Միջհարկային ծածկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջհարկային Ծածկ, շենքերի ու կառույցների հիմնական կոնստրուկտիվ մաս։ Միջհարկային ծածկը շենքն ըստ բարձրության բաժանում է հարկերի, ներքևի հարկի համար այն ծառայում է որպես առաստաղ, իսկ վերևինի համար՝ հատակ։ Ըստ ծառայության բնույթի Միջհարկային ծածկն ունի բեռնվածք կրելու որոշակի ունակություն, կոշտություն, անջրաթափանց է, ջերմա- ու ձայնամեկուսիչ և հրակայուն։ Միջհարկային ծածկի համար որպես շինանյութ օգտագործում են փայտ, մետաղ, երկաթբետոն, բնական ու արհեստական քարեր, ձայնա- ու ջերմամեկուսիչ նյութեր և հատակի ու առաստաղի տարրեր։ Ըստ կոնստրուկտիվ լուծումների Միջհակային ծածկերը լինում են

  • հեծանային (որտեղ հեծանների վրա կամ դրանց միջև տեղադրում են առաստաղի ու հատակի տարրեր)
  • առանց հեծանի
  • երկաթբետոնե հավաքովի սալերով
  • երկաթբետոնե հավաքովի միաձույլ
  • միաձույլ երկաթբետոնե

Բնակելի շենքերի Միջհարկային ծածկերի համար լայն տարածում են ստացել երկաթբետոնե սնամեջ սալերը, որոնք հենվում են սենյակի պատերին կամ կարկասով շենքի պարզունակներին։ Արդի շենքերի Միջհարկային ծածկի համար լայնորեն կիրառվում են բարձրամուր պողպատե ամրանով նախալարված երկաթբետոնե կողավոր սալերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 591