Jump to content

Միջին մերձերկրյա ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անիմացվող պատկեր, որը ցույց է տալիս Երկրի շուրջ միջին բարձրության ուղեծրերը[1], սկսած ցածր մերձերկրյաից մինչև բարձր մերձերկրյա ուղեծիրը (գեոհաստատուն ուղեծիր և իր թաղման ուղեծիրը, մոտավորապես մինչև Լուսինը ընկած տարածության մեկ իններորդում), պատկերվում է նաև Վան Ալլենի ճառագայթային գոտին և Երկիրը համեմատության համար

Միջին մերձերկրյա ուղեծիրը'' գեոկենտրոն ուղեծիր է՝ ցածր մերձերկրյա ուղեծրից վերև և բարձր մերձերկրյա ուղեծրից ներքև: Ծովի մակարդակից 2000 և 35786 կմ միջակայքում[2]:

Միջին և ցածր մերձերկրյա ուղեծրերի միջև սահմանը ընդունված և ընտրված կամայական բարձրությունն է, մինչդեռ միջին և բարձր մերձերկրյա ուղեծրերի միջև սահմանը գեոսինքրոն ուղեծրի որոշակի բարձրությունն է, որի դեպքում արբանյակը Երկրի շուրջը պտտվելու համար պահանջում է 24 ժամ, նույն ժամանակահատվածը, ինչ Երկրի սեփական պտույտը: Միջին մերձերկրյա ուղեծրում գտնվող բոլոր արբանյակներն ունեն 24 ժամից պակաս ուղեծրային պարբերություն, որի նվազագույն պարբերությունը (Միջին մերձերկրյա ուղեծրի ամենացածր բարձրության վրա շրջանաձև ուղեծրի համար) կազմում է մոտ 2 ժամ[3]:

Միջին մերձերկրյա ուղեծրերում գտնվող արբանյակներ Խանգարվում են արեգակնային ճառագայթման ճնշման կողմից, որը գերիշխող ոչ գրավիտացիոն խանգարող ուժն է[4]: Այլ խանգարող ուժերն են՝ Երկրի ալբեդոն, անտենայի հրող ուժը և ջերմային վերաճառագայթման հետ կապված ջերմային էֆեկտները։

Միջին մերձերկրյա ուղեծրերի շրջանը ներառում է հասարակածի վերևում գտնվող էներգետիկ լիցքավորված մասնիկների երկու գոտիներ, որոնք հայտնի են որպես Վան Ալլենի ճառագայթային գոտիներ, որոնք կարող են վնասել արբանյակների էլեկտրոնային համակարգերը, եթե նրանք չունեն հատուկ պաշտպանության[5]:

Միջին մերձերկրյա ուղեծիրը երբեմն անվանում են միջին Երկրի ուղեծիր[2] կամ միջին շրջանաձև ուղեծիր[3]:

Կիրառություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրի ցածր, միջին և բարձր ուղեծրերի մասշտաբային դիագրամ
Միջին մերձերկրյա ուղեծրերի տարածությունը վարդագույն տարածքի տեսքով, Երկիրը և և Լուսնի ուղեծրի հեռավորությունը տրված է որպես հղում
Երկրի լուսանկարը՝ 29400 կմ հեռավորությունից (չկտրված և չպտտված The Blue Marble պատկերը, Ապոլոն 17-ից լուսնային փոխանցման ժամանակ):

Երկու միջին մերձերկրյա ուղեծրեր հատկապես նշանակալից են։ Մոտավորապես 20200 կմ բարձրության վրա գտնվող կիսասինքրոն ուղեծրում արբանյակն ունի 12 ժամ ուղեծրային պարբերություն և ամեն օր անցնում է հասարակածի նույն երկու կետերի վրայով[2]: Այս հուսալիորեն կանխատեսելի ուղեծիրն օգտագործվում է Գլոբալ տեղորոշման համակարգի արբանյակների խմբի կողմից[3]: Այլ նավավարական արբանյակային համակարգեր օգտագործում են նմանատիպ միջին մերձերկրյա ուղեծրեր, այդ թվում՝ GLONASS-ը (19100 կմ բարձրությամբ)[6], Գալիլեոն (23222 կմ բարձրությամբ)[7] և ԲեյԴու (21528 կմ բարձրությամբ)[8]:

Մոլնիյա-ուղեծիրը ունի 63,4° թեքում և 0,722 էքսցենտրիսիտետ՝ 12 ժամ պտտման պարբերությամբ, ուստի արբանյակն իր ուղեծրի մեծ մասն անցկացնում է ընտրված տարածքի վերևում՝ բարձր լայնություններում: Այս ուղեծիրն օգտագործվել է ամերիյան Սիրիուս արբանյակային ռադիոի կողմից, ինչպես նաև ռուսական Մոլնիա կապի արբանյակների կողմից, որոնց անունով էլ անվանակոչվել է ուղեծիրը[2]:

Միջին մերձերկրյա ուղեծրերում տեղակայված կապի արբանյակները ներառում են O3b և O3b mPOWER արբանյակների խմբերը՝ ցածր ազդանշանի ուշացմամբ լայնաշերտ և տվյալների կապի արբանյակների համար։[9]

Հյուսիսային և հարավային բևեռները ծածկելու համար կապի արբանյակներ նույնպես տեղադրվել են միջին մերձերկրյա ուղեծրեր[10]:

Ամերիկյան փորձնական Telstar 1 կապի արբանյակը արձակվել է 1962 թվականին և տեղադրվել միջին մերձերկրյա ուղեծրում[11]:

Տիեզերական աղբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս տիեզերական աղբի իրավիճակը, որը տարածվում է ցածր մերձերկրյա ուղեծրից, միջին մերձերկրյա ուղեծրերով մինչև ամենացածր բարձր մերձերկրյա ուղեծրերը։

Միջին մերձերկրյա ուղեծրում գտնվող տիեզերական աղբը գործնականում մշտապես մնում է Երկրի շուրջ պտտվող։ Տիեզերական աղբի մեծ մասը տարածվում է ամենացածր բարձր մերձերկրյա ուղեծրերի վրա՝ միջին մերձերկրյա ուղեծրի եզրից անմիջապես այն կողմ, որտեղ գտնվում են գեոհաստատուն արբանյակները և որտեղ օգտագործման ավարտից հետո դրանք կայանվում են նմանատիպ ուղեծրերում, այսպես կոչված թաղման ուղեծրերում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Ուղեծրերի պարբերությունները և արագությունները հաշվարկվում են հետևյալ բանաձևերով՝ 4π2R3 = T2GM և V2R = GM, որտեղ R-ը ուղեծրի շառավիղն է մետրերով, T-ն ուղեծրի պարբերությունն է վայրկյաններով, V-ն ուղեծրային արագությունն է մ/վ-ով, G-ն գրավիտացիոն հաստատունը, մոտ 6.673×10−11 Նմ2/կգ2, և M-ը Երկրի զանգվածն է, մոտ 5.98×1024 kg (1.318×1025 lb).
  2. 1 2 3 4 Catalog of Earth Satellite Orbits. NASA Earth Observatory. 4 September 2009. Accessed 2 May 2021.
  3. 1 2 3 «Definitions of geocentric orbits from the Goddard Space Flight Center». User support guide: platforms. NASA Goddard Space Flight Center. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  4. ↑ Bury, Grzegorz; Sośnica, Krzysztof; Zajdel, Radosław; Strugarek, Dariusz (2020 թ․ փետրվար). «Toward the 1-cm Galileo orbits: challenges in modeling of perturbing forces». Journal of Geodesy. 94 (2): 16. Bibcode:2020JGeod..94...16B. doi:10.1007/s00190-020-01342-2.
  5. ↑ "Popular Orbits 101". Aerospace Security. 26 October 2020. Accessed 2 May 2021.
  6. ↑ «The Global Navigation System GLONASS: Development and Usage in the 21st Century». 34th Annual Precise Time and Time Interval (PTTI) Meeting. 2002. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.
  7. ↑ Galileo Satellites.
  8. ↑ BeiDou Navigation Satellite System Signal In Space. China Satellite Navigation Office. December 2013. Access 2 May 2021.
  9. ↑ O3b satellites
  10. ↑ Satellite Basics: Solution Benefits. Արխիվացված 2014-03-05 Wayback Machine.
  11. ↑ «Medium Earth Orbit». Internet in the Sky. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.