Jump to content

Միջգերատեսչական հետախուզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջգերատեսչական հետախուզություն
պատկերանիշ Խմբագրել Wikidata
Military intelligence agency Խմբագրել Wikidata
Ստեղծում1948 Խմբագրել Wikidata
ՂեկավարAsim Mailk Խմբագրել Wikidata
ԵրկիրՊակիստան Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրԻսլամաբադ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքlink Խմբագրել Wikidata

Պակիստանի միջգերատեսչական հետախուզություն (ուրդու՝ انٹر سروسز انٹلیجنس, անգլ.՝ Inter-Services Intelligence, ISI)՝ Պակիստանի արտաքին հետախուզության և հակահետախուզության հիմնական մարմինը։ Կենտրոնակայանը գտնվում է Իսլամաբադում։ Ներկայումս այն գլխավորում է գեներալ-լեյտենանտ Ասիմ Մալիկը[1]։

Ստեղծման պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊՄՀ-ն ստեղծվել է 1948 թվականին, Պակիստանի զինված ուժերի երեք ճյուղերի միջև ռազմական տեղեկատվության փոխանակման ամրապնդման համար՝ 1947 թվականի հնդկա-պակիստանյան պատերազմից հետո ի հայտ եկած հետախուզական տվյալների հավաքագրման և պակիստանյան բանակի, Ռազմաօդային և Ռազմածովային ուժերի միջև համակարգման խնդիրների համատեքստում։

ՊՄՀ-ն Աֆղանական պատերազմի ժամանակ (1979—1989)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆղանական պատերազմի ժամանակ (1979—1989թթ․) Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը եղել է ԱՄՆ ԿՀՎ գործնական գործակալը և «Ցիկլոն» գործողության տեխնիկական կատարողը։ ՊՄՀ-ի միջոցով մասնակի իրականացվել են զինամթերքի գնումները, պակիստանյան ճամաբարներում աֆղանական ընդդիմության անդմաների նախապատրաստումը։ Կան վկայություններ, համաձայն որոնց Աֆղանական պատերազմի (1979—1989թթ․) ժամանակ Աֆղանստանի հետ սահմանային շրջաններում տեղի ունեցած մարտերին մասնակցել են պակիստանյան հատուկ ծառայությունների զինծառայողներ[2]։

Աֆղանական պատերազմի ընթացքում (1979-1989թթ․) «Ցիկլոն» գործողության միջոցներով ՊՄՀ-ն մարզել և զինել է աֆղանական հակակառավարական կազմավորումների ավելի քան 100 հազար անդամների, զբաղվել է արաբական և իսլամական երկրներում, Պարսից ծոցի երկրներում և Չինաստանի Սինցզյան-Ույղուրական շրջանում կամավորների (վարձկանների) հավաքագրմամբ[3]։

Տարբեր գնահատականներով, ՊՄՀ-ի կողմից մոբիլիզացվել են մինչև 35 հազար օտարերկրյա մահմեդականներ 43 իսլամական երկրներից։ «Ցիկլոն» գործողության շրջանակներում աֆղանական ապստամբության կազմավորումների վերապատրաստման և տարբեր զինատեսակների, այդ թվում՝ զենիթահրթիռային շարժական «Ստինգեր» համակարգերով զինման համար Պակիստանին վարկային տրանշերի և տնտեսական օգնության տեսքով փոխանցվել է մինչև 20 միլիարդ ԱՄՆ դոլար[3]։

ՊՄՀ-ն և Ալ-Կաիդան

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ալ-Կաիդայի» ծագման ակունքները գալիս են աֆղանական պատերազմի մեկնարկից։ Պակիստանի սահմանին խորհրդային զորքերի հայտնվելը ԱՄՆ-ը դիտարկում էր որպես էքսպանսիոնիզմի և ագրեսիայի ակնհայտ դրսևորում։ Ի պատասխան ԱՄՆ-ը մեկնարկեց «Ցիկլոն» գործողությունը, որի շրջանակներում Պակիստանի միջգերատեսչական հետախուզության միջոցով աֆղանական մոջահեդներին ցուցաբերվում էր ֆինանսական աջակցություն[4][5][6][7]։

2000 թվականին MI6-ը հաստատել է, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը մեծ մասնակցություն է ցուցաբերում «Ալ-Կաիդայի» նախապատրաստական ճամբարների գործունեության մեջ[8]։

2012 թվականին Stratfor ընկերության տվյալներից պարզվել է, որ Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողության ժամանակ առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում են բեն Լադենի և պակիստանյան հետախուզության միջև բազմիցս հանդիպումների մասին[9]։

Կին գործակալների օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի օգոստոսի 17-ին Միացյալ Թագավորությունը հետ է կանչել Պակիստանում ռազմական կցորդին իր պաշտոնից՝ վստահության կորստի պատճառով: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կցորդը հետ էր կանչվել «ներքին հետաքննությունից» հետո՝ պակիստանցի ամուսնացած կնոջ (ով, ըստ բրիտանական հետախուզության, ենթադրաբար ՊՄՀ գործակալ էր) հետ նրա «անպատշաճ հարաբերությունների» պատճառով[10]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dawn.com (2024-09-23). «Lt Gen Asim Malik appointed new DG ISI: state media». Dawn (անգլերեն). Վերցված է 2026-01-02-ին.
  2. «И. Дауди «Большая игра в Афганистан» с. 103 — ISBN 978-5-600-02388-8 ББК Ц 35 (0) 63 / Д 21» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-02-13-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  3. 1 2 «И. Дауди «Большая игра в Афганистан» с. 102 — ISBN 978-5-600-02388-8 ББК Ц 35 (0) 63 / Д 21» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019-02-13-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  4. «How the CIA created Osama bin Laden» (անգլերեն). 2001-09-19. Արխիվացված է օրիգինալից 2012-08-03-ին.
  5. «1986-1992: CIA and British Recruit and Train Militants Worldwide to Help Fight Afghan War» (անգլերեն). Cooperative Research History Commons. Արխիվացված է օրիգինալից 2011-08-24-ին.
  6. Aubrey, Stefan M. The new dimension of international terrorism. — vdf Hochschulverlag AG, 2004. — С. 253. ISBN 978-3-7281-2949-9
  7. «Еще одним спонсором „Аль-Каиды“ является пакистанская военно-разведывательная служба „Межведомственная разведка“ (Inter-Services Intelligence). В 1980-е годы сложился альянс Саудовской Аравии, Пакистана и США, который оказался весьма прочным.» — Чжао Цзинлунь Возрождение «Аль-Каиды» Արխիվացված 2014-05-31 Wayback Machine // «China.org.cn», 08.04.2014
  8. Atkins, Stephen E. The 9/11 Encyclopedia. — 2nd. — ABC-CLIO, 2011. — С. 540. ISBN 978-1598849219
  9. McElroy, Damien (2012-02-27). «Stratfor: Osama bin Laden 'was in routine contact with Pakistan's spy agency'». London: The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2019-03-03-ին. Վերցված է 2014-06-21-ին.
  10. «Britain removes Pakistan attache». Արխիվացված օրիգինալից 2008-12-22-ին. Վերցված է 2011-01-16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]