Միջերկրածովյան երաշտահավ
| Միջերկրածովյան երաշտահավ | |
Միջերկրածովյան երաշտահավ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Երաշտահավեր (Paridae) |
| Ցեղ | Poecile |
| Տեսակ | Միջերկրածովյան երաշտահավ (P. lugubris) |
| Միջազգային անվանում | |
| Poecile lugubris | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Միջերկրածովյան երաշտահավ (լատիներեն՝ Parus lugubris), երաշտահավերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 21,5-23 սմ։ Հասունի թասակը, կոկորդը և կրծքի վերին մասը խամրած սև-դարչնագույն են։ Մարմինը վերևից մոխրավուն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, թևին կա նեղ, բաց գույնի շերտ։ Երիտասարդի գունավորումն ավելի խամրած է և մուգ, կրծքի վերին մասը և կոկորդը՝ ավելի փոքր սև հատվածով։
Կեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կեր փնտրելիս հաճախ թռչկոտում է թփուտների ստորին հատվածում կամ քարերի արանքում։ Երգում է երկար ժամանակ նույն տեղում նստած։ Բնակվում է գիհու կամ փշոտ թփուտների առկայությամբ ցածրադիր չոր լեռնալանջերին։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրումը հաստատված է արհեստական թռչնաբներում և գիհու փչակներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Ապրիլի ընթացքում հանդիպում են հարսանեկան զույգեր կազմած և երգող անհատներով խմբեր։
Ձու
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվերը բներում հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակի վերջին։ Դնում է 17 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմիր պտերով 4-9 ձու։ Թխսակալում է էգը, արուն պաշտպանում է էգին և բույնը։
Ձագեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձագերը բնից հեռանում են մայիսի երկրորդ տասնօրյակում։ Աշնանը և ձմռանը արուն ու էգն անջատվում են և ինքնուրույն կյանք վարում։ Հայաստանում առաջին անգամ հայտնաբերվել է 1960-ական թվականներին։ Որպես հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի հատուկ պաշտպանության, արհեստական թռչնաբներ ներգրավելու միջոցով հնարավոր է բարձրացնել համակեցության խտությունը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան երաշտահավ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջերկրածովյան երաշտահավ» հոդվածին։ |
| ||||||