Միսաիլ Գալոյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 13, 1921 (104 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և թատերական ռեժիսոր |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Դիլիջանի պետական թատրոն |
Միսաիլ Արտեմի Գալոյան (հունիսի 13, 1921, Փոքր Պարնի, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ), հայկական թատրոնի ու կինոյի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսաիլ Գալոյանը ծնվել է 1921 թվականի հունիսի 13-ին Արթիկի շրջանի Փոքր Պառնի գյուղում։ Ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը[1]։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Երեք տարի անց է կացրել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում[1]։
Եղել է Երևանի Գ․ Սունդուկյանի անվան դրամատիկական ակադեմիական թատրոնի դերասան, այնուհետև Դիլիջանի պետական թատրոնի դերասան և ռեժիսոր[1]։
Տպագրման է պատրաստել մի քանի պիես[1]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1980 | Խոշոր շահում | թոշակառու |
| 1980 | Ավտոմեքենան տանիքի վրա | դրվագ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Мисаил Галоян». Кино-Театр.РУ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.