Միջուկային ուժային տեղակայանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային ուժային տեղակայանք, միջուկային էներգետիկական տեղակայանք, հիմնականում օգտագործվում է տրանսպորտային միջոցներում։ Գլխավորապես կիրառվում է ատոմային նավատորմում։ Միջուկային ուժային տեղակայանք բաղկացած է միջուկային ռեակտորից (սարքավորումով) և շոգե- կամ գազատուրբինային տեղակայանքից, որոնց միջոցով ռեակտորում անջատվող ջերմային էներգիան փոխակերպվում է մեխանիկականի կամ էլեկտրականի; Միջուկային ուժանյին տեղակայանքներում լայն տարածում են ստացել ճնշումային ջրային ռեակտորները։ Նավերում և սուզանավերում Միջուկային ուժային տեղակայանքների օգտագործումը պայմանավորված է առանց թթվածնի աշխատելու հնարավորությամբ, որի շնորհիվ սուզանավերը կարող են ավելի երկար մնալ ջրի տակ։ 1959 թվականին ԽՍՀՄ-ում կառուցվեց միջուկային ուժային տեղակայանքով առաջին ոչ ռազմական նավը՝ «Լենին» ատոմային սառցահատը։ Հետագայում կառուցվեցին ավելի հզոր սառցահատներ («Արկտիկա», «Սիբիր»)։ 1960-1970-ական թվականներին արտասահմանում ստեղծվեցին միջուկային ուժային տեղակայանքով սարքավորված ոչ ռազմական նշանակման տրանսպորտային փորձարարական նավեր («Սավաննա», «Մուցու» և այլն)։ ԱՄՆ-ում կատարվում են տիեզերական թռչող ապարատների համար միջուկային ուժային տեղակայանքների ստեղծման աշխատանքներ (Nerva նախա¬ գիծ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 604 CC-BY-SA-icon-80x15.png