի կոմպոզիտոր Քոլին Թաունսի կողմից գրված Perfect Day, երգը Սթոքլիի կատարմամբ BBC-ի The World of Peter Rabbit and Friends մուլտֆիլմում, որը եթեր դուրս եկավ 1992-1995 թվականներին։ Բացի այդ Սթոքլին մասնակցել է BBC-ի մանկական ծրագրերով հնչող երգերի ձայնագրություններին, որոնցից ամենանշանավորը Look and Read երգն է։

2004 թվականին Yamaha ընկերությունը թողարկեց Vocaloid ծրագրային ապահովումը, որը հնարավորություն էր տալիս վերարտադրել սինթեզավորված վոկալը։ Vocaloid-ում առաջին տարբերակի ձայնագրություններից մեկը իրականացնում էր Սթոքլին[7]։

2006 թվականի դեկտեմբերին Սթոքլին որպես վոկալիստ Մայք Օլդֆիլդի հետ համատեղ մասնակցում է Գերմանիայում անցկացվող Night of the Proms-ի 18 համերգների[8]։

2006 թվականին Սթոքլին միացավ երաժիշտներ Ռիչարդ Հաննեվեյին և Ջեյ Օլիվերին նրանց Aomusic էթնո- խմբին, որը հայտնի է ուղղակի որպես ԱՕ։ 2009 թվականի փետրվարին խումբը թողարկում է Twirl ալբոմը, որը հիթ-շքերթում զբաղեցնում է հինգերորդ տեղը[9]։ Ալբոմում տեղ է գտնում «On Jai Ya» երգը, որը գրվել էր Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի պատվերով, որպես 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի պաշտոնական օրհներգի հավակնորդ։ Ի վերջո ընտրությունը կանգ է առնում մեկ այլ երգի վրա։ Այնուամենայնիվ հետագայում On Jai Ya երգը ընդգրկվում է Project Peace on Earth-ի 2011 թվականի նախագծում[10]։

2009 թվականի հունիսին խումբը թողարկեց Gaiya Lo Mane երգը, որը դարձավ Give Kids the World բարեգործական հիիմնադրանի օրհներգը[11]։

2011 թվականի փետրվարին լույս ընծայվեց Aomusic ...and Love Rages on! ալբոմը, որի համար Սթոքլին տարբեր երկրների մանկական երգչախմբերի հետ մեկտեղ ձայնագրեց վոկալ դերերգեր[12]։ Ալբոմը հիթ-շքերթում գրավեց երկրորդ տեղը և ստացավ Zone Music Reporter կայքի մրցանակը, տարվա լավագույն էթնո ալբոմ անվանակարգում[13]։ Ալբոմի թողարկումից հետո խումբը մասնակցեց 2010 թվականի երկրաշարժից տուժած հայիթցի երեխաների համար կայուն բնակարաններ կառուցելու նպատակով GlobalGiving-ի կողմից կազմակերպված բարեգործական ձեռնարկինref>«AOMusic and Havserve Unite to Support the Children in the Villages of Haiti». releasewire.org (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.</ref>: 2011 թվականի մարտի 28-ին Սթոքլին ելույթ ունեցավ Education Without Borders կազմակերպության կողմից Դուբայում կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում։

2013 թվականի մարտին Aomusic-ը թողարկեց Hokulea ալբոմը, որը Zone Music Reporter հիթ- շքերթում մեկնարկեց երրորդ տեղով և շուրջ հինգ ամիս պահպանեց իր դիրքերը[14]։ Aomusic ալբոմի թողարկումից հետո կազմակերպվեց AO Foundation International բարեգործական հիմնադրամը, որն աջակցում է կարիքավոր երեխաներին օգնող միջազգային կազմակերպություններին[15]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքլին ամուսնացած է բրիտանացի երաժիշտ, պրոդյուսեր և ձայնագրող ինժեներ Ռոդ Հյուիսոնի հետ և բնակվում են Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում։ Զույգն ունի երկու երեխա, Կառլի Հյուստոնը և Բենդոն Հյուսթոնը[3]։

Ընտրված սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miriam (1999)
  • Second Nature (2006)
  • Eternal (2007)

Խմբի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adiemus: Songs of Sanctuary (1995)
  • Adiemus II: Cantata Mundi (1997)
  • Adiemus III: Dances of Time (1998)
  • Adiemus IV: The Eternal Knot (2001)
  • Aomusic - Twirl (2009)
  • Aomusic - ...and Love Rages On! (2011)
  • Aomusic - Hokulea (2013)
  • Aomusic - Asha (2017)

Բեք-վոկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկ Կերշոու - Radio Musicola (1986 թ.)
  • Ռոջեր Դոլտրի - Can't Wait to See the Movie (1987 թ.)
  • Ֆրեդի Մերկուրի & Մոնսերատ Կաբալյե - Barcelona (1988 թ., բեք-վոկալThe Golden Boy)
  • Էլեյն Պեյջ - The Queen Album (1988 թ.)
  • Alphaville - Romeos (1989 թ.)
  • Բրայան Մեյ - Back to the Light (1992 թ.)
  • Eloy - The Tides Return Forever (1994 թ., բեք-վոկալ Company of Angels)
  • Սոնյա - Can't Forget You (1989 թ.)
  • Queen - Made in Heaven (1995 թ.)
  • Մայք Օլդֆիլդ - The Art in Heaven Concert (2000 թ., առաջատար և բեք-վոկալ Moonlight Shadow)
  • Queen - The Freddie Mercury Tribute Concert (DVD, 2002 թ.)
  • Atlantis vs Avatar - Fiji (2000 թ., առաջատար վոկալ)
  • Skylanders: Spyro's Adventure

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Charles Easter (2011-04). «Charles Easter Interview with Miriam Stockley» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  2. «Venus – Stockley Sisters». 1001 South African Songs You Must Hear Before You Go Deaf (անգլերեն). 2015 թ․ հունվարի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Miriam Stockley is one of the premier session singers in the UK - but it's taken her until now to record an album of her own. She talks to Sue Sillitoe about recording the album in her new home studio». miriamstockley.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Eurovision By Year 1986 – 2000». NUL POINTS! (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Roberts, David (2006). British Hit Singles & Albums (19th ed.). London: Guinness World Records Limited. էջ 433. ISBN 1-904994-10-5.
  6. «TORn '4th of July' Exclusive: Interview With Miriam Stockley». theonering.net (անգլերեն). 2013 թ․ հուլիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Vocaloid Miriam». soundonsound.com (անգլերեն). 2004-12. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. «Mike Oldfield Setlist. Night of the Proms». setlist.fm (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «Top 100 Radio Airplay Chart. Top Recordings for February 2009». zonemusicreporter.com (անգլերեն). 2009-02. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  10. «Project Peace on Earth. Musical Ambassadors For Peace». projectpeaceonearth.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. «AOMUSIC». arcturiangate.com (անգլերեն). 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. «Top 100 Radio Airplay Chart. Top Recordings for August 2011». zonemusicreporter.com (անգլերեն). 2011-08. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  13. «2011 ZMR Music Award Winners». zonemusicreporter.com (անգլերեն). 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  14. «Top 100 Radio Airplay Chart. Top Recordings for April 2013». zonemusicreporter.com (անգլերեն). 2013-04. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
  15. «AOMUSIC Releases Hokulea, Announces Non-Profit Music Organization Benefiting Children». prweb.com (անգլերեն). 2013 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Սթոքլի» հոդվածին։