Միջնադարյան ճարտարապետություն
| Ենթակատեգորիա | Միջնադարի արվեստ, ճարտարապետություն | |
|---|---|---|
| Կազմված է | ռոմանական ճարտարապետություն, Գոթական ճարտարապետություն | |

Միջնադարյան ճարտարապետությունը միջնադարում շենքերի նախագծման և կառուցման արվեստն ու գիտությունն է: Ժամանակաշրջանի հիմնական ոճերը ներառում են նախառոմանական, ռոմանական և գոթական ոճերը։ Տասնհինգերորդ դարում ճարտարապետները նորից սկսեցին հավանել դասական ձևերը, որն էլ բերեց միջնադարյան շրջանի ավարտին և վերածննդի ոճի զարգացմանը: Եվրոպայում պահպանվել են միջնադարի կրոնական, քաղաքացիական և ռազմական ճարտարապետության բազմաթիվ օրինակներ:
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախառոմանական
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախառոմանական շրջանը տևել է միջնադարի սկզբից (մոտ 500 թ.) մինչև ռոմանական ոճի առաջացումը (10-րդ դար)։ Այդ ժամանակաշրջանի նշանավոր ճարտարապետության մեծ մասը կենտրոնացած է Ֆրանսիայում և Գերմանիայում՝ Մերովինգների, Կարոլինգների և Օթոնյանների օրոք: Այս ժամանակաշրջանի ճարտարապետության օրինակներ կան նաև այլ շրջաններում, ներառյալ Խորվաթիան, Անգլիան և այլն: Լոմբարդիայում նախառոմանական ոճը ներառում էր ռոմանական բազմաթիվ առանձնահատկություններ և, հետևաբար, հայտնի է որպես ռոմանական ոճի առաջին ներկայացուցիչ[1]:
Ռոմանական
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոմանական ոճը գերակշռում էր ամբողջ Եվրոպայում 11-րդ և 12-րդ դարերում: Առանձնահատկություններն են՝ կլոր աևտաքին կամարները, տակառային կամ խաչաձև ներքին կամարները և հաստ պատեր։ Ռոմանական ճարտարապետության առաջին և ամենամեծ հովանավորները եղել են Եկեղեցականները, հատկապես քլունիական և և ցիստերցիներիական կրոնական ուղղվածությունների վանականները, սակայն պահպանվել են նաև ռոմանական քաղաքացիական և ռազմական շինությունների օրինակներ[1][2]:
«Ռոմանական» տերմինը (բառացի նշանակում է «հռոմեացիների ձևով») առաջին անգամ ոճը նկարագրելու համար օգտագործվել է 1819 թվականին[3]: Թեև ոճը հիմնված էր հին հռոմեական ճարտարապետության վրա, այն ինքնատիպ ոճ էր[2]:
Ռոմանական ճարտարապետության օրինակներ գոյատևել են ամբողջ Եվրոպայում, ներառյալ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Սկանդինավիայում և Արևելյան Եվրոպայում[1]:

գոթական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոթական ոճը գերակշռում էր Եվրոպայում 12-րդ դարի վերջից մինչև 15-րդ դար և միջնադարի ավարտ: Գոթական ճարտարապետության հիմնական առանձնահատկությունը սրածայր կամարներն են։ Գոթական ճարտարապետության մեջ սովորաբար հանդիպում են այլ առանձնահատկություններ, ներառյալ կողային թաղածածկը, արտաքին հենարանները, մշակված հետագծերը և վիտրաժները: Ֆրանսիայի Սեն-Դենի բազիլիկի դասը, որի կառուցումը ավարտվել է 1144 թվականին, համարվում է առաջին ամբողջովին գոթական շինությունը, որը միավորում է այս բոլոր տարրերը[4][5]։
«Գոթական» տերմինը (բառացի նշանակում է « գոթերի ձևով») առաջին անգամ օգտագործվել է 16-րդ դարում Ջորջիո Վազարիի կողմից։ Այնուամենայնիվ, գոթերը՝ հին գերմանական ժողովուրդը, ոչ մի ազդեցություն չեն ունեցել գոթական ոճի վրա։ Գոթական ոճն իրականում առաջացել է Ֆրանսիայի ռոմանական ճարտարապետությունից, սակայն վաղ գոթական ճարտարապետության վրա ազդել են նաև մի շարք այլ գործոններ և ոճեր: Այն ոճը, որը միավորում է ինչպես ռոմանական, այնպես էլ գոթական ոճերի տարրերը, երբեմն կոչվում է «ռոմանոգոթական»[4]:
Արվեստագետները գոթական ճարտարապետությունը բաժանում են մի շարք ժամանակաշրջանների՝
- վաղ գոթիկա, 12-րդ դար
- բարձր գոթիկա (նման է դասական գոթականին ) 13-րդ դար
- Ճառագայթային գոթիկան՝ Ֆրանսիայում
- Դեկորատիվ գոթիկան՝ Անգլիայում
- ուշ գոթիկա, 14-րդ դարից
- Բոցավառվող գոթիկան՝ Ֆրանսիայում և Իսպանիայում
- Ուղղահայաց գոթիկան՝ Անգլիայում
15-րդ դարում գոթական ոճը փոխարինվեց Վերածննդի ճարտարապետությամբ՝ նշանավորելով միջնադարի և միջնադարյան ճարտարապետության ավարտը և XIX դարում հայտնվեցին Նեոգոթիկական և Նեոռոմանական շարժումներ[4]։

Պահպանվել են միջնադարյան գոթական ճարտարապետության ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ օրինակներ, մասնավորապես՝ մի շարք տաճարներ: Պահպանված շինություններ կան ամբողջ Եվրոպայում, այդ թվում՝ Բելառուսում, Չեխիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Լիտվայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Սկանդինավիայում և Իսպանիայում: Յուրաքանչյուր երկիր մշակել է գոթական ճարտարապետության յուրահատուկ ոճ: Այսպիսով, օրինակ՝ աղյուսային գոթական ոճը տարածված էր Բալթյան երկրներում և Հյուսիսային Գերմանիայում: Գոթական շրջանի վերջում ի հայտ եկան մի շարք նոր տարածաշրջանային ոճեր, որոնք հաճախ ներառում էին Վերածննդի ճարտարապետության տարրեր։ Դրանց թվում են Պլատերեսկոն՝ Իսպանիայում, Իզաբելինոն՝ Կաստիլիայում, Մանուելինոն Պորտուգալիայում և Սոնդերգոտիկը՝ Գերմանիայի շրջակայքում[4]:
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրոնական ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ պահպանված միջնադարյան շինություններ ի սկզբանե ծառայել են կրոնական նպատակների։ Շենքերի ճարտարապետությունը կախված էր այն կրոնից, որին այն պատկանում էր, այն տարածաշրջանից, որտեղ գտնվում էր և այդ ժամանակաշրջանի ոճերից: Օրինակ՝ մզկիթները հաճախ ունեին գմբեթներ, մինչդեռ եկեղեցիները սովորաբար ունեին զանգակատներ: Չնայած միջնադարյան սինագոգների և մզկիթների որոշ օրինակներ պահպանվել են, մասնավորապես Իսպանիայում, քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը ամենատարածված և ամենալավ գոյատևածն են ամբողջ Եվրոպայում:

Մեզ են հասել միջնադարյան շինությունների տարբեր ձևեր
- ծխական եկեղեցիներ՝ Յորքում
- տաճարային եկեղեցիներ՝ ամբողջ Անգլիայում
- աբբայական եկեղեցիներ՝ ամբողջ Անգլիայում
Մինչև մեր օրեր հասած եկեղեցիների մեծ մասը գոթական ոճով են և ունեն մի շարք առանձնահատկություններ՝ վիտրաժներ, կամարակապներ, հենարաններ և զոհասեղան արևելյան ծայրում: Եկեղեցիները սովորաբար ունենում էին խաչի ձև ՝ նավով, խորանով, տրանսեպտիվներով և աղոթասրահի միջանցքներով[6]։ Եկեղեցիները հաճախ ունեին մասունքի սենյակներ՝ թանկարժեք մասունքներ ցուցադրելու համար[7]: Նրանց ոճավորումը հաճախ կրում էր կրոնական սիմվոլիզմ, աստվածաշնչյան սյուժեների պատկերներ և վիտրաժներով[8]: Պահպանված եկեղեցիները գրեթե ամբողջությամբ քարից են։
Ռազմական ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան ռազմական ճարտարապետության պահպանված օրինակները հիմնականում ծառայել են պաշտպանության համար, դրանք ներառում են ամրոց-քաղաքներ, ամրոցներ, ասպետական աշտարակներ և ամրացված պարիսպներ: Միջնադարում ամրություններ էին կառուցվում հատուկ երկրի տիրակալների զորությունը ցուցադրելու և հասարակ ժողովրդին սեփականության և ապրուստի միջոցների պաշտպանության հարցում հանգստացնելու համար[9]: Վաղ միջնադարում ամրությունները պատրաստում էին փայտից և հողից, դրանք կոչվում էին Մոտի և Բեյլի ամրոցներ: Սրանք կազմված են փակ բակից, տեխնածին հողաթմբից 7 շրջապատող ժայռափորից։ Այս ամրացումը գործում էր որպես պասիվ խոչընդոտ, որը պետք է հաղթահարեին պոտենցիալ թշնամիները, քաղաքակրթության վրա հարձակվելու համար: Այնուամենայնիվ, ամրացման այս մեթոդն ուներ իր բացասական կողմը, ներառյալ հրդեհների նկատմամբ խոցելի լինելը, ուստի հետագայում ստեղծվեցին ամրացման ավելի կայունն մեթոդներ:
Ռազմական ճարտարապետությունը սկսել է կառուցվել քարով 11-րդ դարում, այն օգտագործվել է նաև դրանով պաշտպանված տարածքի հարստությունն ու հզորությունը ցույց տալու համար։ Քարը շատ ավելի դիմացկուն էր և հրակայուն։ Նրանք սկսեցին նաև կիրառել գլանաձև հատակագծեր, որոնք շատ առավելություններ ուներ։ Այն նվազեցրեց կույր կետերը և դրանք ավելի դիմացկուն դարձրեց[10]: Գլանաձև ամրությունների որոշ օրինակներ են Հարլեխ ամրոցը և դարպասների աշտարակը։
Միջնադարյան ամրությունները նաև ունեցել են բազմաթիվ տարբեր պաշտպանական տարրեր, այդ թվում՝ անցքեր, խաչմերուկներ և խրամատներ: Սողանցքները երկուսն էլ ձեռնտու էին նետաձիգների կամ գնդեր նետողների համար՝ թույլ տալով նրանց ավելի լավ տեսնել թիրախները: Պատուհանները խաչաձև ձև ստացան ոչ միայն դեկորատիվ նպատակներով, նրանք նաև կատարյալ հարմարեցրին աղեղնազենի՝ ներսից զավթիչներին անվտանգ կրակելը: Խրամատները օգտագործվում էին որպես պաշտպանական մեխանիզմ՝ հարձակվողներին բերդից հեռու պահելու համար։ Դրանց մեծ մասը չոր էր պահվում, սակայն խրամատները շատ ավելի արդյունավետ էին, երբ լցված էին ջրով[11]:
Քաղքացիական ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև պահպանված միջնադարյան ճարտարապետության մեծ մասը կա՛մ կրոնական, կա՛մ ռազմական է, քաղաքացիական և նույնիսկ կենցաղային ճարտարապետության օրինակներ կարելի է գտնել ողջ Եվրոպայում: Օրինակները ներառում են կալվածատներ, քաղաքապետարաններ, բարեգործական տներ և կամուրջներ, ինչպես նաև բնակելի տներ: Պարսպապատ քաղաքներ կառուցվել են ողջ Եվրոպայում, այդ թվում՝ Ավստրիայում։ Եվրոպայի քաղաքացիական լանդշաֆտը կառուցված էր եկեղեցուց, թագավորական ընտանրքից, գիլդիաներից, քաղաքապետներից և վերնախավից[12]: Նշված քաղաքացիական ճարտարապետության օրինակները հիմնականում պատկանում էին վերնախավին, կամ պետական շենքեր էին։ Օրինակ, կալվածքները պատկանում էին եպիսկոպոսներին և գտնվում էին եկեղեցիների կառավարման տակ: Այս շենքերը, իրենց ավելի բարձր դասի սեփականություն համարվելու շնորհիվ, ավելի շատ էին զարդարված հարստություն ցուցադրող տարրերով[13]։ Դրանք նաև պատկերացում էին տալիս իրենց կառուցման տարածքի սոցիալական պատմության մասին, քանի որ դրանք տարիների ընթացքում կառուցվել են այնպես, որ տեղավորեն այն ամենը, ինչ սեփականատիրոջն ամենաշատն էր անհրաժեշտ[14]: Այս շինությունների մեծ մասը կառուցված էր քարից և որոշները Ցանկապատված էին փայտով[15]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Fernie, Eric; և այլք: (2003). «Romanesque». Grove Art Online (անգլերեն). doi:10.1093/gao/9781884446054.article.T072835. ISBN 978-1-884446-05-4. Վերցված է 2024-12-10-ին.
- ↑ 2,0 2,1 Hicks, Carola (2003-01-01), «Romanesque», The Oxford Companion to Western Art (անգլերեն), Oxford University Press, doi:10.1093/acref/9780198662037.001.0001, ISBN 978-0-19-866203-7, Վերցված է 2024-12-09-ին
- ↑ «Romanesque, n. & adj.», Oxford English Dictionary (անգլերեն) (3 ed.), Oxford University Press, 2023-03-02, doi:10.1093/oed/9822227393, Վերցված է 2024-12-09-ին
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kidson, Peter; և այլք: (2003). «Gothic». Grove Art Online (անգլերեն). doi:10.1093/gao/9781884446054.article.T033435. ISBN 978-1-884446-05-4. Վերցված է 2024-12-10-ին.
- ↑ Coldstream, Nicola (2003-01-01), «Gothic», The Oxford Companion to Western Art (անգլերեն), Oxford University Press, doi:10.1093/acref/9780198662037.001.0001, ISBN 978-0-19-866203-7, Վերցված է 2024-12-10-ին
- ↑ Bucher, François (1972). «Medieval Architectural Design Methods, 800-1560». Gesta (անգլերեն). 11 (2): 37–51. doi:10.2307/766593. ISSN 0016-920X. JSTOR 766593.
- ↑ Bonser, Wilfrid (1962). «The Cult of Relics in the Middle Ages». Folklore. 73 (4): 234–256. ISSN 0015-587X. JSTOR 1258503.
- ↑ Alexander, Jonathan J. G. (1993). «Iconography and Ideology: Uncovering Social Meanings in Western Medieval Christian Art». Studies in Iconography. 15: 1–44. ISSN 0148-1029. JSTOR 23923571.
- ↑ Warner, Philip (1971). The medieval castle: life in a fortress in peace and war. New York: Taplinger Pub. Co. ISBN 978-0-8008-5186-6.
- ↑ Kaufmann, Joseph Erich; Kaufmann, Hanna Wanda (2001). The Medieval fortress: castles, forts and walled cities of the Middle Age. Conshohocken (Pa.): Combined Publishing. ISBN 978-1-58097-062-4.
- ↑ Oulmas, Mohand; Abdessemed-Foufa, Amina; Avilés, Angel Benigno Gonzalez; Conesa, José Ignacio Pagán (2024 թ․ հունվար). «Assessing the Defensibility of Medieval Fortresses on the Mediterranean Coast: A Study of Algerian and Spanish Territories». ISPRS International Journal of Geo-Information (անգլերեն). 13 (1): 2. doi:10.3390/ijgi13010002. ISSN 2220-9964.
{{cite journal}}:|hdl-access=requires|hdl=(օգնություն) - ↑ Hanawalt, Barbara (2017). Ceremony and civility: civic culture in late medieval London. New York, NY: Oxford University Press. ISBN 978-0-19-049043-0.
- ↑ Thompson, Michael W. (2018). Medieval bishops' houses in England and Wales (Reissued ed.). Abingdon New York,NY: Routledge Taylor & Francis Group. ISBN 978-0-429-45084-6.
- ↑ Luengas-Carreño, D.; Crespo de Antonio, M.; Sánchez-Beitia, S. (2020-07-24). «Typological Study and Cataloguing of Late Medieval Manor Houses of the Basque Country (Spain)». The International Archives of the Photogrammetry, Remote Sensing and Spatial Information Sciences (English). XLIV-M-1-2020: 65–71. Bibcode:2020ISPAr44M1...65L. doi:10.5194/isprs-archives-XLIV-M-1-2020-65-2020. ISSN 1682-1750.
{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Barley, Maurice W. (1988 թ․ հունվար). «Nottinghamshire Medieval Manor Houses». Nottingham Medieval Studies (անգլերեն). 32: 165–175. doi:10.1484/J.NMS.3.163. ISSN 0078-2122.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Braun, Hugh, An Introduction to English Mediaeval Architecture, London: Faber and Faber, 1951.
- "Building the House of God: Architectural Metaphor and The Mystic Ark," Codex Aquilarensis: Revista de arte medieval (2016)
- Fletcher, Banister; Cruickshank, Dan, Sir Banister Fletcher's a History of Architecture, Architectural Press, 20th edition, 1996 (first published 1896). 0-7506-2267-9. Cf. Part Two, Chapter 13.
- Hillson, J., Buchanan, A., Webb, N Digital Analysis of Vaults in English Medieval Architecture, London: Taylor & Francis (2021).
- Rudolph, Conrad, "Building-Miracles as Artistic Justification in the Early and Mid-Twelfth Century," Radical Art History: Internationale Anthologie, ed. Wolfgang Kersten (1997) 398–410.
- Rudolph, Conrad, "The Architectural Metaphor in Western Medieval Artistic Culture: From the Cornerstone to The Mystic Ark," The Cambridge History of Religious Architecture, ed. Stephen Murray (2016).
- Rudolph, Conrad, "Medieval Architectural Theory, the Sacred Economy, and the Public Presentation of Monastic Architecture: The Classic Cistercian Plan," Journal of the Society of Architectural Historians 78 (2019) 259–275.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The stave churches in Norway Արխիվացված 2016-05-11 Wayback Machine
- Photographs and Plans of Crusader, Armenian and Byzantine Architecture in Turkey
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնադարյան ճարտարապետություն» հոդվածին։ |
| ||||||