Jump to content

Միրա Բաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրա Բաի
Ծնվել է1498[1][2][3][…] կամ 1504
ԾննդավայրMerta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան կամ Kudki, Ռաջասթան, Հնդկաստան
Վախճանվել է1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552
Վախճանի վայրԴվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան
Մասնագիտությունբանաստեղծուհի, գրող և Միստիկա
ՔաղաքացիությունՀնդկաստան
Գրական ուղղություններBhakti movement? և Վայշնավիզմ
ԱմուսինBhoj Raj?
 Meera (Mirabai) Վիքիպահեստում

Միրա Բաի[6], հանդիպում են նաև ՄիրաԲայ, Միրաբայ, Միրաբաի անվանումները (հինդի՝ मीरा बाई, 1498[1][2][3][…] կամ 1504, Merta City, Nagaur district, Ajmer division, Ռաջասթան, Հնդկաստան և Kudki, Ռաջասթան, Հնդկաստան - 1546[4][5][3][…], 1547[1][2] կամ 1552, Դվարկա, Jamnagar district, Գուջարաթ, Հնդկաստան), հնդիկ սրբուհի և բանաստեղծուհի, կրիշնայական պոեզիայի ամենաերևելի ներկայացուցիչը հինդի գրականության մեջ։ Գրել է Բրաջայի, Ռաջասթանի և Գուջարաթի լեզուներով։ Միրաբայի ստեղծագործության հիմնական թեման Կրիշնայի հանդեպ իր ինքնամոռաց սիրո նկարագրությունն է[7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ ծնվել է մոտ 1498 թվականին Մարվարի (Ռաջպուտանա) Գուրխի գյուղում։ Հայրը՝ Ռաթանա Սինգհ Ռանթորան, Ջոդհպուրի հիմնադիրը, կրոնական կրիշնայական էր, որը մանկուց սեր էր սերմանում դստերը աստծո հանդեպ։ Մայրը մահացել է, երբ աղջիկը 4 կամ 5 տարեկան էր։

Կրոնականության մթնոլորտը, որում մեծացել է Միրաբայը, ազդել է երեխայի մտքի վրա. դեռ վաղ մանկության տարիներին  տեսել է հարսանեկան շքեղ արարողություն և հարցրել մորը. «Ո՞վ է լինելու իմ ամուսինը», որին նա պատասխանել է. «Դու արդեն փեսացու ունես՝ Շրի Կրիշնան»։

Միրան ընդամենը չորս տարեկան էր, բայց լուրջ էր ընդունում մոր խոսքերը, և այդ ժամանակից ի վեր Շրի Կրիշնան լցրեց նրա կյանքը։ Միրան այնքան էր սիրում Կրիշնայի կերպարը և նրա արձանիկը, որ ժամանակ էր ծախսում նրան լողացնելու և հագցնելու վրա։ Միրան երկրպագում էր կերպարին, քնում նրա հետ և պարում նրա շուրջը էքստազի մեջ։ Երգեր էր երգում նրա առջև և խոսում նրա հետ։

Միրա Բաին ամուսնացել է վաղ տարիքում՝ Գուհիլոտների ներկայիս ազդեցիկ տոհմի ավագ որդու[8]՝ արքայազն Բհոջա Ռաջայի հետ (անգլ.՝ BhojRaj)[9]։ Նոր ընտանիքի ազդեցության շնորհիվ Միրաբայը ստանում է նոր, ավելի բարձր սոցիալական կարգավիճակ։ Միրաբային չէր հետաքրքրում ամուսինը և պալատի շքեղությունը, նա նվիրված էր միայն Կրիշնային։ Միևնույն ժամանակ, Միրան չէր կոպտում իր ամուսնուն, կատարում էր իր բոլոր կնոջ պարտականությունները[10]։

Միրաբայի մասին լեգենդներից շատերը նշում են նրա անվախ անտեսումը սոցիալական և ընտանեկան պայմանականությունների նկատմամբ, նվիրվածությունը Կրիշնային, նրա վերաբերմունքը Կրիշնային որպես ամուսին և հարազատների կողմից հետապնդումը կրոնական նվիրվածության համար։ Միրան եղել է բազմաթիվ ժողովրդական հեքիաթների և սրբախոսական լեգենդների թեմա, որոնք հակասական են կամ շատ տարբեր են մանրամասներով[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 MusicBrainzMetaBrainz Foundation, 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://pantheon.world/profile/person/Meera
  5. 5,0 5,1 5,2 Brelet C. Le Dictionnaire universel des créatrices (ֆր.) / B. Didier, A. Fouque, M. Calle-GruberÉditions des femmes, 2013. — ISBN 978-2-7210-0628-8
  6. Мира Баи // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  7. Евгений Петрович Челышев Литература хинди. — Наука, 1968. — С. 58. — 328 с. — (Литература Востока).
  8. katia_peshakova (2011 թ․ փետրվարի 11). «Мира баи поэтесса и проповедница бхакти 16 века». индийский дневник. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. «Mirabai Biography |». Biography Online (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  10. «Poet Seers » Mirabai». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 1-ին.
  11. «Meerabai - MusicBrainz». musicbrainz.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 31-ին.