Միտչել Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միտչել Ուիլսոն
Ծնվել է հուլիսի 17, 1913(1913-07-17)
Ծննդավայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել է փետրվարի 25, 1973(1973-02-25) (59 տարեկանում)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գրական անուն Emmett Hogarth
Մասնագիտություն վիպասան
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ստեղծագործական շրջան 1945-1973
Ժանրեր վեպ
Ամուսին Ստելլա Ադլեր
Զավակներ Վիկտորիա Ուիլսոն

Ուիլսոն Միտչել (անգլ.՝ Mitchell A. Wilson, հուլիսի 17, 1913, Նյու Յորք - փետրվարի 25, 1973, Նյու Յորք), ամերիկացի գրող։ Կրթությամբ ֆիզիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-1954 թվականներին աշխատել է ֆիզիկոս Է․ Ֆերմիի լաբորատորիայում։ 1940-ական թվականներին հանդես է եկել արկածային վեպերով ու պատմվածքներով։

Հեղինակ է ամերիկացի ֆիզիկոսների մասին գրված վեպերի՝

  • «Ապրիր կայծակների մեջ» (1949),
  • «Իմ եղբայրը՝ իմ թշնամին է» (1952),
  • «Դևի Մելորի» (1956),
  • «Հանդիպում հեռավոր միջօրեականի վրա» (1961

Հիմնական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական խնդիրներն են՝ գիտության բարոյական ասպեկտները, գիտնականի պատասխանատվությունը իր հայտնագործության սոցիալական ճակատագրի համար, հակոտնյա գիտնականների՝ ստեղծագործողի և ձեռնարկատիրոջ հակամարտությունը։ Ուիլսոն համա կրանքով է արտահայտվել ԽՍՀՄ-ի մասին, որտեղ եղել է բազմիցս։

Գրել է գիտահանրամատչելի գրքեր («Ամերիկյան գիտնականներ ու գյուտարարներ», 1954

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Energy (1963; Series:LIFE Science Library)
  • The human body : what it is and how it works

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png