Jump to content

Միսիս Սանտա Կլաուս (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսիս Սանտա Կլաուս
անգլ.՝ Mrs. Santa Claus
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ
Թվական1996
Լեզուանգլերեն
ՌեժիսորTerry Hughes?
ԴերակատարներԱնժելա Լենսբերի, Մայքլ Ջեթեր, Terrence Mann?, Lynsey Bartilson?, Bryan Murray? և David Norona?
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոս Անջելես

«Միսիս Սանտա Կլաուս» (անգլ.՝ Mrs. Santa Claus), 1996 թվականին CBS հեռուստաալիքի ամերիկական սուրբծննդյան երաժշտական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Թերի Հյուզի[en] կողմից, որի Աննա Կլաուսի գլխավոր դերը խաղացել է դերասանուհի և երգչուհի Անջելա Լենսբերին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1910 թվականի դեկտեմբերին։ Սանտա-Կալուսի էլֆերը հնար են գտան ավարտել բոլոր նվեների պատրաստումը Սուրբ ծննդից մեկ շաբաթ շուտ, և միսիս Կալուսը փորձում է ամուսնուն համոզել փորձարկել նոր, իր կողմից մշակված երթուղին երեխաներին նվերները հասցնելու համար, սակայն Սանտան բավական տարված է ընթացող գործերով և նրան ուշադրություն չի դարձնում։ Հոգնելով լինել միայն «հզոր մարդու ստվերը» ու ամուսնուն ձյան մեջ միշտ սպասելուց՝ Աննա Կլաուսը որոշում է «ինչ-որ այդպիսի» մի բան անի և վերջիվերջո վերցնում է Սանտայի սահնակն ու եղջերուները՝ ուղևորվորվելով ճանապարհորդության։ Նյու-Յորքում ընկնելով ձնաբքի մեջ՝ նա ստիպված վայրէջ է կատարում և դրանից հետո հայնտաբերում, որ եղջերուներից մեկը՝ Քյուփիդը, վնասել է ոտքը։ Հարևան ձիանոցի սիրալիր ու հետաքրքրասեր իտալացի Մարչելլոն հետազոտում է եղջերուին ու հաստատում, որ վնասվածքը փոքր է և կլավանա հանգիստ միջավայրում մեկ շաբաթվա ընթացքում։

Հասկանալով, որ Սուրբ ծննդին շատ քիչ է մնացել, Աննան օգտվում է երիտասարդի առաջարկից։ Նա համաձայնվում է մնալ վարձով սենյակներ տվող կնոջ մոտ, և վերջինս Աննային տանում է մանհեթենյան A Ավենյուի անհանգիստ աշխարհ, որտեղ միաժամանակ հնարավոր էր լսել «come sta», «bless my soul» և «օյ-վեյ» կամ նույն վաճառարկղից ուտել ծովատառեխ, լազանյա և չոու մեյն[1], և որտեղ բնակվում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ներկայանալով որպես «միսիս Նորթ» (գրեթե ասում էր, որ նա ժամանել է North Pole, հյուսիսային բևեռից)՝ նա տեղավորվում է հրեացի ներգաղթյալների տանը, որոնց քաղաքական ակտիվիստ աղջկան՝ Սադիին սիրահարված է Մարչելլոն։ Նա ձեռք է բերում բազմաթիվ ընկերներ, հատկապես կականց ու երեխաների շրջանում, կանանց իրավունքների համար ու մանկական աշխատանքի դեմ հասարակական պայրքարներին, և վերադառնում է տուն՝ Սանտայի մոտ, որն էլ հասկացել էր, թե Աննան ինչքան է իրեն պետք[2][3]։

Դերասան Դեր
Անջելա Լենսբերի միսիս Աննա Կլաուս/ «միսիս Նարթ»
Չարլզ Դյորնինգ Սանտա-Կլաուս
Մայքլ Ջեթեր Արվո (Սանտա-Կլաուսի գլխավոր էլֆ)
Լինսի Բարթիլսոն Նորա Քիլկեննի (իռլանդացի աղջիկ, որը հոր հետ գաղթել է, խաղալիքների գործարանի աշխատակից)
Ռոզալինդա Հարրիս միսիս Լյովենշտեյն (կահավորված սենյակների սեփականատեր, բնակարանները վարձով է տալիս, Արևելյան Եվրոպայից գաղթած հրեա)
Դեբրա Վայզման Սադի Լյովենշտեյն (միսիս Լյովենշտեյնի դուստրը, երիտասարդ սուֆրաժիստ, կանանց ընտրական իրավունքների համար քարոզիչ)
Դեվիդ Նորոնյա Մարչելլո Դամորկո (Իտալիայից գաղթած երիտասարդ, սիրահարված է Սադիին)
Բրայեն Մյուրեյ տեսուչ Դոյլ (ոստիկան, ներգաղթյալ Իռլանդիայից)
Թերենս Մանն Օգաստես Պ․ «Օգի» Թավիշ (առևտրական, Tavish Toys խաղալիքների գործարանի տերը)

Ներքոնշյալ բոլոր երաժշտական համարները գրված են Ջերրի Հերմանի կողմից․

  • Seven Days 'Til Christmas՝ կատարում են Մայքլ Ջեթերը, Քրիստի Լայնսը, Ջեյմի Տորչելինին և Անջելա Լենսբերին
  • Mrs. Santa Claus՝ Անջելա Լենսբերին
  • Avenue A՝ Դեվիդ Նորոնյա, Գրեյս Քիգի, Լինդա Քերն և ալյոք
  • Avenue A (Reprise)՝ Անջելա Լենսբերին
  • A Tavish Toy՝ Տարրանս Մանն և երեխաներ
  • Almost Young՝ Անջելա Լենսբերին
  • Almost Young (Reprise)՝ երեխաներ և Անջելա Լենսբերին
  • Suffragette March՝ Լինդա Քերնս, Գրեյս Քիգի, Դեբրա Վայզման, Անջելա Լենսբերին և այլոք
  • We Don’t Go Together At All՝ Դեբրա Վայզման և Դեվիդ Նորոնյա
  • Whistle՝ Անջելա Լենսբերին և Լինսի Բարթիլսոն
  • Dear Mrs. Santa Claus՝ Չարլզ Դյորնինգ
  • Whistle (Reprise)՝ Անջելա Լենսբերին և Լինսի Բարթիլսոն
  • He Needs Me՝ Անջելա Լենսբերին
  • The Best Christmas Of All՝ Չարլզ Դյորնինգ, Անջելա Լենսբերին և այլոք

Բեմադրում և նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրությունը հիմնված է հայտնի երգահան և բրոդվեյական մյուզիքլների հեղինակ Ջերրի Հերմանի գաղափարի հիման վրա։ Դեռ գաղափարի ծագման շրջանում այն իրականացնելու համար առաջարկվեց Անջելա Լենսբերիի թեկնածությունը, որն էլ մեծ ոգևորությամբ գաղափարը հավանության արժանացրեց և երգահանին խնդրեց տեղյակ պահել, երբ գրվախ կլինի երաժշտության թեկուզ մի մասը։ Հերմանի աշխատանքին կցված սցենարը գրել է սցենարիստ Մարկ Զալցմանը, որը բացի սուրբծննդյան թեման, ներառել է նաև կանանց ընտրական իրավունքների համար և մանկական աշխատանքի դեմ պայքարի հասարակական թեմաներ[4]։ Բեմադրությունն ապահովեց Անժելայի ամուսնու Corymore Productions[en] ընկերությունը։

Քննադատների ընկալում, անվանակարգեր և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ստացել է խառը կարծիքներ։ Քննադատների մեծամասնությունը դրական է գնահատել Հերմանի երաժշտությունը, Լենսբերիի և այլ դերասանների կատարումը և Ռոբ Մարշալլայի խորեոգրաֆիան[5][4]։ Միաժամանակ, որոշ քննադատներ, ընդունելով սցենարի «վեհ պատվամոլությունը», նշել են, որ սուրբծննդյան մյուզիքլի և հասարակական ֆիլմի համատեղելու փորձը իր նպատակին չի հասել, և հնարավոր է, նման համադրությունը չէր էլ կարող հասնել նպատակին[6][7]։ Դուգլաս Փրաթը նույնպես նշել է «Թերի Հյուզի խորեոգրաֆիայի համառ նկարահանումները անհարմար անկյուններից»[8]։

В конечном итоге, телефильм был оценен рядом технических номинаций телевизионных премий:

Վերջնական արդյունքում, հեռուստաֆիլմը գնահատվել է մի շարք հեռուստատեսային մրցանակներով․

ADG Excellence in Production Design Awards[en] (1996 թվական)[9]
  • Անվանակարգ «Հեռուստաֆիլմում դիզայն կամ մինի-սերիալ» կատեգորիայում
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ (1997 թվական)[10]
  • Անվանակարգ «Մինի-սերիալում նկարիչ-բեմադրողի արտագարգ աշխատանք» (Հաբ Բրեդեն, Մերի Դոդսոն, Էլլեն Թոթլեբեն) կատեգորիայում
  • Անվանակարգ «Գերազանց Խորեոգրաֆիա» (խորեոգրաֆ Ռոբ Մարշալլ) կատեգորիայում
  • Անվանակարգ «Մինի-սերիալում հագուստների գերազանց դիզայն» (հագուստների դիզայներ Բոբ Մակի) կատեգորիայում
  • Մրցանակ «Մինի-սերիալում վարսահարդարման գերազանց դիզայն» (վարսահարդար-ստիլիստ Դորոթի Անդրե, Լոլա «Սքիփ» Մաքնելի, Գլորիա Մոնթեմայոր) կատեգորիայում
  • Անվանակարգ «Գերազանց երաժշտություն և երգի բառեր» (Ջերրի Հերման) կատեգորիայում

2003-2005 թվականներին թատերական մամուլում հայտնվեց Ջերրի Հերմանի և Մարկ Զալցմանի պլանների մասին տեղեկություն, ըստ որի ֆիլմի սյուժեն դառնալու է տեսարանային մյուզիքլ, սակայն 2005 թվականի օգոստոսին հասկանալի դարձավ, որ նախագծի ավարտը հետաձգվում է առնվազն մինչև 2006 թվականի ավարտը[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Из текста песни «Avenue A» // Jerry Herman, Ken Bloom. Jerry Herman: The Lyrics. — New York / London: Routledge, 2003. — P. 197-203. ISBN 0-203-50419-4
  2. Gerry Bowler. The World Encyclopedia of Christmas. — Toronto, Canada: McClelland & Stewart[en], 2000. ISBN 978-1-55199-607-3
  3. Gerry Bowler. Santa Claus: A Biography. — Toronto, Canada: McClelland & Stewart, 2005. — P. 199. ISBN 978-1-55199-608-0
  4. 1 2 Stephen Citron. Jerry Herman: Poet of the Showtune. Yale University Press, 2004. — P. 264-297. — 338 p. ISBN 978-0-300-10082-2
  5. O'Connor, 1996
  6. Byun, 2007
  7. The Movie Scene
  8. Douglas Pratt. Doug Pratt's DVD: Movies, Television, Music, Art, Adult, and More!. — 2004. — Vol. 2 (L-Z). — P. 825-826. — 1373 p. — ISBN 1-9329160-01-6
  9. «1st Annual Excellence in Production Design Awards: 1996 Nominees & Winners*» (անգլերեն). Официальный сайт Гильдии художников-постановщиков США ADG.org. Արխիվացված օրիգինալից 2013-10-14-ին. Վերցված է 2013-12-07-ին.
  10. «Mrs. Santa Claus (CBS): Awards & nominations» (անգլերեն). Официальный сайт премий «Эмми». Արխիվացված օրիգինալից 2013-12-12-ին. Վերցված է 2013-12-07-ին.
  11. Kenneth Jones — Краткий обзор фильма и статья о поставовке сценического мюзикла на его основе (2005-07-29). «Whither Mrs. Santa Claus? Still Being Written, in Hope of 2006 Stage Bow» (անգլերեն). Playbill[en]. Արխիվացված է օրիգինալից 2013-12-11-ին. Վերցված է 2013-12-07-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Անոնսներ և գրախոսություն* «A new classic: "Mrs. Santa Claus'». Tampa Bay Times (անգլերեն). 2005-09-21. Վերցված է 2020-09-29-ին.