Միրզա Բաբաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրզա Բաբաև
Mirza Babayev.jpg
Բնօրինակ անունադրբ.՝ Mirzə Əbdülcabbar oğlu Babayev
Ծնվել էհուլիսի 16, 1913(1913-07-16)
Maştağa, Baku Uyezd, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մահացել էհունվարի 14, 2003(2003-01-14) (89 տարեկանում)
Բաքու, Ադրբեջան
Մասնագիտությունդերասան և երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ՇրջանավարտԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա և Բաքվի երաժշտական ակադեմիա

Միրզաղա (Միրզա) Աբդուլջաբբար օկլի Բաբաև (ադրբ.՝ Mirzəağa (Mirzə) Əbdülcabbar oğlu Babayev, հուլիսի 16, 1913(1913-07-16), Maştağa, Baku Uyezd, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 2003(2003-01-14), Բաքու, Ադրբեջան), խորհրդային ադրբեջանցի էստրադային երգիչ և դերասան, Ադրբեջանական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1956), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (1992), «Փառք» շքանշանի դափնեկիր (2002)[1][2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրզա Բաբաևի հուշատախտակ (Բաքու)

Ադրբեջանական էստրադային երաժշտության հիմնադիրներից մեկը՝ Միրզա Բաբաևը, ծնվել է 1913 թվականի հուլիսի 16-ին Բաքվում: Բարձրագույն կրթությունն ստացել է Մ. Ազիզբեկովի անվան Արդյունաբերական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետում: Միրզա Բաբաևը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բազմաթիվ շենքերի և թանգարանների նախագծերի հեղինակն է[3]:

Միրզա Բաբաևը 1940-ական թվականների սկզբին՝ պատերազմից վերադառնալուց հետո, սկսեց իր երգչային կարիերան՝ կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիևի ղեկավարած ջազ նվագախմբում: 1948 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիա՝ հայտնի երգիչ Բյուլ-բյուլի դասարան և այն ավարտել է վոկալի մասնագետի որակավորմամբ[4]:

Միրզա Բաբաևը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Տարիներ շարունակ աշխատել է Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում:

Մահացել է 2003 թվականի հունվարի 13-ին՝ 89 տարեկանում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին արժանացել է «Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր արտիստ», 1992 թվականի մարտի 4-ին՝ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչման: Երկու անգամ պարգևատրվել է «Հումայ» մրցանակով:

Կինոարվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975- Խնձորը որպես խնձորի,
  • 1960- Այգյուն,
  • 2002- Բաժանումը ծովն է,
  • 1985- Փեսանի առևանգումը,
  • 1982- Դժվար ճանապարհներ,
  • 1963- Ռոմեոն իմ հարևանն է,
  • 1964- Ուլդուզ,
  • 1981- Ուզեյիրի կյանքը;

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]