Միտիկե
Միտիկե | |
---|---|
Տեսակ | գրական հերոս և ամպլուա |
Հեղինակ | Յոն Լուկա Կարաջալե |
Սեռ | արական |
Քաղաքացիություն | ![]() |
Միտիկե (ռումիներեն՝ Mitică), գրական-գեղարվեստական հորինված կերպար, որը հանդես է գալիս ռումինացի գրող Յոն Լուկա Կարաջալեի որոշ ակնարկներում։ Կերպարի անունը Դումիտրու կամ Դիմիտրիե (Դմիտրի անվան ռումինական տարբերակը) անվան փոքրացուցիչ-փաղաքշական տարբերակն է։ Նա Կարաջալեի՝ 1901 թվականին լույս տեսած «Momente și schițe» ժողովածուի, ինչպես նաև ամբողջ ռումինական երգիծական գրականության ամենահայտնի կերպարներից մեկն է։ Միտիկեն տղամարդ է, որն ապրում է Բուխարեստում, և որի նախապատմությունը և կարգավիճակը միշտ չէ, որ հայտնի է։ Որպես կանոն՝ նա դիտվում է որպես միջին բուխարեստցու կամ առավել լայն՝ Ռումինիայի հարավային շրջանների՝ Վալախիայի և Մունթենիայի բնակչի այլաբանություն[1]։
Կարաջալեն սատիրիկ համատեքստերում օգտագործել է Միտիկեին որպես կարծրատիպային կերպար։ Հեղինակը նրա կենսագրության քիչ տեղեկություններ է ներկայացրել, և դրանք հաճախ հակասական են։ Միտիկեի բնութագրական գծերից են ծաղրական պատասխաններ տալու և խրատական սուր արտահայտություններ անելու հակումը, ֆրանսականացված խոսքը, ինչպես նաև ժամանակն իզուր վատնելու սովորությունը, խնդրահարույց իրավիճակներից արագ ելք գտնելու կարողությունը։ Իր կատակներում նա պարբերաբար հիշատակում է Բուխարեստի պատմությունից տարբեր իրադարձություններ։ Լաչեի և Մաչեի պես, որոնք առկա են Կարաջալեի բելետրիստիկայում, կերպարը սովորաբար պատկերվել է որպես պետական ծառայող, որը հազիվ է ծայրը ծայրին հասցնում, բայց հաճելի էր իր շրջապատին։
Շնորհիվ իր ծաղրանկարային կերպարին՝ Միտիկեն շարունակել է իր «կյանքը» նաև Կարաջալեի ստեղծագործություններից դուրս։ Կերպարը խաղացել են մի շարք դերասաններ, մասնավորապես՝ Շտեֆան Յորդակը «Ինչու՞ է ղողանջում զանգը, Միտիկե՛» (1981) ֆիլմում.[2]։ Ժամանակակից Ռումինիայում նրա անունը վերածվել է հասարակ անվան և հաճախ կիրառվում է հոգնակի թվով՝ «Միտիչ» ձևով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Florian Bichir, "Noii 'Mitici' şi provincia" Արխիվացված 2007-12-21 Wayback Machine, in Evenimentul Zilei, January 23, 2007(ռում.)
- ↑ Doinel Tronaru, " 'De ce trag clopotele, Mitică?' " - De frînghie, monşer! Արխիվացված 2008-05-13 Wayback Machine, at LiterNet (originally published in România Liberă, March 2, 2002)(ռում.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Șerban Cioculescu, Caragialiana, Editura Eminescu, Bucharest, 1974, p. 115-117.
- George Călinescu, Istoria literaturii române. Compendiu, Editura Minerva, Bucharest, 1983, p. 181/
- Marius Chivu, «Lumea înainte și după Caragiale: Ioana Pârvulescu, În Țara Miticilor. De şapte ori Caragiale» Արխիվացված 2016-03-17 Wayback Machine, in Dilema Veche, 176/IV, June 2007.
- Florian Bichir, «Noii 'Mitici' şi provincia», in Evenimentul Zilei, January 23, 2007/
- Dan C. Mihăilescu, «Mitică prin Heidegger», in Ziarul Financiar, March 4, 2003