Միրի
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մակերես | 997,43 կմ² | |
ԲԾՄ | 8±1 մետր | |
Բնակչություն | 234 541 մարդ (2010)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Փոստային դասիչ | 98000–98999 | |
Պաշտոնական կայք | miricouncil.gov.my | |
| ||
Միրի (մալայերեն՝ Bandar Miri), քաղաք Մալայզիայում, Կալիմանտան կղզում։ Համանուն շրջանի կենտրոնն է։ Ունի «մեծ քաղաքի» կարգավիճակ, որը շնորհվել է 2005 թվականին[2]։ Բնակչությունը՝ 228 212 մարդ (2006 թվականի տվյալներով)[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի առաջացումը կապված է 1910 թվականին այս տարածքում նավթի հանքերի հայտնաբերման հետ[4]։ Քաղաքը հիմնադրվել է հաջորդ տարի՝ 1911 թվականին։ Նավթից ստացված եկամուտների շնորհիվ քաղաքը սկսեց արագ զարգանալ. 1920-ականների սկզբին արդեն կար ավելի քան 40 խանութ, մեկ անգլիական դպրոց և մեկ չինական դպրոց։ 1929 թվականին Միրին դարձել է Բարամի շրջանի վարչական կենտրոնը։ Նավթային արդյունաբերությունը ծաղկեց 1930-ական թվականներին։ Շուտով հումքի պաշարները սկսեցին սպառվել, բայց հայտնաբերվեցին նավթի նոր հանքեր։ 1965 թվականին այստեղ օրական 95000 բարել էր արտադրվում։ Մալայական Petronas նավթային ընկերությունը Լուտոնգ քաղաքում հատուկ նավահանգիստ է կառուցել արտադրված ածխաջրածինների արտահանման համար (այժմ Միրիի արվարձան)[4]։
1980-ականներին - 90-ականների սկզբին տեղի ունեցավ քաղաքի զարգացման նոր փուլ՝ կառուցվել են քաղաքային նոր տարածքներ, հյուրանոցներ, առևտրի կենտրոններ[4]։ Նաև այս ժամանակաշրջանում սկսվեց զբոսաշրջության արդյունաբերության վերելքը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրին ունի հասարակածային կլիմա։ Գոյություն ունի մուսոնների երկու եղանակ՝ հարավ-արևմտյան մուսոնը, որը չոր սեզոնն է ապրիլից սեպտեմբեր, և հյուսիս-արևելյան մուսոնը, որը խոնավ սեզոնն է հոկտեմբերից մարտ; Տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 250-ից 380 սմ (100-ից 150 դյույմ)։
Միրիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.3 (91.9) |
33.9 (93) |
35.4 (95.7) |
35.5 (95.9) |
35.2 (95.4) |
34.4 (93.9) |
35.0 (95) |
34.4 (93.9) |
34.1 (93.4) |
34.4 (93.9) |
33.9 (93) |
33.9 (93) |
35.5 (95.9) |
Միջին բարձր °C (°F) | 29.9 (85.8) |
30.2 (86.4) |
30.9 (87.6) |
31.3 (88.3) |
31.6 (88.9) |
31.5 (88.7) |
31.2 (88.2) |
31.3 (88.3) |
31.0 (87.8) |
30.7 (87.3) |
30.5 (86.9) |
30.3 (86.5) |
30.9 (87.6) |
Միջին ցածր °C (°F) | 23.1 (73.6) |
23.2 (73.8) |
23.5 (74.3) |
23.8 (74.8) |
23.9 (75) |
23.6 (74.5) |
23.3 (73.9) |
23.4 (74.1) |
23.4 (74.1) |
23.4 (74.1) |
23.3 (73.9) |
23.3 (73.9) |
23.4 (74.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 20.6 (69.1) |
19.4 (66.9) |
21.1 (70) |
20.6 (69.1) |
21.7 (71.1) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.1 (70) |
21.7 (71.1) |
21.1 (70) |
22.2 (72) |
20.0 (68) |
19.4 (66.9) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 240.5 (9.469) |
160.5 (6.319) |
134.4 (5.291) |
177.9 (7.004) |
193.7 (7.626) |
204.9 (8.067) |
179.4 (7.063) |
210.9 (8.303) |
249.5 (9.823) |
317.2 (12.488) |
295.5 (11.634) |
349.2 (13.748) |
2713,6 (106,835) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) | 14 | 10 | 9 | 12 | 13 | 12 | 11 | 12 | 14 | 17 | 17 | 18 | 159 |
% խոնավություն | 76 | 78 | 77 | 74 | 74 | 73 | 72 | 73 | 73 | 75 | 76 | 76 | 75 |
Միջին ամսական արևային ժամ | 170.3 | 172.1 | 201.8 | 216.5 | 220.0 | 205.6 | 213.3 | 202.3 | 184.6 | 184.4 | 189.0 | 185.4 | 2345,3 |
Աղբյուր #1: World Meteorological Organisation[5] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (sun, 1961–1990)[6], Deutscher Wetterdienst (extremes and humidity)[7] |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի էթնիկ կազմը շատ բազմազան է։ Այստեղ ապրում են իբաններ, չինացիներ, մալայացիներ, մելանաուներ, կայաններ, կելաբիթներ, բիդայուներ, պունաններ և մի շարք այլ ժողովուրդներ ու ազգություններ[4]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://web.archive.org/web/20150205090002/http://www.statistics.gov.my/portal/download_Population/files/population/03ringkasan_kawasan_PBT_Jadual1.pdf
- ↑ «Bandar Raya Peranginan Miri» (մալայերեն)։ Rakan Sarawak։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-19
- ↑ «Population of Miri, Malaysia» (անգլերեն)։ Mongabay.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2011-01-19
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «About Miri City/Miri History» (անգլերեն)։ Miri City Council։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-22-ին։ Վերցված է 2012-09-05
- ↑ «World Weather Information Service — Miri»։ World Meteorological Organisation։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2013-ին։ Վերցված է 8 May 2014
- ↑ «Miri Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 8 May 2014
- ↑ «Klimatafel von Miri / Insel Borneo (Kalimantan) / Malaysia»։ Baseline climate means (1961–1990) from stations all over the world (գերմաներեն)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 17 October 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Miri Port Authority» (անգլերեն)։ Official Website of Miri Port Authority։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-12-ին։ Վերցված է 2011-01-19
|