Արարատ Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Միրզոյան
Դրոշ
Դրոշ
(13-րդ) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ նախագահ
Դրոշ
Դրոշ
 2019 հունվարի 14
Դրոշ
Դրոշ
(2-րդ) ՀՀ I փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
2018 մայիսի 11 - 2019 հունվարի 14
Նախորդող Կարեն Կարապետյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 11
Դրոշ
Դրոշ
ՀՀ արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
 2021 թվականի օգոստոսի 19-ից
Նախորդող Արա Այվազյան Արմեն Գրիգորյան (պաշտոնակատար)
 
Կուսակցություն՝ «Ելք» դաշինք, Քաղաքացիական պայմանագիր և «Իմ քայլը» դաշինք
Կրթություն՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետ (2000), Հայաստանի պետական կառավարման ակադեմիա (2004) և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (2005)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 23, 1979(1979-11-23) (44 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Սամվել Միրզոյան

Արարատ Սամվելի Միրզոյան (նոյեմբերի 23, 1979(1979-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման ազգային ժողովի նախագահ[1]։ 2021 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար[2]։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը։

2002 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես պատմաբան։

2004 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ։

2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան՝ որպես պատմական գիտությունների թեկնածու[3]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։

2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։

2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։

2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում։

2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։

2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում։

2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։

2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ[4]։ Մասնակցել է նաև հակառուսական որոշ ակցիաների[5]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Թավշյա հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության[12]։ Նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից։ Նախաձեռնության առաջնորդներից էր նաև Արարատ Միրզոյանը։ Սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից[13]։

Հայաստանի փոխվարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն[14][15][16]։

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[17][18]։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ[19][20]՝ 131 կողմ ձայնով[21]։

Հայաստանի արտաքին գործերի նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Գործակալական ենթադրյալ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսաուղերձում հայտնում է, որ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ։ Նրա պնդմամբ՝ 2005 թվականին Արարատ Միրզոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սկսում ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Մ․Մինասյանի հայտնելով՝ Ա․Միրզոյանը այդպիսով դառնում է Թուրքիայի գործակալ[22]։

Մ․Մինասյանի խոսքով որոշ ժամանակ անց Արարատ Միրզոյանը հայտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, ինչից հետո նրան առաջարկում են դառնալ համագործակցել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնալով մեղադրանք առաջադրել պետական դավաճանության համար։ Մ․Մինասյանը նաև հրապարակել է 2007 թվականին գրված փաստաթուղթ, որը ներկայացվել է որպես Ա․Միրզոյանի գործակալ դառնալու պայմանագիր։ Այդ փաստաթղթում Ա․Միրզոյանը ստորագրել է Օմեգա բառը խորհրդանշող նշանով[23]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Գոհար Աբաջյանի հետ, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.armtimes.com/hy/article/152287. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. «Արարատ Միրզոյանը նշանակվեց արտաքին գործերի նախարար». CIVILNET. 2021 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  3. https://civilcontract.am/about-us/ararat-mirzoyan. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)(չաշխատող հղում)
  4. Կենսագրություն(չաշխատող հղում)
  5. «Պարզվում է՝ Արարատ Միրզոյանը ևս հակառուս ակտիվիստ է եղել» հոդված hayeli.am լրատվական կայքում, (արխիվացված 07․12․2021թ․
  6. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  7. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  8. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  9. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 16-ին.
  10. ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը
  11. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը․». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  12. Սպուտնիկ. «Նիկոլ Փաշինյանը բողոքի «մարաթոն» է սկսել Հայաստանի քաղաքներով». armeniasputnik.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  13. Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
  14. https://armeniasputnik.am/politics/20181210/16160216/armenia-im-qayly-reytingayin-teknatsu.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  15. https://www.panorama.am/am/news/2018/12/10/%D5%BC%D5%A5%D5%B5%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82/2045824. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  16. https://factor.am/106992.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  17. https://hetq.am/hy/article/99834. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  18. https://lurer.com/?p=309182&l=am. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  19. https://www.aysor.am/am/news/2019/01/14/%D4%B1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF-%D5%84%D5%AB%D6%80%D5%A6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1512051. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. https://www.azatutyun.am/a/29708831.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  21. https://168.am/2019/01/14/1067473.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  22. ««Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 07․12․2021թ․
  23. «Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել» հոդված news.am լրատվական կայքում, (արխիվացված 07․12․2021թ․

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ Նախագահ
Արարատ Միրզոյան

2019-
Հաջորդող
Ալեն Սիմոնյան