Jump to content

Միրա Մուրատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Մուրատի
ալբ․՝ Ermira Murati[1] և անգլ.՝ Mira Murati
Ծնվել էդեկտեմբերի 16, 1988 (36 տարեկան)
ԾննդավայրՎլորա, Ալբանիա
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունալբանացի
ԿրթությունՔոլբի քոլեջ, ԱՄՆ; Դարտմուտի քոլեջ, ԱՄՆ
ԵրկերChatGPT[2], DALL-E?[2], GPT-4[2] և Thinking Machines Lab?[3]
ՄասնագիտությունԱԲ ինժեներ, գործարար
ԱշխատանքOpenAI, Thinking Machines Lab
Գործունեությունհիմնադիր և գործադիր տնօրեն
ԱշխատատուThinking Machines Lab
Պարգևներ և
մրցանակներ

Էրմիրա "Միրա" Մուրատի (ծնվ․ դեկտեմբերի 16, 1988) ալբանացի ամերիկացի գործարար[5]։ Նա սկսել էր մի արհեստական բանականության ստարտափ, որը կոչվում է Thinking Machines Lab 2025 թվականի փերվարին։ Նախկինում նա աշխատում էր որպես OpenAI ծրագրի գլխավոր տեխնիկական պատասխանատուն։

Պատանեկությունն ու կրտությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրա Մուրատին ծնվել է դեկտեմբերի 16, 1988 Վլորայում, Ալբանիա[6][7]։ 16 տարեկան հասակում նա ստացավ United World Colleges (UWC) կրտաթոշակը Կանադայի Վանկուվեր կղզիում գտնվող Փիրսոն քոլեջում սովորելու համար։ Այնտեղ Միրան ստացավ բակալավրի կոչում 2005 թվականին[8][9]։ Փիրսոն քոլեջից հետո նա մեկնեց ԱՄՆ, որպեսզի շարունակի իր կրտությունը։ Քոլբի քոլեջում նա ստացավ իր երկրորդ՝ արվեստի բակալավրի աստիճանը 2011 թվականին,[10][11] և ինժեների բակալավրի աստիճան Դարտմուտ քոլեջում 2012 թվականին[12][13][14][15][16]։

Կարճ ժամանակ Մուրատին աշխատեց Zodiac Aerospace ընկերությունում որպես ստաժոր, այնուհետև 2013 թվականին նա ընդունվեց Tesla էլեկրական մեքենաների ընկերություն որպես Model X-ի արտադրանքի մենեջեր։ 2016-ից 2018 թվականներին նա աշխատում էր Leap Motion (այժմ Ultraleap) ընդլայնված ստարտափի շրջանակներում։

2018 թվականին Միրա Մուրատին ընդունվեց OpenAI ընկերություն որպես Applied AI մասնաճուղի փոխնախագահ[17][18]։ Նա դարձավ գլխավոր տեխնոլոգ 2022 թվականի մայիսին[19]։ Իր գլխավորությամբ տարվում էին աշխատանքներ OpenAI-ում՝ զարգացնելով ChatGPT, Dall-E, Codex և Sora ծրագրերում, որտեղ Մուրատին հետևում էր հետազոտության, արտադրանքի և անվտանգության հարցերին[20][21][22][23]։ Նա վերահսկել է OpenAI-ի տարբեր նախագծերի տեխնիկական զարգացումը և ուղղորդումը, այդ թվում՝ առաջադեմ արհեստական բանականության մոդելների և գործիքների մշակումը: Մուրատին աշխատել է OpenAI-ի մի քանի նշանակալի արտադրանքի վրա, օրինակ Generative Pretrained Transformer (GPT) լեզվական մոդելների շարքի[24][25]։ Մեկնաբանելով արհեստական բանականությանը հասցված ստեղծագործական աշխատատեղերի հնարավոր կորուստը՝ Մուրատին ասում է, որ «գուցե այդպիսի աշխատատեղերը ի սկզբանե չպետք է գոյություն ունենան»[26]։ 2023 թվականի հոկտեմբերին Մուրատին զբաղեցրել է 57-րդ տեղը ըստ «Fortune» ամսագրի's list of "The 100 Most Powerful Women in Business of 2023".[27][28]։

2023 թվականի նոյեմբերին Մուրատին դարձավ OpenAI-ի ժամանակավոր գործադիր տնօրեն՝ Սեմ Ալտմանի OpenAI-ից հեռացումից հետո[29][30][15][31]։ Երեք օր անց նրան փոխարինեց Էմմեթ Շիրըն, ով հեռացավ, երբ հինգ օր անց Ալտմանը վերականգնվեց։ Այս իրադարձություններից հետո Մուրատին վերադարձավ իր տեխնիկական տնօրենի պաշտոնին[32][33][34]։ 2024 թվականի հունիսին Դարթմութի քոլեջը Մուրատիին շնորհեց պատվավոր գիտությունների դոկտորի կոչում՝ «տեխնոլոգիաները ժողովրդավարացնելու և մեզ բոլորիս համար ավելի լավ, անվտանգ աշխարհ ստեղծելու համար»[35][36]։

2024 թվականի սեպտեմբերին Մուրատին հայտարարեց, որ հրաժարական է տալիս տեխնիկական տնօրենի պաշտոնից՝ իրեն հնարավորություն տալով «կատարել իր սեփական ուսումնասիրությունը»[37][38]։ Այս քայլը տեղի ունեցավ գործադիր տնօրենների ավելի լայն լքման ֆոնին, երբ OpenAI-ի գլխավոր հետազոտական տնօրեն Բոբ ՄաքԳրյուն և հետազոտությունների փոխնախագահ Բարեթ Զոֆը նույնպես շուտով հայտարարեցին իրենց հեռանալու մասին[39]։

2025 թվականի փետրվարին Մուրատին գործարկեց նոր հանրային օգուտի կորպորացիա՝ Thinking Machines Lab (Մտածող մեքենաների լաբորատորիա) անվամբ, որը նպատակ ունի «արհեստական բանականության համակարգերը դարձնել ավելի լայնորեն հասկանալի, հարմարեցվող և հանրության համար կարողունակ»[40][41]։ Հաղորդվում էր, որ նա վարձել է «մոտ 30 առաջատար հետազոտողներից և ինժեներներից բաղկացած թիմ մրցակիցներից, այդ թվում՝ Meta-ից, Mistral-ից և OpenAI-ից»։[42][43][44][45]։ Ստարտափի հետ կապված մասնագետների թվում են OpenAI-ի համահիմնադիր Ջոն Շուլմանը և խորհրդատուներ Ալեք Ռեդֆորդը և Բոբ ՄաքԳրյուն[46] Հաջորդ ամիս Bloomberg Businessweek-ը հայտնեց, որ ընկերությունը հասել է 9 միլիարդ դոլարի մոտավոր գնահատման, իսկ «հիմնադրի բաժնեմասի միջին արժեքը»՝ 1.4 միլիարդ դոլար[47]։

2025 թվականի ապրիլին Thinking Machines Lab-ը, ըստ տեղեկությունների, նպատակ ուներ 2 միլիարդ դոլարի նախնական ներդրում կատարել (պահանջվում էր առնվազն 50 միլիոն դոլարի ներդրում)[41][48][46][49]։ Այն գլխավորում էր Անդրեսեն Հորովիցը և մասնակցում էր նաև Ալբանիայի կառավարությունը, որի արժեքը գնահատվել է 12 միլիարդ դոլար[50][5]։

Thinking Machines լաբորատորիան հետևում է կառավարման կառուցվածքի, որտեղ Միրա Մուրատին ունի որոշիչ ձայնի իրավունք խորհրդի հարցերում, որը կշռված է այնպես, որ նրան տրամադրվի մեծամասնության որոշումներ կայացնելու կարողություն[51]։

Հրատարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Murati, Ermira (Spring 2022). «Language & Coding Creativity». Daedalus. Cambridge, MA: American Academy of Arts and Sciences (AAAS). 151 (2): 156–167. doi:10.1162/daed_a_01907. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 25-ին.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.amacad.org/person/ermira-murati
  2. 2,0 2,1 2,2 https://www.microsoft.com/en-us/behind-the-tech/mira-murati-chief-technology-officer-openai
  3. https://rtsh.al/rti/en/albania-enters-global-ai-market-government-invests-10-million-in-machine-thinking-lab-led-by-albanian-american-mira-murati/
  4. https://home.dartmouth.edu/news/2024/06/dartmouth-commencement-honorands
  5. 5,0 5,1 Saliu, Klara (2025 թ․ մայիսի 1). «Albania Enters Global AI Market; Government Invests $10 Million in "Machine Thinking Lab" Led by Albanian-American Mira Murati». RTSH English (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 21-ին.
  6. «Mira Murati:The Friendly Face Heading Up Tech For ChatGPT». Forbes India (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  7. Morris, Chris (2023). «OpenAI's Mira Murati». Fast Company. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  8. «Pearson College Annual Report 2008/2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 17-ին.
  9. «Ermira Murati | Davis UWC Scholars». www.davisuwcscholars.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «The Colby Oracle 2011». The Colby Oracle. 2011 թ․ հունվարի 1.
  11. «Announcing the 2024 Honorary Degree Recipients». Dartmouth Student Affairs. 2024 թ․ ապրիլի 8.
  12. Barath, Harini (2023). «ChatGPT Gets Dartmouth Talking». Dartmouth College (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  13. «From the Editor, Colby College». Colby College. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  14. Bordoloi, Pritam (2022 թ․ մայիսի 9). «OpenAI gets a new president, CTO & COO in the latest rejig». Analytics India Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  15. 15,0 15,1 Mickle, Tripp; Metz, Cade (2023 թ․ նոյեմբերի 17). «Meet Mira Murati, the Engineer Now Leading OpenAI». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. «Dartmouth Engineering Alum Mira Murati Interviewed on The Daily Show…». Dartmouth Engineering (անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 19-ին.
  17. Murgia, Madhumita (2023 թ․ հունիսի 18). «OpenAI's Mira Murati: the woman charged with pushing generative AI into the real world». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  18. Robison, Kylie; Lev-Ram, Michal (2023 թ․ հոկտեմբերի 5). «Mira Murati, the young CTO of OpenAI, is building ChatGPT and shaping your future». Fortune. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին.
  19. Tong, Anna (2024 թ․ սեպտեմբերի 26). «OpenAI's technology chief Mira Murati, two other research executives to leave». Reuters. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Murgia, Madhumita (2023 թ․ հունիսի 18). «OpenAI's Mira Murati: the woman charged with pushing generative AI into the real world». Financial Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 4-ին.
  21. Simons, John (2023 թ․ փետրվար). «Keeping AI in Check». TIME. Vol. 201, no. 5/6. էջեր 60–61.
  22. Stern, Joanna. «WSJ News Exclusive | OpenAI Made AI Videos for Us. These Clips Are Good Enough to Freak Us Out». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.
  23. «Insider Q&A: OpenAI CTO Mira Murati on shepherding ChatGPT». AP News (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  24. «2023 TIME100 Next: Mira Murati». Time (անգլերեն). 2023 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. «Insider Q&A: OpenAI CTO Mira Murati on shepherding ChatGPT». Associated Press News. 2023 թ․ ապրիլի 25. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 21-ին.
  26. Montgomery, Blake (2024 թ․ սեպտեմբերի 25). «OpenAI CTO Mira Murati says she's leaving firm to do her 'own exploration'». The Guardian.
  27. «Most Powerful Women». Fortune (անգլերեն).
  28. «Mira Murati | 2023 Most Powerful Women». Fortune (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 25-ին.
  29. «OpenAI announces leadership transition». openai.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  30. Peters, Jay (2023 թ․ նոյեմբերի 17). «Sam Altman fired as CEO of OpenAI». The Verge (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  31. Seetharaman, Deepa; Berber, Jin (2023 թ․ նոյեմբերի 17). «Sam Altman Is Out at OpenAI After Board Skirmish». The Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
  32. Heath, Alex (2023 թ․ նոյեմբերի 20). «The deal to bring Sam Altman back to OpenAI has fallen apart». The Verge (անգլերեն).
  33. Metz, Cade; Isaac, Mike; Mickle, Tripp; Weise, Karen; Roose, Kevin (2023 թ․ նոյեմբերի 22). «Sam Altman Is Reinstated as OpenAI's Chief Executive». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  34. Isaac, Mike; Mickle, Tripp; Metz, Cade (2024 թ․ մարտի 7). «Key OpenAI Executive Played a Pivotal Role in Sam Altman's Ouster». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ մարտի 8-ին.
  35. «Dartmouth Awards Honorary Degrees | Dartmouth». home.dartmouth.edu. 2024 թ․ հունիսի 9.
  36. «OpenAI CTO Mira Murati Th'12 Shares Optimism for AI's Future». Dartmouth Engineering.
  37. Zeff, Maxwell (2024 թ․ սեպտեմբերի 25). «OpenAI CTO Mira Murati says she's leaving the company». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 25-ին.
  38. Murati, Mira [@miramurati] (September 25, 2024). «I shared the following note with the OpenAI team today» (Թվիթ) (անգլերեն). Վերցված է 25 September 2024-ին – via Թվիթթեր. «Our recent releases of speech-to-speech and Open AI o1 mark the beginning of a new era in interaction and intelligence... we fundamentally changed how AI systems learn and reason through complex problems. We brought safety research from the theoretical realm into practical applications, creating models that are more robust, aligned, and steerable than ever before... I'm stepping away because I want to create the time and space to do my own exploration.»
  39. Isaac, Mike; Metz, Cade (2024 թ․ սեպտեմբերի 25). «OpenAI Executives Exit as C.E.O. Works to Make the Company For-Profit». New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 25-ին.
  40. Levy, Steven (2025 թ․ փետրվարի 10). «Mira Murati Is Ready to Tell the World What She's Working On». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2025 թ․ մայիսի 28-ին.
  41. 41,0 41,1 Bergman, Ben (2025 թ․ մայիսի 5). «Want to invest in Mira Murati's new AI startup? You'll have to pony up at least $50 million». Business Insider. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
  42. Bajwa, Arsheeya; Hu, Krystal; Tong, Anna; Hu, Krystal; Tong, Anna (2025 թ․ փետրվարի 19). «Mira Murati's new AI startup poaches 20 OpenAI researchers». Reuters (անգլերեն). Վերցված է 2025 թ․ փետրվարի 19-ին.
  43. Eaton, Kit (2025 թ․ հունվարի 17). «OpenAI's Ex-CTO Raids Rivals for Top Team at Her Startup». Inc (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  44. Palazzolo, Stephanie; Efrati, Amir (2025 թ․ հունվարի 29). «OpenAI Tightens Grip on High End of App Market; Murati's Startup Gets a Name [Paywalled]». The Information (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 29-ին.
  45. Schiffer, Zoë. «Mira Murati's AI Startup Makes First Hires, Including Former OpenAI Executive». Wired (ամերիկյան անգլերեն). ISSN 1059-1028. Վերցված է 2025 թ․ հունվարի 28-ին.
  46. 46,0 46,1 Garfinkle, Allie. «The oxymoron of Mira Murati's reported $2 billion seed round». Fortune. Վերցված է 2025 թ․ մայիսի 25-ին.
  47. Biz Carson; Tom Maloney; Dylan Sloan (2025 թ․ մարտի 28). «The New Billionaires of the AI Boom». Bloomberg News. Արխիվացված է օրիգինալից 2025 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2025 թ․ մարտի 28-ին.
  48. Wiggers, Kyle (2025 թ․ ապրիլի 10). «Mira Murati's AI startup is reportedly aiming for a massive $2B seed round». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ ապրիլի 12-ին.
  49. Wiggers, Kyle (2025 թ․ փետրվարի 18). «Thinking Machines Lab is ex-OpenAI CTO Mira Murati's new startup». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ մարտի 23-ին.
  50. Zeff, Maxwell (2025 թ․ հուլիսի 15). «Mira Murati's Thinking Machines Lab is worth $12B in seed round». TechCrunch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025 թ․ հուլիսի 22-ին.
  51. «Thinking Machines Lab CEO Has Unusual Control in Andreessen-Led Deal». The Information (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 30-ին.