Միրիամ Ռոդրիգես Մարտինես
| Միրիամ Ռոդրիգես Մարտինես | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 5, 1960[1] |
| Ծննդավայր | San Fernando Municipality, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
| Մահացել է | մայիսի 10, 2017[2][3] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Սան Ֆերնանդո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][3] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | իրավապաշտպան և Q135470931? |
Միրիամ Ռոդրիգես Մարտինես (փետրվարի 5, 1960[1], San Fernando Municipality, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - մայիսի 10, 2017[2][3], Սան Ֆերնանդո, Տամաուլիպաս, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4][3]), մադրու իրավունքների մեքսիկացի պաշտպան, ակտիվիստ, որ դստեր առևանգումից և սպանությունից հետո դարձել է «Անհայտ կորած երեխաների ծնողների» պաշտպան։ Միրիամը սպանվել է զինյալների կողմից, ովքեր ներխուժել են նրա տուն 2017 թվականի մայիսի 10-ին։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրիամ Էլիզաբեթ Ռոդրիգես Մարտինեսը բնակվել է Մեքսիկայի Սան Ֆերնանդո համայնքում։ Նա սպանվել է 2017 թվականի մայիսի 10-ին` Մեքսիկայում նշվող Մայրերի օրը[5]։ Մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին[6]։
Սան Ֆերնանդո համայնքը գտնվում է Տամաուլիպաս նահանգում, որը Մեքսիկայի ամենադաժան շրջաններից մեկն է։ Ըստ կառավարության տվյալների՝ այս նահագն ունի երկրում անհետացած մարդկանց ամենամեծ թվաքանակը[6]։
Միրիամի դուստրը` Կարեն Ալեխանդրա Սալինաս Ռոդրիգեսը, 2012 թվականին անհետացել է։ Միրիամ Ռոդրիգեսը շուրջ երկու տարի փնտրել է դստերը, մինչև որ 2014 թվականին[7] դստեր դին հայտնաբերվել է անհայտ գերեզմանում։ Դրանից հետո նա իշխանություններին հայտնել է դստեր սպանության մասին[6]։ Նրա դստեր գործով ձերբակալված տղամարդկանց մի մասը ձերբակալությունից հետո փախել է բանտից։ Միրիամ Ռոդրիգեսը հարցազրույցներում նշել է, որ ինքը հանցավոր կազմակերպություններից ստացել է մահվան սպառնալիքներ, և որ տեղական իշխանություններն իրեն չեն պաշտպանում։
Դստերը փնտրելուն զուգահեռ նա ջանքեր էր գործադրում օգնելու այլ ծնողների, որոնց երեխաներն անհետացել էին, և նա դարձավ Colectivo de Desaparecidos (Անհետացած հավաքական) կազմակերպության ղեկավար[8]։
2017 թվականի մայիսի 10-ին մի խումբ զինյալներ ներխուժել են Միրիամի տուն և սպանել նրան։
Համերաշխության ակտիվիստները 2017 թվականի մայիսի 10-ին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Միրիամ Էլիզաբեթ Ռոդրիգես Մարտինեսի մահվան հետ կապված, կոչ անելով Մեքսիկայի և ԱՄՆ-ի կառավարություններին և դաշնային իշխանություններին ապահովել մարդու իրավունքի պաշտպանների անվտանգությունը[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://adondevanlosdesaparecidos.org/2020/05/11/tres-anos-sin-justicia-en-el-asesinato-de-miriam-la-madre-activista/
- ↑ 2,0 2,1 2,2 Mexican woman who uncovered cartel murder of daughter shot dead // The Guardian — United Kingdom, London: GMG, 2017. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://web.archive.org/web/20191006123040/https://www.vice.com/es_latam/article/d3q7bk/ellas-tres-mujeres-asesinadas-por-activismo-mexico
- ↑ 4,0 4,1 4,2 Villegas P. Gunmen Kill Mexican Activist for Parents of Missing Children // The New York Times / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2017. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ De 2019, 10 De Mayo. «La trágica historia de la madre que fue ejecutada luego de encontrar a los asesinos de su hija». Infobae (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 6,2 Gunmen Kill Mexican Activist for Parents of Missing Children
- ↑ A voice for the missing. Obituary: Miriam Rodríguez Martínez died on May 10th
- ↑ Miriam Rodriguez Martinez
- ↑ «Justice for Miriam Rodriguez» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.