Միսս Ֆրանսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդրա Ռոզենֆելդ, 2006 թվականի «Միսս Ֆրանսիա»
Ռեյչել Լեգրան-Տրապանի, 2007 թվականի «Միսս Ֆրանսիա», «Միսս աշխարհ 2007» Սանյայում (Չինաստան)

Միսս Ֆրանսիա, գեղեցկության ամենամյա ազգային մրցույթ, որն անցկացվում է Ֆրանսիայում։ Մրցույթը սովորաբար տեղի է ունենում ամեն տարի դեկտեմբերին, և հաղթողին շնորհվում է հաջորդ տարվա կոչումը[1]։ 2016 թվականի Միսս Ֆրանսիա Իրիս Միտենաերը ընտրվել է 2015 թվականի դեկտեմբերի 19-ին[2]։

2002 թվականից ցուցադրման հեռուստատեսային իրավունքները պատկանում են Էնդեմոլ ընկերությանը[3][4], որը հովանավորում է «Միսս Ֆրանսիա» մրցույթը և որը ղեկավարում է 2002 թվականի Միսս Ֆրանսիա Սիլվիա Տելյերը[5]։ Էնդեմոլին է պատկանում մրցույթը Ֆրանսիայում անցկացնելու և հաղթողին Միսս աշխարհ և Միսս տիեզերք մրցույթներում ներկայացնելու իրավունքները։ Միսս Ֆրանսիա մրցույթը մեկնարկեց որպես «Միսս Ֆրանսիա կոմիտե» (Comité Miss France), որի նախագահն է Ժենևիվ դե Ֆոնտենեն[5]։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթը միավորում է 33 տարածաշրջանային գեղեցկության մրցույթներ Ֆրանսիայի նահանգներում, ինչպես նաև նրա անդրծովյան տարածքներում։ Հաղթողի ընտրության մեթոդը փոխվում է ամեն տարի։ Նախորդ տարվա հաղթողը մրցույթի ժուրիներից մեկն է։ Հաղթողը մասնակցում է բարեգործական միջոցառումների և ամբողջ տարվա ընթացքում հայտնվում հեռուստատեսությամբ։ 2010 թվականի հաղթող Մալիկա Մենարը առաջին անգամ հայտնվեց հեռուստատեսությամբ[6]։

Նոր Միսս Ֆրանսիային անհրաժեշտ է[1]։

  • ծնված լինել Ֆրանսիայում կամ նրա տիրույթներից մեկում
  • մասնակցել գեղեցկության մրցույթների
  • մասնակցել գովազդային ակցիաների
  • ունենալ դաջվածքներ և պիրսինգներ, բացառությամբ ականջների

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի առաջին կազմակերպիչը՝ Մորիս դե Վալեֆը, լրագրող էր։ 1920 թվականին կազմակերպել է գեղեցկության մրցույթ։ Այն կոչվում էր «La plus belle femme de France»՝ «Ֆրանսիայի ամենագեղեցիկ կինը»[7]։

Առաջին մրցույթին մասնակցել է 1700 հոգի, որից ժուրիներն ընտրել են եզրափակիչ փուլ անցած 49 մասնակցի։ Յոթ հոգուց ամեն շաբաթ մեկը դուրս էր մնում մրցույթից[8]։ Հաղթող է ճանաչվել Անես Սուրեն։ Մրցույթը կրկնվեց 1921 թվականին, Պոլին Պոն դարձավ հաղթող, իսկ հետո դադարեց։

1926 թվականին մրցույթը վերանվանվեց «Միսս Ֆրանսիա»։ Մրցույթը չեղարկվել է 1940 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Մորիս դը Վալեֆը մահացել է 1946 թվականին[8]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին մի քանի տարբեր խմբեր կրկին կազմակերպեցին ազգային մրցույթ, որն անցկացվեց նախկին «Միսս Ֆրանսիա» («Միսս Ֆրանսիա») անվան տակ։

Նոր մրցույթի հիմնադիրներից մեկը՝ Ժան Ռեբոն, 1950 թվականին կազմակերպեց «Club Charly's»-ը[8]։ Կազմակերպիչների թվում էին նաև Գի Ռինալդոն և Լուի դը Ֆոնտենեն, ովքեր 1947 թվականին առաջարկեցին «Կոմիտե Միսս Ֆրանսիա» անունը։ 1951 թվականին մրցույթի հաղթողը մասնակցել է «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք» մրցույթներին։ 1952 թվականին «Comité Miss France» անունը դադարեց գոյություն ունենալ, իսկ 1954 թվականին Ռինալդոն ստանձնեց մրցույթը։ 1954 թվականից մրցույթի հաղթողը սկսեց մասնակցել «Միսս Եվրոպա» մրցույթին[3]։

Համաշխարհային մրցույթների գոյության առաջին տարիներին դրանց կազմակերպիչները չէին մտածում ազգային մրցույթների մասին։ 1953 թվականին «Միսս Ֆրանսիան»՝ Քրիստիան Մարտելը մասնակցեց «Միսս Տիեզերք» մրցույթին և հաղթեց այդ մրցույթում՝ արժանանալով «Miss Cinémonde» տիտղոսին։ Նաև 1953 թվականին Միսս Ֆրանսիա Դենիզ Պերիեն մասնակցեց և հաղթեց «Միսս աշխարհ» մրցույթում։ Դրանից հետո «Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթողները չկարողացան հաղթել այս մրցույթներում, թեև նրանք մրցանակային տեղեր են զբաղեցրել հավակնորդների տասնյակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Miss France registration form» (PDF) (ֆրանսերեն).(չաշխատող հղում)
  2. «Meet Miss France 2016» (անգլերեն). france24.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  3. 3,0 3,1 WIPO Domain Name Decision(ֆր.)
  4. MISS FRANCE SAS sur SOCIETE.COM(ֆր.)
  5. 5,0 5,1 L’entreprise «Miss France» Արխիվացված 2012-12-11 archive.today (ֆր.)
  6. Miss France 2010 : Malika Ménard élue avec 34 % des votes du public(ֆր.)
  7. La société Miss France Արխիվացված 2011-07-16 Wayback Machine(ֆր.)
  8. 8,0 8,1 8,2 «Historique». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 27-ին.