Միսկին-Բուրջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միսկին-Բուրջի
Ծնվել էհուլիսի 7, 1810(1810-07-07)
Մահացել էնոյեմբերի 2, 1847(1847-11-02) (37 տարեկանում)
Մահվան վայրԱսկերան, Արցախ
Մասնագիտությունաշուղ

Միսկին-Բուրջի (1810 թվական, Նախիջևան-1847 թվական, գ․ Ասկերան (այժմ՝ ԼՂԻՄ Ասկերանի շրջանում)), հայ աշուղ։ Ապրել ու գործել է հիմնականում Գանձակում և շրջակայքում։ Հորինել է հայերեն և թուրքերեն երգեր։ Շրջելով գյուղերում՝ նաև տիկնիկներ է խաղացրել։ 1832 թվականից կազմել է «Դավթար»։ Միսկին-Բուրջիի առանձին երգերի խոսքերը տպագրվել են մամուլում և ժողովածուներում։ Պահպանվել են նրանցից մի քանիսի մեղեդիները, որ կատարվում են և հրատարակված են Արամ Քոչարյանի կազմած «Հայ գուսանական երգեր» (1976 թվական) ժողովածուում[1]։

Մահացել է Արցախի Ասկերան գյուղում, թաղված է Ասկերանի բերդի տակ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]