Միսիս Ամերիկա (մինի սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միսիս Ամերիկա
Ժանրդրամա
ԹեմաEqual Rights Amendment? և Moral Majority?
Երկիր ԱՄՆ
ՌեժիսորԱննա Բոդեն[1], Ռայան Ֆլեք[1], Ամմա Ասանտե[1], Լոր դը Կլերմոն-Տոներ[1] և Janicza Bravo?[1]
Գլխավոր
դերերում
Քեյթ Բլանշետ, Ռոուզ Բիրն և Ուզո Ադուբա
Պատմվածքի վայրԻլինոյս, Հյուստոն, Նյու Յորք և Մայամի Բիչ
Դարաշրջան1970-ականներ
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ9
Էկրաններին էապրիլի 15, 2020-ից մայիսի 27, 2020
ՀեռուստաալիքՀուլու և FX
ԴիստրիբյուտորԴիսնեյ+
Պաշտոնական կայքէջ

«Միսիս Ամերիկա» (անգլ.՝ Mrs. America), ամերիկյան մինի սերիալ, որը ստեղծել է Դավի Ուոլերը։ Պրեմիերան կայացել է Hulu հարթակում 2020 թվականի ապրիլի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է կանանց համար հավասար իրավունքների մասին ուղղման ընդունման մասին շարժման ճշմարիտ պատմությունը և անսպասելի պայքարը, որը դրա դեմ ծավալում է պահպանողական շարժման ակտիվիստ Ֆիլիս Շլեֆլին։ Այդ դարաշրջանի կանանց աչքերով՝ Շլեֆլին և երկրորդ ալիքի ֆեմինիստուհիներ Գլորիա Սթայնեմը, Բեթի Ֆրիդանը, Շիրլի Չիսհոլմը, Բելլա Աբզուգը և Ջիլ Ռաքելսհաուս, սերիալը պատմում է այն մասին, թե ինչպես է 70-ական թվականների մշակութային մարտերի ամենածանր մարտերից մեկը դեր խաղացել «բարոյական մեծամասնություն» կազմակերպության առաջացման գործում, ինչպես նաև ընդմիշտ փոխել քաղաքական լանդշաֆտը[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Մարսդեն՝ Ֆիլ Քրեյն
  • Նեշ Նիսի՝ Ֆլորինս Քենեդի
  • Օլիվիա Սքրիվեն՝ Լիզա Շլեֆլի
  • Բրիա Հենդերսոն՝ Մարգարետ Սլոան Հանթեր
  • Ջեյ Էլիս՝ Ֆրանկլին Թոմաս
  • Ջոն Բուրժուա՝ Ջորջ Մաքգովերն
  • Նորմ Լյուիս՝ Ռոն Դելամս

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal air date
1"Ֆիլիս"
"Phyllis"
Աննա Բոդեն և Ռայան ՖլեքԴավի Ուոլեր2020 թվականի ապրիլի 15
2"Գլորիա"
"Gloria"
Աննա Բոդեն և Ռայան ՖլեքԴավի Ուոլեր2020 թվականի ապրիլի 15
3"Շիրլի"
"Shirley"
Ամմա ԱսանտեՏանյա Բարֆիլդ2020 թվականի ապրիլի 15
4"Բեթի"
"Betty"
Ամմա ԱսանտեԲու Կիլեբրու2020 թվականի ապրիլի 22
5"Ֆիլիս և Ֆրեդ, Բրենդա և Մարկ"
"Phyllis & Fred & Brenda & Marc"
Լոր դե Կլերմոն ՏոներՄայքա Շրաֆթ և Էյփրիլ Շիհ2020 թվականի ապրիլի 29
6"Ջիլ"
"Jill"
Լոր դե Կլերմոն ՏոներՇերոն Հոֆման2020 թվականի մայիսի 6
7"Բելլա"
"Bella"
Աննա Բոդեն և Ռայան ՖլեքՄայկա Շրաֆթ2020 թվականի մայիսի 13
8"Հյուսթոն"
"Houston"
Յանիցա ԲրավոԴավի Ուոլեր2020 թվականի մայիսի 20
9"Ռեյգան"
"Reagan"
Աննա Բոդեն և Ռայան ՖլեքԴավի Ուոլեր և Ջոշուա Գրիֆիթ2020 թվականի մայիսի 27

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին FX հեռուստաալիքը պատվիրել է սերիայի արտադրությունը սցենարիստ Դավի Ուոլերից[2][3]։ 2019 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ շոուի պրեմիերան կայացել է Hulu հարթակում[4]։ 2020 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ պրեմիերան կայանալու է 2020 թվականի ապրիլի 15-ին[5]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերին, սերիալի պատվիրման հայտարարության հետ մեկտեղ, հայտարարվել է, որ գլխավոր դերը մարմնավորելու է Քեյթ Բլանշետը[2][3]։ 2019 թվականի մայիսին դերասանական կազմին միացել են Ուզո Ադուբան, Ռոուզ Բիրնը, Քեյլի Քարթերը, Էրի Գրեյնորը, Մելանի Լինսկին, Ջեյմս Մարսդենը, Մարգո Մարտինդեյլը, Սառա Փոլսոնը, Ջոն Սլեթերին, Ջին Թրիփլհորնը և Թրեյսի Ուլմանը[6]։ Նույն թվականի հունիսին կազմին միացել են Էլիզաբեթ Բենքսը և Բրիա Հենդերսոնը[7][8], օգոստոսին՝ Նիսի Նեշը[9], իսկ հոկտեմբերին՝ Օլիվիա Սքրիվենը[10]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի նկարահանումները սկսվել են 2019 թվականի նոյեմբերի 1-ից Տորոնտոյում, Օնտարիոյում և Կանադայում[11]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը ստացել է դրական արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում այն ունի 95% վարկանիշ՝ 58 գրախոսությունների հիման վրա[12]։ Metacritic-ը 35 գրախոսությունների հիման վրա 100 միավորներից 87-ը տվել է սերիալին, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.imdb.com/title/tt9244556/fullcredits/?ref_=tt_cl_sm
  2. 2,0 2,1 2,2 Andreeva, Nellie; Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 30). «Cate Blanchett To Star In 'Mrs. America' Limited Series Ordered By FX». Deadline (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 Littleton, Cynthia (2018 թ․ հոկտեմբերի 30). «Cate Blanchett to Star as Phyllis Schlafly in 'Mrs. America' for FX». Variety (անգլերեն).
  4. Jarvey, Natalie; Goldberg, Lesley (2019 թ․ նոյեմբերի 7). «FX to Produce Programming for Hulu». The Hollywood Reporter (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Petski, Denise (2020 թ․ հունվարի 9). «FX Premiere Dates: 'Fargo', 'Mrs. America', 'Better Things', 'Archer' And More». Deadline (անգլերեն).
  6. Bennett, Anita (2019 թ․ մայիսի 4). «Uzo Aduba, James Marsden, Sarah Paulson, More Join Cate Blanchett In FX's 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
  7. Andreeva, Nellie (2019 թ․ սեպտեմբերի 4). «Elizabeth Banks To Co-Star In FX Limited Series 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
  8. Petski, Denise (2019 թ․ հունիսի 25). «'P-Valley' Casts Thomas Q. Jones; Bria Henderson Joins 'Mrs. America'». Deadline (անգլերեն).
  9. Petski, Denise (2019 թ․ օգոստոսի 16). «'Mrs. America': Niecy Nash To Recur In FX Limited Series». Deadline (անգլերեն).
  10. Petski, Denise (2019 թ․ հոկտեմբերի 23). «'Mrs. America': Olivia Scriven To Recur In FX Limited Series». Deadline (անգլերեն).
  11. «Current Productions». IATSE 873 (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  12. «Mrs. America: Season 1». Rotten Tomatoes (անգլերեն).
  13. «Mrs. America - Season 1 Reviews». Metacritic (անգլերեն).