Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Հիմնադրված էապրիլ 2007
ՎայրԺնև, Շվեյցարիա
ՏնօրենBeatrice Fihn?[1]
Կայքicanw.org
International Campaign to Abolish Nuclear Weapons Վիքիպահեստում

Միջուկային զենքի արգելման միջազգային ընկերություն (ICAN, անգլ.՝ International Campaign to Abolish Nuclear Weapons), միջազգային հասարակական կազմակերպություն, որը ստեղծվել է 2007 թվականին՝ միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի հաստատմանն ու կատարմանը նպաստելու նպատակով[2]։

2017 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Պարգևը շնորհվել է այդ կազմակերպության աշխատանքի համար՝ միջուկային զենքի ցանկացած կիրառման աղետալի հումանիտար հետևանքների վրա ուշադրություն հրավիրելու և պայմանագրերի հիման վրա նման զենքի արգելքի հասնելու նրա նորարարական ջանքերի համար[3]։

Կազմակերպության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

IICAN-ի ստեղծումը: Մելբուրն, Ավստրալիա, 2007 թվական

2006 թվականի սեպտեմբերին Ատոմային պատերազմի կանխարգելման համար «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային պատերազմի կանխման» (1985 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր) կազմակերպությունը Հելսինկիի իր Կոնգրեսում որոշեց միջազգային արշավ սկսել միջուկային զենքի արգելման համար[4]։ Կազմակերպության ստեղծման գործում երկու կարևոր փուլ է եղել․ առաջինը՝ 2007 թվականի ապրիլի 23-ին Մելբուրնում, երբ միջոցներ էին հավաքվել արշավի մեկնարկի համար, իսկ երկրորդը՝ նույն թվականի ապրիլի 30-ին Վիեննայում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկրների հանդիպմանը։

Կազմակերպության հիմնադիրները ոգեշնչվել են հակաիրավական ականների արգելման միջազգային շարժման հաջողությամբ, որն առանցքային դեր է խաղացել Օտտավայի պայմանագրի նախապատրաստման գործում, և հնարավոր են համարել միջուկային զենքի նկատմամբ միջազգային նման արշավի անցկացումը[5]։

Առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինաթափման շուրջ բանակցություններում կազմակերպությունը ուշադրությունը կենտրոնացնում է հումանիտար սպառնալիքի վրա, որն իրենից ներկայացնում է միջուկային զենք՝ իր յուրահատուկ ավերիչ ուժի, անխնա գործողության, շրջակա միջավայրի և մարդու առողջության համար դրա կիրառման աղետալի հետևանքների, բժշկական և փրկարարական ենթակառուցվածքի ավերմամբ ծանրացած, տեղանքի ռադիոակտիվ աղտոտման երկարատև հետևանքների պատճառով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beatrice Fihn joins ICAN as Executive Director — 2014.
  2. «Премию мира дали Международной кампании за уничтожение ядерного оружия» (ռուսերեն)։ Русская служба Би-Би-Си։ 2017-10-06։ Վերցված է 2017-10-07 
  3. «Нобелевскую премию мира присудили Международной кампании за уничтожение ядерного оружия» (ռուսերեն)։ Интерфакс։ 2017-10-06։ Վերցված է 2017-10-07 
  4. Campaign milestones 2006 ICAN website
  5. «The International Campaign to Abolish Nuclear Weapons», Ronald McCoy, 30 April 2016.
  6. IPPNW (2016)։ «The health and humanitarian case for banning and eliminating nuclear weapons.»։ www.ippnw.org։ IPPNW։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-13-ին։ Վերցված է 12 January 2017