Միրեյ Ինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրեյ Ինոս
Mireille Enos 2013.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1975(1975-09-22)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրԿանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունԲրիհեմ Յանգի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Ալան Ռաք

Միրեյ Ինոս(անգլ.՝ Mireille Enos, սեպտեմբերի 22, 1975(1975-09-22)[1][2], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, "էմմի", "Թոնի" և "Ոսկե գլոբուս" մրցանակների հավակնորդուհի:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինոսը ծնվել է Միսսուրի նահանգի Կանզաս-սիթիում։ Նրա մայրը եղել է ուսուցչուհի Ֆրանսիայից, իսկ հայրը՝ ամերիկացի Տեխասից։ Վաղ տարիքում նա ծնողների հետ տեղափոխվել է Թեխաս նահանգի Հյուսթոն քաղաք։ Ինոսը մեծացել է մորմոնների համայնքում, քանի որ նրա հայրը միսիոներ էր, սակայն վերջինս հասուն տարիքում հեռացել էր կրոնից[3][4]։ Հյուսթոնի դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Յուտայի Բրիգամ Յանգի մորմոնական համալսարանը, որտեղ սովորել էին նրա քույրերն ու եղբայրները[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994–2010[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ինոսը հեռուստատեսային նորամուտն է նշել "Առանց համաձայնության" դրամայում, որտեղ գլխավոր դերերը խաղացել են Ջիլ Այքենբերին և Ջենի Գարթը։ Կինոյում դեբյուտը դարձել է 2001 թվականի ռոմանտիկ կատակերգությունում՝ "Սիրախաղը գազանի հետ", Էշլի Ջադի հետ խաղացած իր դերը։ Հետագայում նա շարունակել է դերասանուհու կարիերան՝ փոքր դերեր խաղալով հեռուստատեսության այնպիսի սերիալների դրվագներում, ինչպիսիք են "Ուժեղ դեղը", "Փրկիր ինձ", "Առանց հետքի", "Ջորդանի հետաքննությունը", "C. S. I.: հանցագործության վայրը", "Մեդիումը", "Օրենքը և կարգը.հանցավոր մտադրությունը" և "Խաբիր ինձ": Թատրոնի կարիերայում Ինոսը ներառում է մի շարք դերեր Broadway թատրոնների ներկայացումներում, ինչպես նաև փոքր Off-Broadway թատրոններում։ 2005 թվականին Ինոսը "Ո՞վ է վախենում Վիրջինիայի Վուլֆից" ֆիլմում իր խաղացած Խանի դերի համար առաջադրվել է "Թոնի" մրցանակի՝ պիեսում երկրորդ պլանի կանացի լավագույն դերի համար[5]։

2007 թվականին նա սկսել է նկարահանվել երկվորյակ քույրերի դերում HBO "Մեծ սեր" սերիալում և վերադարձել երրորդ և չորրորդ եթերաշրջանների հիմնական դերասանական կազմ:

2011-ներկայիս ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Ինոսը հեռուստատեսային իր առաջին գլխավոր դերն է ստացել AMC-ի "Սպանություն" սերիալում, համանուն դանիական սերիալի ռեմեյքում՝ նկարահանելով սպանության բաժնի դետեկտիվ Սարա Լինդենի դերում։ Ինոսը 2011-ին դարձել է հեռուստատեսության ամենաբարձր գնահատվող դերասանուհիներից մեկը՝ քննադատների կողմից գովասանքի արժանանալով ոչ ստանդարտ գլխավոր կերպարի դերի կատարման համար[6][7]։ "Սպանության" առաջին եթերաշրջանում դերի համար Ինոսը առաջադրվել է "Էմմի" մրցանակի՝ դրամատիկական հեռուստասերիալում կնոջ լավագույն դերի համար, "Ոսկե գլոբուս"-ի՝ հեռուստատեսային սերիալում կնոջ լավագույն դերի համար՝ դրամա և մի շարք այլ պարգևներ[8]։ Սերիալը ավարտվել է 2014-ին չորս եթերաշրջաններից հետո:

Ինոսը 2013 թվականի Տորոնտոյի կինոփառատոնում

"Սպանություն"-ում խաղացած դերից հետո Ինոսը մեծ էկրանին մի շարք դերեր է ստացել: Նա Բրեդ Փիթի հետ նկարահանվել է "Z աշխարհների պատերազմը" ֆիլմում, որը վարձույթում հավաքել է 540 մլն դոլար[9]։ Նա նաև խաղացել է Ջոշ Բրոլինի կնոջը դերը "Գանգստերների որսորդներ" ֆիլմում և Ռիզ Ուիզերսփունի հետ նկարահանվել է "Սատանայի հանգույցը" քրեական դրամայում։ 2014 թվականի սկզբին նա հայտնվել էր "Սաբոտաժ" ֆիլմում, իսկ ավելի ուշ՝ "Եթե ես մնամ" դրամայում։ Նա նաև նկարահանվել է Ռայան Ռեյնոլդսի հետ "Գերուհին" ֆիլմում, իսկ որպես առաջատար դերասանուհի գլխավոր դեր է խաղացել "Դուք երբեք չեք եղել այստեղ" ֆիլմում[10]։

2015 թվականին Ինոսը հրավիրվել է ABC-ում "Որս" սերիալի առաջատար դերի համար, որի պրոդյուսերն էր Շոնդա Ռեյմսը[11][12][13]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ հանդիպել է դերասան Դեվիդ Խարբորոմի հետ, որի հետ նրանք միասին խաղացել են "Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմում[14]։ 2008 թվականի հունվարի 4-ից Ինոսը ամուսնացած է դերասան Ալան Ռակի հետ։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Վեսպեր Վիվյենն Ռակը (ծնվ. 23.09.2010) և որդի Լարկինի Զուի Ռակը (ծնվ. 23.07.2014)[15]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայկական անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
1994 Առանց համաձայնության Without Consent Նաոմի
1996 Չարի դեմքը Face of Evil Բրիաննա Դվայեր
2001 Սիրախաղ գազանի հետ Someone like You յոգայի հրահանգիչ
2001 Մաքս Բիկֆորդի կրթությունը The Education of Max Bickford Կարլա Բերդ
2003 Ուժեղ դեղամիջոց Strong Medicine Ֆերն
2004 Փրկիր ինձ Rescue Me Կարեն
2005 Լեոնարդին հետևելով Chasing Leonard Լյուսինդա
2006 Falling Objects Falling Objects Իզոբել Ուոքեր
2006 Առանց հետքի Without a Trace Ջեսիկա Լոուսոն
2006 Բանակցողներ(սերիալ) Standoff Դանա
2006 Շնաձուկ Shark Խլոյա Գորման
2007 Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan Սենդի Ուոլշ
2007-2010 Մեծ սեր Big Love Ջոդին Մարկվարտ / Քեթի Մարկվարտ
2008 Համարներ Numbers Գրեյս Ֆերարո
2008 Մեդիում Medium Քելի Ուինթերս
2008 C. S. I.: Հանցագործության վայրը Միամի CSI: Miami Լյուսի Մեդոքս
2009 Խաբիր ինձ Lie to Me Չերիլ Էմբրոուզ
2009 Օրենք և կարգ: Հանցավոր մտադրությունը Law & Order: Criminal Intent Ջուլիաննա Մորգան
2011-2014 Սպանություն The Killing Սառա Լինդեն
2013 Գանգստերների որսորդներ Gangster Squad Քոնի Օ՝Մառա
2013 Z աշխարհների պատերազմը World War Z Կարեն Լեյն
2013 Վայրի ձիեր Wild Horses Միլս
2013 Սատանայի հանգույցը Devil's Knot Վիկի Հաթչերսոն
2014 Սաբոտաժ Sabotage Լիզի Մյուրեյ
2014 Եթե ես մնամ If I Stay Քեթ Խոլ
2014 Գերուհի The Captive Թինա
2015 Դուք երբեք չեք եղել այստեղ You Were Never Here Միրանդա Ֆոլ
2016-2016 Որս The Catch Էլիս ֆոն
2019 Բարի նշաններ Good Omens Պատերազմ, Ապոկալիպսիսի ավազակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1023134632 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 «Mireille Enos»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 2015-03-04 
  4. Thom Chiarella (2012-04-15)։ «Mireille Enos Is Killing Us» (անգլերեն)։ Esquire։ Վերցված է 2016-08-31 
  5. Andrew Gans, Morgan Allen, Robert Simonson (2005-05-10)։ «2004-2005 Tony Nominations Announced; Spamalot Garners 14 Nominations» (անգլերեն)։ Playbill։ Վերցված է 2016-08-31 
  6. «The Killing: Season 1»։ Metacritic (անգլերեն)։ Վերցված է 2016-08-31 
  7. Goodman Tim (March 27, 2011)։ «The Killing: TV Review»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 27, 2011 
  8. «Awards for Mireille Enos»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2016-08-31 
  9. «World War Z»։ Box Office Mojo (անգլերեն)։ Վերցված է 2015-03-04 
  10. «Mireille Enos in ‘You Were Never Here’» (անգլերեն)։ Variety։ 2014-05-17։ Վերցված է 2014-08-25 
  11. Elizabeth Wagmeister։ «Mireille Enos Cast In Shonda Rhimes New ABC Thriller ‘The Catch’ - Variety»։ Variety (անգլերեն)։ Վերցված է 3 March 2015 
  12. Lesley Goldberg։ «Mireille Enos to Star in ABC's Shondaland Drama 'The Catch'»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 3 March 2015 
  13. Nellie Andreeva։ «Mireille Enos Cast As Female Lead In Shonda Rhimes’ ‘The Catch’ Pilot - Deadline»։ Deadline (անգլերեն)։ Վերցված է 3 March 2015 
  14. Jennifer Shuessler (2013-06-13)։ «When George and Martha Met Tony» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-08-31 
  15. «Alan Ruck and Mireille Enos Welcome Son Larkin Zouey» (անգլերեն)։ Time Inc.։ 2014-07-31։ Վերցված է 2016-08-31 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]