Միստասինի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միստասինի
07-07-31 9e chute.jpg
Բնութագիր
Երկարություն298
Ավազանի մակերես21 885 կմ²
Ավազան21900
Ջրահոսք
ԱկունքLittle De Vau Lake
 · Ակունքի տեղակայումPetit lac De Vau?
ԳետաբերանՍեն-Ժան լիճ
 · Գետաբերանի տեղակայումՍեն-Ժան լիճ
 · Կոորդինատներ
Հոսող հոսքերrivière aux Rats?, Միստասիբի գետ և Ouasiemsca river?
ԵրկրամասՍանգենեյ-Լակ-Սեն-Ժան[1]
ՋրահավաքQ65920861?

Միստասինի (անգլ.՝ Mistassini River), գետ Կանադայի Քվեբեկ նահանգի կենտրոնում, հոսում է դեպի Քվեբեկի Սեն-Ժան լիճ: Ունի 298 կմ երկարություն[2], ջրային մակերեսը կազմում է 21900 քառակուսի կիլոմետր[2]: Ակունքը Eau Froide և De Vau Lakes լճերի միջև է, Միստասինի գետի չմշակված տարածքի հյուսիսային մասում՝ ընդարձակ Բե-Ջեյմս մունիցիպալիտետի արևելքում:

Չնայած անվանը, Միստասինի լիճը չի գտնվում Միստասինի գետի ջրահեռացման ավազանում, այլ՝ ակունքից մոտ 80 կմ արևմուտք: Միստասինի գետը հեշտությամբ շփոթում են իր վտակի՝ Միստասիբի գետի հետ:

Գետի վերին հատվածը բնութագրվում է զառիթափերի, ջրվեժների և կասկադների հաջորդականությամբ: Նավարկելի է միայն գետաբերանից մինչև Դոլբո-Միստասինի վերջին 25 կիլոմետրը: Միստասինի գետի վտակներից են Պապիլիոն գետը, Rivière des Framboises (Ազնվամորու գետը), Rivière aux Rats (Առնետների գետը) և Միստասիբի գետը[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում և 18-րդ դարի առաջին կեսին Միստասինի գետը համարվում էր Միստասինի լճի վեց հիմնական առաջնային մուտքերից մեկը: Լուի Ջոլիեթի 1679 թվականին կազմած քարտեզը ցույց է տալիս Կակիգոուա անունով գետ, որը նշանակում է «այնտեղ, որտեղ ավազը կտրվում է ուղղահայաց»: Հետագայում այլ քարտեզագիրների կողմից, ինչպիսիք են Լոուրը, 1731 և 1732 թվականներին, Ժան Բատիստ Բուրգինյո դ՛Անվիլը 1755 թվականին, Ժակ Նիկոլաս Բելինը 1764 թվականին, գետը կոչվել է Rivière aux Sables (Ավազի գետ): Իր ճանապարհորդության ժամանակ բուսաբան Անդրե Միշոն այն անվանում է Միստասինի գետը: Թվում է, այս անվան առաջին տեղագրական օգտագործումը գալիս է 1825 թվականից: Նույն տարում Կամուրասկայի տիրակալ Պասկալ Տաշեն հրատարակում է քարտեզագրական փաստաթուղթ, որտեղ գետին նա տալիս է Միստասինի անվանումը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Banque de noms de lieux du Québec
  2. 2,0 2,1 Natural Resources Canada, Atlas of Canada - Rivers Archived 2007-04-04 at the Wayback Machine.
  3. «Rivière Mistassini» (French)։ Commission de toponymie du Québec։ Վերցված է 2010-11-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]