Միրգա Գրաժինիտե-Տիլա
| Միրգա Գրաժինիտե-Տիլա | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 29, 1986[1][2] (39 տարեկան) Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
| Երկիր | |
| Մասնագիտություն | դիրիժոր և woman conductor |
| Կրթություն | Երաժշտության և կիրառական արվեստների համալսարան (Գրաց), National M. K. Čiurlionis School of Art? և Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
| Պարգևներ | |
| Կայք | mirgagrazinytetyla.com |
Միրգա Գրաժինիտե-Տիլա (ծնյալ Միրգա Գրաժինիտե, լիտ.՝ Mirga Gražinytė-Tyla. օգոստոսի 29, 1986[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[3])[6], լիտվուհի դիրիժոր, որ տևական ժամանակ եղել է Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը[7]: Լիտվայի ազգային պետական մրցանակի դափնեկիր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վիլնյուսում, երաժիշտների ընտանիքում. հայրը՝ Ռոմուալդաս Գրաժինիսը, Վիլնյուսի Այդիյա երգչախմբի դիրիժորն է[8], մայրը՝ Սիգուտե Գրաժինիենեն, դաշնակահարուհի ու երգչուհի է[9], տատը՝ Բեատա Վասիլիաուսկայտե-Շմիդիենեն, ջութակահարուհի[10], պապի եղբայրը՝ երգեհոնահար, տատի քույրը՝ կոմպոզիտոր[11], քույրը՝ Օնուտե Գրաժինիտեն, դաշնակահարուհի[12]:
Վաղ հասակից Միրգան ֆրանսերենի ու նկարչության դասեր է առել, սովորել Մ. Չուռլյոնիսի անվան գեղարվեստի ազգային դպրոցում, 11 տարեկանից ընդգրկվել երգչախմբային դիրիժորների դասարանում[13]: 13 տարեկանում առաջին անգամ երգչախումբ է ղեկավարել[14]: Այնուհետև երաժշտական ուսումնառությունը շարունակել է շվեյցարական Գրաց քաղաքի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում[15], ապա՝ Լայպցիգի Ֆելիքս Մենդելսոն-Բարթոլդիի անվան կոնսերվատորիայում: Նա իր մասնագիտական անունը ձևավորել է՝ Գրաժինիտե ազգանվանը կցելով Տիլե բառը, որը լիտվերենում նշանակում է լռություն'[16][17]:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
2011-2012 համերգաշրջանում Գրաժինիտե-Տիլան Հայդելբերգի թատրոնի երկրորդ կապելմայստերն էր[18]: 2012 թվականին նա հաղթեց պատանի դիրիժորների մրցույթում, որը կազմակերպել էր Նեստլե ընկերությունը: 2013–2014 համերգաշրջանում դարձավ Բեռնի օպերայի առաջին կապելմայստերը[10], 2015-2016 համերգաշրջանում՝ Զալցբուրգի երկրամասային թատրոնի՝ Salzburger Landestheater-ի երաժշտական տնօրենը[19]: Այստեղ նրա առավել հիշարժան աշխատանքներից էր Մոցարտի «Կախարդական սրինգ» ստեղծագործության տպավորիչ կատարումը[20]: Զալցբուրգյան թատրոնում Միրգան պաշտոնավարեց նաև 2016-2017 համերգաշրջանում[21]:
Գրաժինիտե-Տիլան աշխատել է նաև Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկում[22][23], աչքի ընկել հատկապես Մոիսեյ Վայնբերգի ստեղծագործությունների տպավորիչ կատարումներով, համերգացանկի հարստացմանն ուղղված հիշարժան այլ միջոցառումներով[24]: 2015 թվականի հուլիսից աշխատանքի է անցել Միացյալ Թագավորությունում՝ Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբում[25]. սկզբում՝ որպես հյուր-դիրիժոր[26], իսկ 2016 թվականի մարտ ամսից՝ որպես երաժշտական տնօրեն[27][28]: Այստեղ իր առաջին համերգը նա վարեց 2016 թվականի օգոստոսի 26-ին[29]. ընդ որում՝ Միրգան հանդիսանում է այդ երաժշտական կոլեկտիվը ղեկավարած առաջին կին դիրիժորը[30]: 2018 թվականի մայիսին հայտարարվեց նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև 2020–2021 համերգաշջանի ավարտը երկարաձգելու մասին[31], 2021 թվականի հունվարին էլ հայտարարվեց, որ 2021-2022 համերգաշրջանի ավարտից հետո Միրգան կշարունակի համագործակցել բիրմինգհեմյան սիմֆոնիկ նվագախմբի հետ, բայց արդեն որպես հիմնական հյուր-դիրիժոր[32]:
2019 թվականի փետրվարին Գրաժինիտե-Տիլան բացառիկ տևական պայմանագիր կնքեց Deutsche Grammophon (DG) ընկերության հետ՝ դառնալով նման պատվի արժանացած առաջին կին դիրիժորը[33]: Այդ ընկերությունում իր առաջին ձայնագրությունը նա իրականացրեց 2019 թվականին. ձայնագրվեցին Մեչիսլավ Վայնբերգի սիմֆոնիաները՝ Բիրմինգհեմի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ[34]: 2020 թվականի հոկտեմբերին Միրգային շնորհվեց «Տարվա ալբոմ» մրցանակը: Հետագայում նա իրականացրեց Ռամինտա Շերկշնիտեի, Բենջամին Բրիտենի[35], Ռալֆ Վոան Ուիլյամսի, Ուիլյամ Ուոլտոնի գործերի ձայնագրությամբ ալբոմների թողարկումը[36]:
2018 թվականին Միրգա Գրաժինիտե-Տիլան պարգևատրվել է «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետական խաչով[37]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաժինիտե-Տիլայի զուգընկերը երաժիշտ է: Զույգն ունի երկու որդի (մեկը ծնվել է 2018 թվականի օգոստոսի 26-ին, մյուսը՝ 2020 թվականի օգոստոսին) և մեկ դուստր[38][39][40]: Ընտանիքի հիմնական բնակարանը Զալցբուրգում է[41]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ https://theviolinchannel.com/british-conductor-joel-sandelson-awarded-2021-karajan-prize/
- ↑ https://www.salzburgerfestspiele.at/yca#preistrgerinnen
- ↑ «Mirga Gražinytė-Tyla Biography, Songs, & Albums». AllMusic.
- ↑ Nalivaikaitė, Paulina; Kinka, Romas. «Mirga Gražinytė: Flying the Flag for Lithuanian Music». mic.lt. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Richard Bratby (2019 թ․ մայիսի 24). «Mirga Gražinytė-Tyla interview: 'When I think about recording, I feel a sense of responsibility about the fact that what we do stays there forever'». Gramophone. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ James Chute (2015 թ․ նոյեմբերի 28). «Mirga Gražinytė-Tyla on the art of collaboration». San Diego Union-Tribune. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- 1 2 Milda Augulytė (2014 թ․ մարտի 29). «M.Gražinytė-Tyla batutos judesius apskaičiavo milimetro tikslumu». Lietuvos Rytas. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Ivan Hewett (2016 թ․ օգոստոսի 16). «Meet conducting's next superstar: Mirga Gražinytė-Tyla». Telegraph. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Fiona Maddocks (2016 թ․ ապրիլի 14). «Mirga takes the baton: the CBSO music director on her new job». The Guardian. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Ulrike Henningsen (2016 թ․ փետրվարի 12). «Das Allerwichtigste ist das innere Wachstum». Deutschlandradio Kultur. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ Oliver Meier (2013 թ․ նոյեմբերի 30). «Jetzt beginnt die Ära der Dirigentinnen». Berner Zeitung. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ David Ng (2014 թ․ դեկտեմբերի 26). «L.A. Phil's Mirga Gražinyte-Tyla conducts herself with aplomb». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Seamas O'Reilly (2017 թ․ օգոստոսի 30). «The conductor who prefers to work with silence». The Irish Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Hannah Nepil (2017 թ․ հուլիսի 28). «Conductor Mirga Gražinytė-Tyla — a combination of flamboyance and steely poise». Financial Times. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Anna Schweingel (2012 թ․ հուլիսի 12). «Brauche Ewigkeiten von Einsamkeit». Mannheimer Morgen. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Neue Direktorinnen für Salzburger Landestheater». Salzburger Nachrichten. 2014 թ․ հունվարի 28. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ А. Мокроусов. В Зальцбурге «Волшебную флейту» сыграли с куклами Արխիվացված 2016-09-23 Wayback Machine // «Ведомости», № 3771, 13.02.2015.
- ↑ Christopher Morley (2016 թ․ մայիսի 12). «Dates set for Mirga to pick up the baton in Birmingham». Birmingham Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Mirga Gražinytė-Tyla Appointed Assistant Conductor of Los Angeles Philharmonic» (Press release). 2014 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Tre'vell Anderson (2015 թ․ օգոստոսի 10). «L.A. Phil's Mirga Grazinyte-Tyla is promoted to associate conductor». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ Mirga Gražinytė-Tyla shows why she’s moving up in latest L.A. Phil show at Disney Hall Արխիվացված 2016-08-17 Wayback Machine // Los Angeles Times, 11.12.2015.(անգլ.)
- ↑ Christopher Morley (2015 թ․ հուլիսի 27). «Review: Summer Concert, CBSO at Symphony Hall». Birmingham Post. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Andrew Clements (2016 թ․ հունվարի 12). «CBSO/Gražinyte-Tyla review – attention to every morsel of detail». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «New Music Director Announced» (Press release). City of Birmingham Symphony Orchestra. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Christopher Morley and Sarah Probert (2016 թ․ փետրվարի 4). «CBSO announces Mirga Grazinyte-Tyla will be next Music Director». Birmingham Post. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
- ↑ David Hart (2016 թ․ օգոստոսի 27). «Review: Welcoming Mirga Gražinytė-Tyla, CBSO at Symphony Hall». Birmingham Post. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Imogen Tilden (2016 թ․ փետրվարի 4). «CBSO appoints 29-year-old Mirga Gražinytė-Tyla as music director». The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Mirga Gražinytė-Tyla extends CBSO contract» (Press release). City of Birmingham Symphony Orchestra. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Mirga Gražinytė-Tyla extends contract with the CBSO» (Press release). City of Birmingham Symphony Orchestra. 2021 թ․ հունվարի 22. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Mirga Gražinytė-Tyla signs to Deutsche Grammophon». Gramophone. 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ David Fanning (2019 թ․ հունիս). «Weinberg: Symphonies – Nos 2 & 21,'Kaddish' (Gražinytė-Tyla)». Gramophone. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «The Listening Room; Episode 101 (October 16, 2020)». Gramophone. 2020 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ David Allen (2021 թ․ ապրիլի 1). «5 Classical Albums to Hear Right Now». The New York Times. Վերցված է 2021 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Dėl Lietuvos Respublikos ir užsienio valstybių piliečių apdovanojimo Lietuvos valstybės ordinais ir medaliais Vasario 16-osios – Lietuvos valstybės atkūrimo dienos proga
- ↑ «Dirigentė Mirga Gražinytė-Tyla susilaukė kūdikio». Žmonės. 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Tarptautinę šlovę pelniusi Mirga Gražinytė-Tyla susilaukė pirmagimio». Delfi. 2018 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Fisher, Neil. «Mirga Grazinyte-Tyla: 'I gave Covid to our principal cellist'». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2021 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Fiona Maddocks (2019 թ․ մարտի 23). «Mirga Gražinytė-Tyla: 'British orchestras don't have an easy life'». The Observer. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Official website of Mirga Gražinytė-Tyla
- Künstleragentur Dr. Raab & Dr. Böhm agency biography of Mirga Gražinytė-Tyla
- Columbia Artists Management Inc agency page on Mirga Gražinytė-Tyla
- Ann Drinan and Alexandra Kudukis, "An Interview with Mirga Gražinytė-Tyla, Los Angeles’ New Assistant Conductor". Polyphonic.org webpage, 20 July 2015
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրգա Գրաժինիտե-Տիլա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
