Jump to content

Միրթլ Քուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրթլ Քուք
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացումվազորդ և լրագրող
Երկիր Կանադա
Ծննդյան ամսաթիվհունվարի 5, 1902(1902-01-05)[1]
ԾննդավայրՏորոնտո, Կանադա
Մահվան ամսաթիվմարտի 18, 1985(1985-03-18)[1] (83 տարեկան)
Հասակ՝168 սանտիմետր
Քաշ55 կիլոգրամ

Միրթլ Էլիս Քուք (անգլ.՝ Myrtle Alice Cook, ամուսնական ազգանունը՝ Մաքգոուեն,անգլ.՝ McGowan. հունվարի 5, 1902(1902-01-05)[1], Տորոնտո, Կանադա - մարտի 18, 1985(1985-03-18)[1]), կանադացի մարզուհի, թեթևաթլետ, 1928 թվականի ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն 4×100 մետր փոխանցումավազքում՝ կանադական թիմի կազմում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1902 թվականին Տորոնտոյում։ Մանկության ու պատանեկության տարիներին խաղացել է թենիս, հոկեյ, բասկետբոլ, զբաղվել բոուլինգով, հեծանվավազքով և կանոեներով թիավարությամբ[2][3]։ 1927 - 1930 թվականներին 60 և 100 յարդ վազքում վեց անգամ դարձել է Կանադայի չեմպիոնուհի[3]։ Քուքը հիմնադրել է այդ երկրի կանանց առաջին մարզական ակումբը՝ Toronto Ladies Athletic Club-ը[4]:

1928 թվականի հունիսի 12-ին Քուքը գերազանցել է համաշխարհային ռեկորդը 100 մ վազքում՝ ցույց տալով 12 վայրկյան արդյունք[4]։ 1928 թվականին Ամստերդամի ամառային օլիմպիական խաղերում կայացան կանանց օլիմպիական թեթևաթլետիկական առաջին մրցումները։ Կանադուհիների թիմը, որի կազմում ընդգրկված էր նաև Միրթլ Քուքը, հաղթանակ տարավ 4x100 մ փոխանցումավազքում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ՝ 48,4 վայրկյան: Մարզուհիների հաջողությունները նպաստեցին կանանց սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը[2]:

Օլիմպիական խաղերից հետո Քուքը տեղափոխվեց Մոնրեալ և դարձավ մարզականլրագրող: 40 տարի շարունակ նա լուսաբանել է կանանց սպորտը Montréal Daily Star թերթի էջերում[3]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ էլ ծառայել է Կանադայի զինված ուժերում՝ որպես աթլետիկայի մարզիչ[3]։ Քուքը ներգրավված էր կանանց սպորտի խթանման գործում՝ 1932-1972 թվականներին գրեթե առանց ընդհատումների ընդգրկված լինելով Կանադայի օլիմպիական կոմիտեում[3]:

1949 թվականին Քուքին նվիրված անկյուն է բացվել Կանադայի օլիմպիական փառքի սրահում, 1955 թվականին էլ՝ Կանադայի մարզական փառքի սրահում[3]։

Միրթլ Մաքգոուանը մահացել է 1985 թվականին՝ 84 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  2. 2,0 2,1 «Myrtle Cook McGowan» (անգլերեն). Canada's Sports Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2021-06-17-ին. Վերցված է 2021-04-25-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «MYRTLE COOK» (անգլերեն). Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021-04-24-ին. Վերցված է 2021-04-24-ին.
  4. 4,0 4,1 «Myrtle Cook McGowan» (անգլերեն). Myseum of Toronto. Արխիվացված է օրիգինալից 2021-04-25-ին. Վերցված է 2021-04-25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրթլ Քուք» հոդվածին։