Միջին ալիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջին ալիքների տարածման առանձնահատկությունները:[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ալիքների (ՄԱ) տիրույթի մեջ մտնում են 100մ-ից...1000մ երկարությամբ ռադիոալիքները (հաճախականությունը ՝ 300կՀց...3ՄՀց): Երկար ալիքների համեմատությամբ միջին ալիքները , նախքան անդրադառնալը ավելի խորն են թափանցում իոնացված շեևտի մեջ: Միջին ալիքների կարևոր առանձնահատկություններից այն է , որ ցերեկային ժամերինդրանք տարածվում են որպես երկրային (մակերեսային) ալիքներ, իսկ մութն ընկնելուն պես , որպես երկրային և իոնոլորտային ալիքներ:

Որպես բացառություն , ձմեռային ամիսների ցերեկային ժամերին բարձր լայնություններում իոնոլորտային ալիքներն ընդունման կետում կարող են ստեղծել դաշտի նկատելի լարվածություն:

Դաշտի լարվածության պատահական տատանումներ(մարումներ):[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ալիքների տիրույթում մարումների առաջացումը

Դիցուք ընդունման կետը (կետ B) գտնվում է (1) երկային ալիքի գոտում (տես նկարը): Մութն ընկնելուն պես այդ կետ հասնում են նաև իոնոլորտից անդրադարձած ալիքները : Այս պայմաններում էլեկտրական դաշտը B կետում երկրային և իոնոլորտային ալիքների ինտերֆերենցիայի արդյունքն է (տես նկարը) և կստացվի ուժեղացված ՝ այդ ալիքների համափուլության դեպքում , կամ թուլացած ՝ հակափուլության դեպքում: Եթե իոնոլորտը ժամանակի ընթացքում չփոխեր իր հատկությունները , ապա փուլային տարբերությունը վերադրվող ճառագայթների միջև նույնպես կլիներ հաստատուն և արդյունարար դաշտը կունենար ժամանակի մեջ անփոփոխ ամպլիտուդ: Իրականում անդրադարձող շերտի իոնացման աստիճանը , հետևաբաև, դրա մեջ ներթափանցող ռադիոալիքների խորությունը հաստատուն չեն մնում : Իոնացված ճառագայթման անհամասեռության և ոչ հաստատուն լինելու հետևանքով , ինչպես նաև օդային հոսանքների ներգործության տակ, իոնոլորտը ենթարկվում է ֆկուկտուացիոն փոփոխությունների , որոնք արտահայտվում են էլեկտրոնային կոնցենտրացիայի անընդհատ տատանումներով:

Այդպիսի փոփոխություններն ուղեկցվում են անդրադարձող շերտի բաձրության տատանումներով , հետևաբար փոխվում է նաև հետագծի երկարությունը:Տարածական ալիքի հետագծի երկարության Δr-մեծության փոփոխության հետևանքով փուլը փոխվում է Δɸ = 2пΔr/ɣ :Այսինքն որքան կարճ է ալիքը , այնքան ավելի շատ է փուլի փոփոխությունը, տվյալ մեծությամբ ալիքի հետագծի երկարության փոփոխության դեպքում: Երկրային և իոնոլորտային ալիքների միջև փուլային տարբերությունը անընդհատ փոփոխությունը հանգեցնում է արդյունարար դաշտի ամպլիտուդի փոփոխությանը: Ամպլիտուդի այս փոփոխությունն ունի անկանոն և պատահական բնույթ և կոչվում է մարմրում:

Դաշտի լարվածության օրական տատանումներ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտի լարվածության օրական տատանումները միջին ալիքների տիրույթում ընդունման կետում հստակ են արտահայտված , այսինքն ցերեկային ժամերին իոնոլորտային ալիքները ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ կլանվում են , և դաշտն ընդունման կետում որոշվում է կամ երկրային ալիքների դաշտի լարվածությամբ , կամ թույլ իոնոլորտային ալիքների դաշտի լարվածությամբ: Մութն ընկնելուն պես իոնոլորտային ալիքները սկսում են տարածվել , և դաշտն ընդունման կետում որոշվում է երկրային և իոնոլորտային ալիքների ինտերֆերենցիայի արդյունքով:

Դաշտի լարվածության սեզոնային տատանումներ:[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին ալիքների տիրույթում , ընդունման կետում , բացի դաշտի լարվածության օրական տատանումներից, դիտվում են նաև սեզոնային տատանումներ : Էլեկտրոնային կոնցենտրացիան E շերտում, որը միջին ալիքների համար անդրադարձնող շերտ է , գիշերային ժամերին գրեթե կախված չէ տարվա եղանակից:Հակառակը՝ ցերեկային ժամերին այն ունի վառ արտահայտված սեզոնային ընթացք , որը դրսևորվում է ամառային ամիսներին էլեկտրոնային կոնցենտրացիայի ավելացմամբ:

Դաշտի լարվածության սեզոնային տատանումների մասին խոսելիս պետք է հաշվի առնել , որ ընդունման պայմանները որոշվում են ոչ թե դաշտի լարվածության բացարձակ արժեքով ընդունման կետում , այլ ազդանշանի դաշտի լարվածության և խանգարումների մակարդակի հարաբերությամբ:Միջին ալիքների ընդունման պայմանների կտրուկ փոփոխությունը ամառային և ձմեռային ամիսներին որոշվում է ոչ այնքան ազդանշանի դաշտի լարվածության փոփոխությամբ , որքան խանգարումների մակարդակի սեզոնային ընթացքով:

Արևի ակտիվության տասնմեկամյա պարբերության ազդեցությունը:[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևի ակտիվության տասնմեկամյա պարբերության ազդեցությունը միջին ալիքների տարածման պայմանների վրա աննշան է և արտահայտվում է կլանման որոշակի ավելացմամբ արևային ակտիվացմանը զուգընթաց:

Իոնոլորտային խանգարումների ազդեցությունը:[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երկար ալիքների տիրույթում, իոնոլորտային խանգարումները գործնականում չեն ազդում միջին ալիքների տարածման պայմանների վրա:

Երկրային և ներքնոլորտային ալիքների ազդեցությունը:[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրային ալիքները մեծ դեր ունեն միջին ալիքների տարածման գործընթացում:Ցերեկային ժամերին հենց այս ալիքներն են որոշում դաշտի լարվածության արդյունարար արժեքը: Մութն ընկնելուն պես, իոնոլորտային ալիքների հետ փոխազդելով, դրանք ստեղծում են մարումներ:ժամանակակից ռադիոհեռարձակման հաղորդիչներում տեղադրվում են հակաֆիդինգային անտենաներ , որոնք ուժեղացնում են երկրային ալիքների դաշտը՝ նվազեցնելով իոնոլորտային ալիքները:Այլ կերպ ասած, բարձր որակի հեռարձակումը ապահովում է երկրային ալիքների կիրառմամբ, իոնոլորտային ալիքները այս դեպքում վնասակար են: